«Քրիստոնեության ընդունումը Վիրքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Mirian III fresco.JPG|մինի|276x276px|[[Վիրք|Վիրքի թագավորության]] [[քրիստոնյա]] [[արքա]] Միհրանը [[Վրաստանը զարգացած միջնադարում|միջնադարյան]] [[Որմնանկարչություն|որմնանկարի]] վրա։ Միհրանի կառավարման տարիներին [[Կրոնը Վրաստանում|քրիստոնեությունը Վրաստանում ընդունվել է որպես պետական կրոն]]։]]
'''Քրիստոնեության ընդունումը Վիրքում''' կամ '''Վիրքի քրիստոնեացում''' ({{lang-ka|ქართლის გაქრისტიანება}}), [[4-րդ դար|4-րդ դարում]] [[Վիրք|Վիրքի թագավորությունում]] [[Քրիստոնեություն|քրիստոնեական ուսմունքի]] տարածումը և [[Վրացիներ|վրաց ժողովրդի]] անցումը [[Հեթանոսություն|հեթանոսությունից]] [[քրիստոնեություն]]։ Վիրքում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն կապված է [[Նինո|Սուրբ Նինոյի]] (հայկական իրականության մեջ հայտնի է որպես Նունե) անվան հետ, ով փախչելով [[Հռոմի կայսրերի ցանկ|Հռոմի կայսր]] [[Դիոկղետիանոս|Դիոկղետիանոսի]] հալածանքներից հաստատվել էր [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]] և ապա ճանապարհ բռնել դեպի Վիրք։ Նրա հետ արևելք էին ժամանել նաև [[Հռիփսիմյանց կույսեր|Հռիփսիմյանց կույսերը]]՝ [[Հռիփսիմե|Հռիփսիմեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Գայանեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Շողակաթը]], ովքեր սակայն դահճաբար սպանվում են հեթոսհեթանոս [[Տրդատ Գ|Տրդատ Մեծ Արշակունու]] կողմից։ Նունեն իր քրիստոնյա քույրերից առանձնացել էր [[Վարագա լեռ|Վարագա լեռան]] մոտ և իր ճգնավոր կյանքը շարունակել [[Մցխեթ]] քաղաքի շրջակայքում։ Ըստ ավանդության, Նունեի քարոզչությամբ և [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսի]] անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ վրաց արքա Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը, ընդունում է [[Քրիստոնեություն|քրիստոնեական կրոնը]]։ Նախքան քրիստոնեության ընդունումը՝ Նունեն բուժել է վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։ Հաջորդիվ Վիրքի արքան գնում է որսորդության և շրջափակվում մութ մառախուղով, որից էլ դուրս է գալիս «Նունեի քարոզած Աստծուն» աղոթելու միջոցով։ Վերադառնալով պալատ՝ արքան հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես «բարձյալ աստծո որդի», իսկ Նունեին՝ վրաց եկեղեցու առաքյալ։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տալիս [[Կուր գետ|Կուր գետի]] ափին՝ բլրի վրա վեր խոյացող [[Արամազդ|Արամազդի]] արձանը և փոխարենը կանգնեցնում [[Քրիստոնեական խաչ|Քրիստոսի խաչի]] նշանը։ Այսպիսով՝ 326 թվականին, Վրաստանը դառնում է աշխարհի երկրորդ քրիստոնյա երկիրը։ Այս լուրը մեծ ցնծությամբ ընդունվում է [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]], որը 301 թվականին արդեն իսկ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] ջանքերով ընդունել էր քրիստոնեությունը՝ առաջինն աշխարհում։
 
[[4-րդ դար|4-րդ դարում]] Վիրքը գտնվում էր աշխարհաքաղաքական երկու ուժերի՝ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] և [[Պարթևական տերություն|Պարթևական տերության]] բախումների կիզակետում։ Թերևս, ինչպես [[Մեծ Հայք|հայոց տիրակալությունը]], այնպես էլ [[Վիրք|Վիրքը]], ցանկանում էր վարել [[Չեզոքություն|չեզոք քաղաքականություն]]՝ բացառելով տարածաշրջանային ուժերի անուղղակի ազդեցությունը։ 313 թվականի [[Միլանի հրովարտակ|Միլանի հրովարտակով]] քրիստոնեությունը [[Հռոմ|Հռոմում]] դառնում է թույլատրելի կրոն և ապա ընդունվում պետական մակարդակով։ Այսպիսով, Վիրքն ու Մեծ Հայքը կրոնական հողի վրա ակամա թեքվում են դեպի արևմուտք և վերջիններիս հետագա ճակատագիրը Հռոմի հետ ընթանում է նույն ուղով։ Այսպիսով, քրիստոնեության ընդունումը Վրաց թագավորությունում ունենում է նաև աշխարհաքաղաքական նշանակություն և կարևորապես ներազդում է միջազգային հարաբերությունների վրա։
Տող 13.
