«Քրիստոնեության ընդունումը Վիրքում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Mirian III fresco.JPG|մինի|288x288փքս286x286px|[[Վիրք|Վիրքի թագավորության]] [[քրիստոնյա]] [[արքա]] Միհրանը [[Վրաստանը զարգացած միջնադարում|միջնադարյան]] [[Որմնանկարչություն|որմնանկարի]] վրա։ Միհրանի կառավարման տարիներին [[Կրոնը Վրաստանում|քրիստոնեությունը Վրաստանում ընդունվել է որպես պետական կրոն]]։]]
'''Քրիստոնեության ընդունումը Վիրքում''' կամ '''Վիրքի քրիստոնեացում''' ({{lang-ka|ქართლის გაქრისტიანება}}), [[4-րդ դար|4-րդ դարում]] [[Վիրք|Վիրքի թագավորությունում]] [[Քրիստոնեություն|քրիստոնեական ուսմունքի]] տարածումը և [[Վրացիներ|վրաց ժողովրդի]] անցումը [[Հեթանոսություն|հեթանոսությունից]] [[քրիստոնեություն]]։ Վիրքում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն կապված է [[Նինո|Սուրբ Նինոյի]] (հայկական իրականության մեջ հայտնի է որպես Նունե) անվան հետ, ով փախչելով [[Հռոմի կայսրերի ցանկ|Հռոմի կայսր]] [[Դիոկղետիանոս|Դիոկղետիանոսի]] հալածանքներից հաստատվել էր [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]] և ապա ճանապարհ բռնել դեպի Վիրք։ Նրա հետ արևելք էին ժամանել նաև [[Հռիփսիմյանց կույսեր|Հռիփսիմյանց կույսերը]]՝ [[Հռիփսիմե|Հռիփսիմեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Գայանեն]], [[Հռիփսիմյանց կույսեր|Շողակաթը]], ովքեր սակայն դահճաբար սպանվում են հեթոս [[Տրդատ Գ|Տրդատ Մեծ Արշակունու]] կողմից։ Նունեն իր քրիստոնյա քույրերից առանձնացել էր [[Վարագա լեռ|Վարագա լեռան]] մոտ և իր ճգնավոր կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի շրջակայքում։ Ըստ ավանդության, Նունեի քարոզչությամբ և [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսի]] անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ վրաց արքա Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը, ընդունում է [[Քրիստոնեություն|քրիստոնեական կրոնը]]։ Նախքան քրիստոնեության ընդունումը՝ Նունեն բուժել է վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։ Հաջորդիվ Վիրքի արքան գնում է որսորդության և շրջափակվում մութ մառախուղով, որից էլ դուրս է գալիս «Նունեի քարոզած Աստծուն» աղոթելու միջոցով։ Վերադառնալով պալատ՝ արքան հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես «բարձյալ աստծո որդի», իսկ Նունեին՝ վրաց եկեղեցու առաքյալ։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տալիս [[Կուր գետ|Կուր գետի]] ափին՝ բլրի վրա վեր խոյացող [[Արամազդ|Արամազդի]] արձանը և փոխարենը կանգնեցնում [[Քրիստոնեական խաչ|Քրիստոսի խաչի]] նշանը։ Այսպիսով՝ 326 թվականին, Վրաստանը դառնում է աշխարհի երկրորդ քրիստոնյա երկիրը։ Այս լուրը մեծ ցնծությամբ ընդունվում է [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորությունում]], որը 301 թվականին արդեն իսկ [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] ջանքերով ընդունել էր քրիստոնեությունը՝ առաջինն աշխարհում։
 
[[4-րդ դար|4-րդ դարում]] Վիրքը գտնվում էր աշխարհաքաղաքական երկու ուժերի՝ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] և [[Պարթևական տերություն|Պարթևական տերության]] բախումների կիզակետում։ Թերևս, ինչպես [[Մեծ Հայք|հայոց տիրակալությունը]], այնպես էլ [[Վիրք|Վիրքը]], ցանկանում էր վարել [[Չեզոքություն|չեզոք քաղաքականություն]]՝ բացառելով տարածաշրջանային ուժերի անուղղակի ազդեցությունը։ 313 թվականի [[Միլանի հրովարտակ|Միլանի հրովարտակով]] քրիստոնեությունը [[Հռոմ|Հռոմում]] դառնում է թույլատրելի կրոն և ապա ընդունվում պետական մակարդակով։ Այսպիսով, Վիրքն ու Մեծ Հայքը կրոնական հողի վրա ակամա թեքվում են դեպի արևմուտք և վերջիններիս հետագա ճակատագիրը Հռոմի հետ ընթանում է նույն ուղով։ Այսպիսով, քրիստոնեության ընդունումը Վրաց թագավորությունում ունենում է նաև աշխարհաքաղաքական նշանակություն և կարևորապես ներազդում է միջազգային հարաբերությունների վրա։
 
