«Քրիստոնեության ընդունումը Վիրքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Mirian III fresco.JPG|մինի|286x286px276x276px|[[Վիրք|Վիրքի թագավորության]] [[քրիստոնյա]] [[արքա]] Միհրանը [[Վրաստանը զարգացած միջնադարում|միջնադարյան]] [[Որմնանկարչություն|որմնանկարի]] վրա։ Միհրանի կառավարման տարիներին [[Կրոնը Վրաստանում|քրիստոնեությունը Վրաստանում ընդունվել է որպես պետական կրոն]]։]]
'''Քրիստոնեության ընդունումը Վիրքում''' կամ '''Վիրքի քրիստոնեացում''' ({{lang-ka|ქართლის გაქრისტიანება}}), [[4-րդ դար|4-րդ դարում]] [[Վիրք|Վիրքի թագավորությունում]] [[Քրիստոնեություն|քրիստոնեական ուսմունքի]] տարածումը և [[Վրացիներ|վրաց ժողովրդի]] անցումը [[Հեթանոսություն|հեթանոսությունից]] [[քրիստոնեություն]]։ Վիրքում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն կապված է [[Նինո|Սուրբ Նինոյի]] (հայկական իրականության մեջ հայտնի է որպես Նունե) անվան հետ, ով փախչելով [[Հռոմի կայսրերի ցանկ|Հռոմի կայսր]] [[Դիոկղետիանոս|Դիոկղետիանոսի]] հալածանքներից հաստատվել էր [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]] և ապա ճանապարհ բռնել դեպի Վիրք։ Նրա հետ արևելք էին ժամանել նաև [[Հռիփսիմյանց կույսեր|Հռիփսիմյանց կույսերը]]՝ [[Հռիփսիմե|Հռիփսիմեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Գայանեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Շողակաթը]], ովքեր սակայն դահճաբար սպանվում են հեթոս [[Տրդատ Գ|Տրդատ Մեծ Արշակունու]] կողմից։ Նունեն իր քրիստոնյա քույրերից առանձնացել էր [[Վարագա լեռ|Վարագա լեռան]] մոտ և իր ճգնավոր կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի շրջակայքում։ Ըստ ավանդության, Նունեի քարոզչությամբ և [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսի]] անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ վրաց արքա Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը, ընդունում է [[Քրիստոնեություն|քրիստոնեական կրոնը]]։ Նախքան քրիստոնեության ընդունումը՝ Նունեն բուժել է վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։ Հաջորդիվ Վիրքի արքան գնում է որսորդության և շրջափակվում մութ մառախուղով, որից էլ դուրս է գալիս «Նունեի քարոզած Աստծուն» աղոթելու միջոցով։ Վերադառնալով պալատ՝ արքան հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես «բարձյալ աստծո որդի», իսկ Նունեին՝ վրաց եկեղեցու առաքյալ։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տալիս [[Կուր գետ|Կուր գետի]] ափին՝ բլրի վրա վեր խոյացող [[Արամազդ|Արամազդի]] արձանը և փոխարենը կանգնեցնում [[Քրիստոնեական խաչ|Քրիստոսի խաչի]] նշանը։ Այսպիսով՝ 326 թվականին, Վրաստանը դառնում է աշխարհի երկրորդ քրիստոնյա երկիրը։ Այս լուրը մեծ ցնծությամբ ընդունվում է [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]], որը 301 թվականին արդեն իսկ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] ջանքերով ընդունել էր քրիստոնեությունը՝ առաջինն աշխարհում։
 
Տող 7.
 