 
Հայոց պատմահայր [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացին]] հավաստել է, որ վրացիները, ինչպես և հայերը, ունեցել են [[Արամազդ|Արամազդի]] և [[Վահագն|Վահագնի]] պաշտամունք։ Այդ մասին հավաստում է Մովսես Խորենացու [[Պատմություն Հայոց (Խորենացի)|«Հայոց պատմություն» աշխատության]] մեջ զետեղված հետևյալ հատվածը․{{քաղվածք|Նա հրաման ստացավ կուռքերը կործանել, ինչպես արել էր և ինքը, և կանգնեցնել պատվական խաչի նշանը, մինչև որ աստված հովիվ տա նրանց առաջնորդելու... Նունեն իսկույն կործանեց ամպրոպային Արամազդի արձանը, որ քաղաքից հեռու էր դրված և մեծ գետն անցնում էր երկուսի միջով:|Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց»}}
1-ին դարում [[Մեծ Հայք|Հայաստան]] են ժամանում [[Թադեոս առաքյալ|Թադեոս]] և [[Բարդուղիմեոս առաքյալ|Բարդուղիմեոս առաքյալները]], իսկ Վիրք՝ [[Անդրեաս առաքյալ|Անդրեաս առաքյալը]]։ Վերջիններս հիմնում են առաջին քրիստոնեական համայնքները տարածաշրջանում, իսկ սբսուրբ Թադեոսը հիմնադրում է [[Հարավային Կովկաս|Հարավային Կովկասի]] առաջին քրիստոնեական եկեղեցին՝ [[Սուրբ Թադեի վանք|Սուրբ Թադեի վանքը]]։ Միաժամանակ, Անդրեասը դառնում է նաև [[Վրաց ուղղափառ եկեղեցի|վրացական եկեղեցու]] հիմնադիրը։ 1-ին դարում քրիստոնեության տարածումից հետո այն պաշտոնապես ընդունվում է միայն 4-րդ դարում՝ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրությունից]] Վիրք ժամանած [[Նունե|Նունե առաքյալի]] ջաքերով։ջանքերով։
 
<center>'''Հռիփսիմյանց կույսերի հիշատակին կառուցված եկեղեցիները Հայաստանում և Վրաստանում'''</center>
Տող 26.
