«Օնիքս (միներալ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 14.
Ագաթային ու սերդոլիկային օնիքսը (սարդ, սարդօնիքս) մարդկանց կողմից օգտագործվել է դեռ նախապատմական ժամանակներից ոչ մեծ քանդականախշ գեղարվեստական իրեր (գլիպտիկա), ինչպես նաև փորագրված գլանաձև կնիքներ պատրաստելու համար: Այն ամենաարժեքավոր դեկորատիվ քարերից մեկն է: Օնիքսի կալցիտային (մարմարային և այլ) տեսակները լայնորեն տարածված են և վերաբերում են ավելի հասանելի ու ոչ թանկարժեք դեկորատիվ շինարարական քարերի շարքին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք լայնորեն կիրառվում են մի շարք կենցաղային իրեր պատրաստելու համար (մանր ու միջին բազմապիսի քանդակներ, օնիքսե սկահակներ, զարդատուփեր, մոմակալներ, սեղանածածկ): Օգտագործվում է նաև խճանկարչությունում և երեսպատման համար: Համեմատաբար էժան շինարարական քար է: Օնիքսի ավելի հազվագյուտ ու որակյալ տեսակներից պատրաստում են բազմազան ակնագործական իրեր, սարդօնիքսից՝ կամեյոններ, որտեղ պատկերի բարձրադիր մասը մուգ գույն է, և հակադրվում է բաց գույնի ֆոնին:
Սարդօնիքսի մասին հայտնի պատմություններից մեկը կապված է Բենվենուտօ Չելինիի անվան հետ: Մի անգան նա երկար ժամանակով անհետանում է Վատիկանից, իր հետ նախօրոք վերցնելով ոսկի և պապական պահեստարանից աշխատանքների համար իրեն հանձնված որոշ թանկարշեք քարեր: Նրա բացակայությունն այնքան երկարաձգվեց, որ սկզբում Նորին Սրբազնության մոտ առաջացրեց անհանգստություն, իսկ հետո նաև բարկություն: Երբ, վերջապես Չելինին վերադարձավ, նրան դիմավորեցին նախատինքով. «Այս նկարիչները գինետների մշտական հաճախորդներն են, անառակ աղջիկների ուղեկիցները, հասարակության տականքները իսկական կռապաշտներ են, այլ ոչ թե բարի քրիստոնյաներ»: Արդարանալու փոխարեն Չելինին լուռ հանեց նոճեփայտե տուփը, որում գտնվում էր բազմագույն սարդօնիքսից գեմման: Պապը կտրուկ դադարեցրեց իր ցասումնաճառը, և երկար ժամանակ ուշադիր զննում էր այդ իրը: Քարի վրա Չելինին քանդակել էր ավետարանական սյուժե՝ Վերջին
== Ծանոթագրություններ ==
|