=== Աշխարհաքաղաքական իրադրությունը նախօրեին ===
[[Պատկեր:Թագավորական_ընտանիքի_մկրտությունը.jpg|alt=|մինի|295x295փքս|Հայոց արքունիքն ընդունում է [[Քրիստոնեություն|քրիստոնեությունը]]։]]
[[Վիրք|Վիրքի թագավորությունը (Իբերիայի թագավորություն կամ Կովկասյան Իբերիա)]] մ․թ․ա․ 4-3-րդ դարերի սահմանագծում Սև ծովի արևելյան ափին առաջացած [[Ստրկություն|վաղ ստրկատիրական պետություն]] էր, որը, ըստ վրացական ավանդազրույցի, հիմնադրվել է Քարթլիի տանուտեր Փառնավազի կողմից։ [[Արտաշեսյանների թագավորություն|Արտաշեսյանների թագավորության]] օրոք Վիրքում գերիշխել է հայկական ազդեցությունը, իսկ [[Տիգրան Մեծ|Տիգրան Մեծը]] վերջինս դարձրել է հարկատու և ենթակա թագավորություն։ [[Մ.թ.ա. 66|Մ․թ․ա․ 66 թվականի]] [[Արտաշատի պայմանագիր|Արտաշատի պայմանագրով]] Վիրքը (կամ վրաց թագավորությունը) դուրս է գալիս [[Մեծ Հայք|հայկական գերիշխանության և աշխարհակալության]] սահմաններից դուրս։ [[Քրիստոնեություն|Քրիստոնեական ուսմունքը]] [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհում]] տարածվել էր դեռևս 1-ին դարում։ Այս կրոնի էությունը կայանում էր նրանում, որ աշխարհաստեղծման և արարչության գործընթացները վերագրվում էր մեկ աստծո, որն էլ համարվում էր երկնքի և երկրի տիրակալը։
 
Քրիստոնեական ուսմունքը Հայկական լեռնաշխարհում տարածվել էր դեռևս 1-ին դարում։ Այս կրոնի էությունը կայանում էր նրանում, որ աշխարհաստեղծման և արարչության գործընթացները վերագրվում էր մեկ աստծո, որն էլ համարվում էր երկնքի և երկրի տիրակալը։ Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն էր մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած աստվածամարդու և նախահավիտենական աստծո որդու՝ [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսի]] մասին վարդապետությունը։ Նախքան այդ, Վիրքի դավանանքը սահմանափակվում էր բնապաշտապան, հոգեպաշտական և առարկայապաշտական հավատալիքներով, որոնք համախմբվում էին նախաքրիստոնեական վրացական հեթանոս դիցաբանության մեջ։ Վրացական դիցարանի աստվածները հիմնականում փոխառություններ էին հեթանոս Հայաստանի պանթեոնից։ Օրինակ՝ հին հայերի շրջանում երկրի արարիչ համարվող [[Արամազդ|Արամազդը]] վրացական իրականության մեջ դարձել է Արմազի։ Կային նաև տեղական հավատալիքներ։

Հայոց պատմահայր [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացին]] հավաստել է, որ վրացիները, ինչպես և հայերը, ունեցել են [[Արամազդ|Արամազդի]] և [[Վահագն|Վահագնի]] պաշտամունք։ Այդ մասին հավաստում է Մովսես Խորենացու [[Պատմություն Հայոց (Խորենացի)|«Հայոց պատմություն» աշխատության]] մեջ զետեղված հետևյալ հատվածը․{{քաղվածք|Նա հրաման ստացավ կուռքերը կործանել, ինչպես արել էր և ինքը, և կանգնեցնել պատվական խաչի նշանը, մինչև որ աստված հովիվ տա նրանց առաջնորդելու... Նունեն իսկույն կործանեց ամպրոպային Արամազդի արձանը, որ քաղաքից հեռու էր դրված և մեծ գետն անցնում էր երկուսի միջով:|Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց»}}
1-ին դարում [[Մեծ Հայք|Հայաստան]] են ժամանում [[Թադեոս առաքյալ|Թադեոս]] և [[Բարդուղիմեոս առաքյալ|Բարդուղիմեոս առաքյալները]], իսկ Վիրք՝ [[Անդրեաս առաքյալը։առաքյալ|Անդրեաս առաքյալը]]։ Վերջիններս հիմնում են առաջին քրիստոնեական համայնքները տարածաշրջանում, իսկ սբ Թադեոսը հիմնադրում է [[Հարավային Կովկաս|Հարավային Կովկասի]] առաջին քրիստոնեական եկեղեցին՝ [[Սուրբ Թադեի վանքը։վանք|Սուրբ Թադեի վանքը]]։ Միաժամանակ, Անդրեասը դառնում է նաև [[Վրաց ուղղափառ եկեղեցի|վրացական եկեղեցու]] հիմնադիրը։ 1-ին դարում քրիստոնեության տարածումից հետո այն պաշտոնապես ընդունվում է միայն 4-րդ դարում՝ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրությունից]] Վիրք ժամանած [[Նունե|Նունե առաքյալի]] ջաքերով։
<gallery mode="packed" heights="180">
Hripsime3.jpg|[[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)]]