{{հիմնական|Հռիփսիմյանց կույսեր{{!}}Հռիփսիմյանց կույսերի վարդապետություն}}
[[Պատկեր:St. Nino (Esadze, 1913).JPG|մինի|404x404փքս|[[Սուրբ Նունե]]՝ [[Վրաց ուղղափառ եկեղեցի|վրաց ուղղափառ եկեղեցու]] սուրբ։]]
[[Հռոմի կայսրերի ցանկ|Հռոմի]] [[Դիոկղետիանոս|Դիոկղետիանոս կայսեր]] հալածանքներից փախչելով, [[4-րդ դար|4-րդ դարում]] [[Մեծ Հայքի թագավորություն]] են ժամանում քրիստոնյա քույրեր, ովքեր նպատակ ունեին այստեղ տարածել [[Քրիստոնեություն|քրիստոնեությունը]]։ Նրանցից ավագն էր [[Հռիփսիմե|Հռիփսիմեն]], ով էլ մերժել էր [[Դիոկղետիանոս|Դիոկղետիանոսի]] կնության առաջարկությունը։ Կայսրը լուր է հղում հայոց [[Տրդատ Գ Մեծ|Տրդատ Մեծ արքային]], որ գտնի [[Մեծ Հայք|Հայաստանում]] ապաստանած կույսերին և վերադարձնի Հռոմ, բայց եթե ուզենա, կարող է և կնության առնել Հռիփսիմեին։ [[Տրդատ Մեծ|Տրդատ թագավորը]], գտնելով կույսերին ու տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, ինքն էլ է ցանկությամբ է համակվում, սակայն վերստին մերժում ստանալով հրամայում է նրան և իր քույրերին՝ [[Հռիփսիմյանց կույսեր|Գայանեին, Շողակաթին և մյուսներին]], դաժանաբար սպանել։ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի հետ միաժամանակ Հայաստան էր ժամանել նաև [[Նունե|Նունեն]] (վրացական աղբյուրներում՝ Նինոն), ով էլ ի սկզբանե հեռանալով հավատակից քույրերնից ապաստանել էր [[Վիրք|Վիրքի թագավորությունում]]՝ Մցխեթա քաղաքի շրջակայքում։ Այս կապակցությամբ ևս գրել է հայոց քերթողահայրը․{{քաղվածք|Նունե անունով մի կին, որ սուրբ հռիփսիմյանների ցրված ընկերներից էր, փախչում հասնում է Վրաստան՝ Մծխիթա, որ նրանց նախագահ քաղաքն է: Բայց Միհրանի և Վրաստանի հավատալու մասին մենք դեռ պատմելու ենք: |Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց»}}
Նախքան Նունեն իր գործունեությունն էր ծավալում [[Վիրք|Վիրքում]], [[301|301 թվականին]] հայոց [[Խոսրով Ա|Խոսրով արքային]] սպանած [[Գրիգոր Լուսավորիչ|Պարթև Անակի որդի Գրիգորի]] ջանքերով [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|քրիստոնեությունը Հայաստանում ընդունվում է որպես պետական կրոն]]։ Այսպիսով՝ Վիրքի հարևան [[Մեծ Հայք|Մեծ Հայքը]] դառնում է առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ Վերջինիս օրինակին է ծառայում նաև Վրաստանը, ով Նունեի անձնազոհ ջանքերի շնորհիվ դառնում է աշխարհում երկրորդ քրիստոնյա պետությունը։ Քույրերից հեռանալով՝ Նունեն հաստատվում է [[Մցխեթ|Մցխեթում]], որտեղից էլ վերջինս մուտք է գործում վրաց արքունիք։ Ի տարբերություն հավատակից քույրերի՝ Նինոն Վիրքում չի հալածվում։ [[Նունե|Նունեի վարդապետության]] պատմությունը տեղ է գտել վրաց ավանդական պատմագիտության մեջ։ Այն ներառված է [[9-րդ դար|9-րդ դարի]] հեղինակ [[Լեոնտի Մրովելի|Ղևոն Ռուիսեցու]] [[Քարթլիս ցխովրեբա|«Քարթլիի կյանքը»]] աշխատության ''«Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմություն»'' բաժնում։ Այնտեղ վերջինս ներկայացվում է որպես հայրենյաց հավատի և վրաց ժողովրդի բարորությանբարօրության համար պայքարի գործիչ՝ օժտված մարդկային և քրիստոնեական բարձր արժանիքներով և նվիրումով։ Ըստ նույն վրացական նույն սկզբնաղբյուրի՝ սուրբ Նունեն դեպի Վիրք իր ուղևորության ժամանակ նախ եղել է [[Ջավախք|Ջավախքում]]՝ [[Փարվանա]] լճի մոտ։ Այստեղ քրիստոնյա կույսը մնացումմնում է ոչ ավելիմի քանքանի օր, կերակուր խնդրում ձկնորսներից։ Այնտեղ նաև նշվում է, որ Նունեն հովիվների հետ խոսել [[Հայերեն|հայոց լեզվով]]։
 