== Պատմություն ==
 
=== Աշխարհաքաղաքական իրադրությունը նախօրեին ===
Վիրքի թագավորությունը մ․թ․ա․ 4-3-րդ դարերի սահմանագծում Սև ծովի արևելյան ափին առաջացած վաղ ստրկատիրական պետություն էր, որը, ըստ վրացական ավանդազրույցի, հիմնադրվել է Քարթլիի տանուտեր Փառնավազի կողմից։ Արտաշեսյանների թագավորության օրոք Վիրքում գերիշխել է հայկական ազդեցությունը, իսկ Տիգրան Մեծը վերջինս դարձրել է հարկատու և ենթակա թագավորություն։ Մ․թ․ա․ 66 թվականի Արտաշատի պայմանագրով Վիրքը (կամ վրաց թագավորությունը) դուրս է գալիս հայկական գերիշխանության և աշխարհակալության սահմաններից դուրս։
 
Քրիստոնեական ուսմունքը Հայկական լեռնաշխարհում տարածվել էր դեռևս 1-ին դարում։ Այս կրոնի էությունը կայանում էր նրանում, որ աշխարհաստեղծման և արարչության գործընթացները վերագրվում էր մեկ աստծո, որն էլ համարվում էր երկնքի և երկրի տիրակալը։ Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն էր մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած աստվածամարդու և նախահավիտենական աստծո որդու՝ [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսի]] մասին վարդապետությունը։ Նախքան այդ, Վիրքի դավանանքը սահմանափակվում էր բնապաշտապան, հոգեպաշտական և առարկայապաշտական հավատալիքներով, որոնք համախմբվում էին նախաքրիստոնեական վրացական հեթանոս դիցաբանության մեջ։ Վրացական դիցարանի աստվածները հիմնականում փոխառություններ էին հեթանոս Հայաստանի պանթեոնից։ Օրինակ՝ հին հայերի շրջանում երկրի արարիչ համարվող Արամազդը վրացական իրականության մեջ դարձել է Արմազի։ Կային նաև տեղական հավատալիքներ։ Հայոց պատմահայր Մովսես Խորենացին հավաստել է, որ վրացիները, ինչպես և հայերը, ունեցել են Արամազդի և Վահագնի պաշտամունք։ Այդ մասին հավաստում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության մեջ զետեղված հետևյալ հատվածը․{{քաղվածք|Նա հրաման ստացավ կուռքերը կործանել, ինչպես արել էր և ինքը, և կանգնեցնել պատվական խաչի նշանը, մինչև որ աստված հովիվ տա նրանց առաջնորդելու... Նունեն իսկույն կործանեց ամպրոպային Արամազդի արձանը, որ քաղաքից հեռու էր դրված և մեծ գետն անցնում էր երկուսի միջով:|Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց»}}1-ին դարում Հայաստան են ժամանում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, իսկ Վիրք՝ Անդրեաս առաքյալը։ Վերջիններս հիմնում են առաջին քրիստոնեական համայնքները տարածաշրջանում, իսկ սբ Թադեոսը հիմնադրում է Հարավային Կովկասի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Թադեի վանքը։ Միաժամանակ, Անդրեասը դառնում է նաև վրացական եկեղեցու հիմնադիրը։ 1-ին դարում քրիստոնեության տարածումից հետո այն պաշտոնապես ընդունվում է միայն 4-րդ դարում՝ Հռոմեական կայսրությունից Վիրք ժամանած Նունե առաքյալի ջաքերով։
 
=== Հռիփսիմյաց կույսերի վարդապետություն ===
{{հիմնական|Հռիփսիմյանց կույսեր{{!}}Հռիփսիմյանց կույսերի վարդապետություն}}
 
== Հայկական աղբյուրները Վիրքի քրիստոնեականացման մասին ==
 
== Ծանոթագրություններ ==