«Կղեմես Ալեքսանդրացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ca:Climent d'Alexandria
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 5.
Կղեմես Ալեքսանդրացին [[Որոգինես]]ից հետո Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի III դ. ամենանշանավոր ներկայացուցիչն է, առաջին քրիստոնյա գիտնականը, գիտական աստվածաբանության հիմնադիրը: Նա քրիստ. հավատին ու վարդապետությանը հաղորդել է աստվածաբանական բնույթ՝ գիտական հիմքով, [[Հելլենիզմ|հելլենիստական]] կրթությունը և [[փիլիսոփայություն]]ը ծառայեցրել քրիստոնեական հավատին: Ըստ նրա՝ փիլիսոփայությունն օժանդակ միջոց է հավատին հասնելու, նախապատրաստություն հավատացյալին՝ ճշմարտությունն ընդունելու և ի [[Քրիստոս]] առաջնորդելու համար: Հելլենիստական բարձր կրթություն ստացած Կղեմես Ալեքսանդրացին փիլիսոփայությունը համարել է «Աստծո գործ», աստվածային նվեր մարդուն և, հետևաբար, «բարի»: Այն տրվել է [[հույներ]]ին այնպես, ինչպես Օրենքը՝ հրեաներին, [[Ավետարան]]ը՝ ողջ աշխարհին: Ձգտելով հույներին (հեթանոսներին) դարձի բերել՝ Կղեմես Ալեքսանդրացին ոչ միայն ապացուցել է քրիստոնեության առավելությունը հեթանոսությունից, այլև, նրանց չվիրավորելու համար, դրական վերաբերմունք է ցույց տվել հունական փիլիսոփայության նկատմամբ, այն համարել օգտակար և ձգտել քրիստոնեությունը բարձրացնել կրթված հույներիմոտ հարգված փիլիսոփայության աստիճանի: Ալեքսանդրիայի զարգացած քաղաքակրթության համար եկեղեցու ավետարանական տիպարը համարվել է պարզամիտ և անբավարար: Կղեմես Ալեքսանդրացին փորձել է ավետարանական կամ եկեղեցական քրիստոնյային բարձրացնել «գնոստիկ» (իմացական, գիտուն) քրիստոնյայի մակարդակին, որը կդիմագրավեր հունական փիլիսոփայության և գնոստիկականության քննադատություններին: Ըստ նրա, հավատացյալների մի մասը, որոնք հասել են գիտությանը, կարող են լինել «գնոստիկներ»: «Գնոստիկ» քրիստոնյան Տիրոջ միակ ճշմարիտ աշակերտն է և Տիրոջ խորհուրդների ու վարդապետության միակ ճանաչողը, միակ բարեպաշտը, անմեղանչողը:
 
Նա է կատարյալ քրիստոնյան, որ մահից հետո ուղղակիորեն գնում է երկնային արքայություն: Կղեմես Ալեքսանդրացին իրեն անվանել է «գնոստիկ»: Նրա ուսմունքը թեև մեծ դեր է խաղացել հեթանոսության և հելլենիստ. մտածողության հանդեպ քրիստոնեության հաղթանակի գործում, սակայն նրա «գիտական քրիստոնեությունը» պարունակել է [[գնոստ|գնոստիցիզմ]]իիցիզմի տարրեր: Վարդապետ. մի շարք հարցերում թույլ է տվել սխալներ (նյութի հավիտենականության, Որդու արարած լինելու, Լոգոսի երևութական մարմնացման, հոգեփոխության ևն), որոնք հետագայում քննադատել են եկեղեցու հայրերը:
 
== Երկերը ==
Տող 21.
== Գրականություն ==
 
* Եվսեբիոս Կեսարացի, Պատմութիւն եկեղեցւոյ, Վնտ., 1877:
* Տեր-Մինասյան Ե.Երևան, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908:
* Հատիտյան Ա., Ալեքսանդրիայի եկեղեցու մեծ հայրապետները Բ–Ե դարերում, «Էջմիածին», 1981, դ 8:
* Պետրոսյան Ե.Երևան, Հայրաբանություն, մաս 1, Էջմիածին, 1996, էջ 116–130:
* Nautin P., Biographie de Clռment d’Alex., “Lettres et ռcrivains chrռtiens des II et III siecles”, P., 1961;
* Quasten J., Patrology, v. II Utrecht (Antwerp), 1966.