=== Վրաց արքունիքի և Միհրան արքայի քրիստոնեացում ===
[[Պատկեր:Mirian III.jpg|ձախից|մինի|246x246փքս|Վրաց արքա Միհրան III-ը միջնադարյան որմնանկարում։ Քրիստոնյա արքան ներկայացված է սրբապսակով՝ ի երախտագիտություն քրիստոնեության ընդունման։]]
{{Հատված|Վերնագիր=Հատված Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ից|Վերնագիրը ներքևից=|Բովանդակություն=Ես Երևանից դուրս եկա այն համոզմամբ, որ երկու երկրների ապագան նրանց համերաշխության և համագործակցության մեջ է։ Թվում էր թե այդ գաղափարներով էր ներծծված մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները։ Թվում էր նաև, որ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չուներ։ Ստեղծված պայմաններում այլ տարբերակի մասին մտածելու որևէ հիմք չկար, բացի փոխադարձ ըմբռնմամբ բարեկամական համաձայնության գալուց|Նկարագրություն=|Հավասարեցում=right|Լայնություն=210px|Բարձրություն=|Տառատեսակի չափ=14px|Ֆոն=#eeeeee|Առանց ընդհատումների=}}Ըստ [[Լեոնտի Մրովելի|Ղևոնդ Ռուիսեցու]] [[Քարթլիս ցխովրեբա|«Քարթլիի կյանքը»]] (բնօրինակ [[վրացերեն]] թարգմանությամբ՝ [[Քարթլիս ցխովրեբա|«Քարթլիս ցխովրեբա»]]) սկզբնաղբյուրի՝ Վիրքի արքա Միհրանը, որն այդ անվան երրորդ կրողն էր իր տոհմում, [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանների]] [[Շապուհ I|Շապուհ I արքայի]] որդին էր և հենց այդ [[Ծագումնաբանություն|ծագումնաբանության]] շնորհիվ էլ կարգվել էր վրաց արքա։ Որոշ պատմիչներ էլ կարծում են, որ Միհրանը սերվում էր [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Արցախ]] և [[Ուտիք]] նահանգներում հաստատված [[Միհրանյաններ|Միհրանյանների իշխանական տոհմից]]։ Միհրանը փորձել է ամեն կերպ պահպանել չեզոքություն՝ բացառելով և՛ [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստանի]], և՛ [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] միջամտությունը Վիրքի ներքին գործերին։ [[Միհրան III]]-ի կառավարման տարիներին Վիրք է ժամանում Նունեն, ով հաստատվում է [[Մցխեթ|Մցխեթում]]։ Արքան արդեն լսել էր [[Հռիփսիմյանց կույսեր|Հռիփսիմյանց կույսերի վարդապետությունը]] և իր մոտ է հրավիրում Նունեին՝ լսելով վերջինիս գաղափարական պատմությունը։ [[Վրաստան|Վրաստանում]] Նունեն բժշկում է շատ հիվանդների և սկսում մեծ ժողովրդականություն վայելել։ Օրերից մի օր էլ հիվանդանում է վրաց թագուհին՝ Միհրանի կին Նանա Պոնտացին։ Տեսնելով այս ամենը՝ Միհրան III-ը մտածում է այդ հավատի ճշմարտացի լինելու մասին, սակայն նրա այս կանխամտածվածությունը հաստատվում է իր հետ պատահած դեպքից հետո։ Մինչ այդ վրաց արքան ականատես էր եղել [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] Տրդատ արքայի հետ պատահածին, որն էլ ավելի էր ամրապնդել նրա հավատը։ Իր սովորության համաձայն Միհրանը Վրաստանի անտառներից մեկում գնում է որսի և հանկարծակիորեն մոլորվում է լեռների դժվարանցանելի տեղերում, օդի, բայց ոչ աչքերի խավարելուց։ Այս կապակցությամբ պատմիչները գրել են «խոսքով մեգ է բերում» կամ «ցերեկը մթնեցնում գիշեր է դարձնում»: Ականատես լինելով այս ամենին, վրաց արքան զարհուրում է՝ հիշելով Տրդատի հետ պատահածը։ Վախենալով կրկնել Տրդատի սխալները՝ նա միանգամից ցանկացավ ելք գտնել իրավիճակից և Նունեի աստծուն աղոթելու միջոցով ցրել իրեն պատած խավարը։ Միհրանը այս դեպքից հետո արդեն ի սրտե նվիրվել էր քրիստոնեական կրոնին։ Հետագայում դրա հավաստիքն է դարձնում վերջինիս եռանդուն [[Եկեղեցի (շինություն)|եկեղեցաշինական գործունեությունն]] ու անձնվիրական հավատը։ Այսպես կոչված «Նունեի աստծուն» աղոթելուց հետո (քանի որ վերջինիս մտքերն ու գաղափարական բովանդակությունը մեզ է հասել սբ Նունեի միջոցով) խավարը ցրվում է, իսկ վրաց արքան իր հերթին աղոքումաղոթում իրեն պարտավորեցնում է ընդունել [[Ավետարան|ավետարանն]] ու քրիստոնեական ուսմունքը։
 
Այս դեպքի շուրջ միևնույն կերպ գրել է և՛ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացին]], և՛ [[Լեոնտի Մրովելի|Ղևոնդ Ռուիսեցին]]։ Մասնավորապես, այս կապակցությամբ վրաց պատմահայրը գրել է․{{Քաղվածք|Եվ մենակ էր թագավորն ու քայլում էր բարձրաբերձ լեռների և խոր անտառների երկյուղից սարսափած։ Նա կանգ առավ մի տեղում և սկսեց հուսահատվել իր կյանքի համար։ Եվ սթափեցրեց նա իր բանականությունը՝ լսելով սրտին․ «Ահա, սա է իմ աստվածը, որի շնորհով Նինոն քարոզեց, խաչի և խաչվածի զորությամբ բժշկեց։ Սա է նրա զորությունը, որ կարող է փրկել ինձ այս հավերժական խավարից․․․ կարծես լինեմ դժոխքում և փլուզված լինի ամբողջ աշխարհը․․․ կամ և միթե սա միայն ինձ համար է։ Օ՜, Նինոյի Աստված, ցրիր այս խավարը և ցո՛ւյց տուր ինձ իմ տեղը և ես կընդունեմ քո անունը, կկանգնեցնեմ խաչը զորավոր և արժանի կմատուցեմ այն աղոթքի համար` հանուն Հռոմից այստեղ հասած Նինոյի ուխտի»։|Ղևոնդ Ռուիսեցի, «Քարթլից ցխովրեբա»}}Իր հետ պատահածից դաս քաղելով Միհրանը վերադառնում է արքունիք և կատարում խոստումը։ Վրաց մեծամեծերի ներկայությամբ և մասնակցությամբ տեղի է ունենում քրիստոնեության ընդունման արարողությունը։ Վրաց ժողովրդի մկրտությունը տեղի է ունենում [[Կուր]] գետում։ Առաջինը Նունեն մկրտում է Միհրան արքային և իր ընտանիքին, ապա՝ ժողովրդին։ Քրիստոնեության ընդունումից հետո Միհրան արքան նամակ է հղում [[Կոստանդիանոս Ա Մեծ|Կոստանդիանոս Ա Մեծին]] (ըստ հայկական աղբյուրի՝ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչին]]) և խնդրում հոգևորականներ առաքել Վիրք։ Վրաց ժողովուրդը հոժարակամությամբ ընդունում է [[Ավետարան|ավետարանը]]։ Արքան հրաման է տալիս կործանել երկրի տարածքում գտնվող բոլոր կուռքերը, ինչպես արել էր և ինքը, և կանգնեցնել [[Խաչ|պատվական խաչի]] նշանը: