«Ֆրանկլին Դ. Ռուզվելտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 60.
 
[[Պատկեր:Franklin_D._Roosevelt_and_Eleanor_Roosevelt_with_Anna_and_baby_James,_formal_portrait_in_Hyde_Park,_New_York_1908.jpg|մինի|Էլեոնորը և Ֆրանկլինը իրենց առաջնեկ զավակների հետ]]
Կենսագիր [[Ջեյմս ՄաքԳրեգոր Բըրնսը]] պատմել է, որ երիտասարդ Ռուզվելտը բավական ինքնավստահ էր և անկաշկանդ{{Sfn|Burns|1956|pp=77–79}}։ Ի տարբերություն նրան, Էլեոնորը ամաչկոտ էր և չէր սիրում հասարակական կյանքը․ նա նախընտրում էր մնալ տանը և դաստիարակել երեխաներին։ Նրանք ունեին վեց երեխա։ Աննան, Ջեյմսը և Էլիոտը ծնվել են համապատասխանաբար 1906, 1907, 1910 թվականներին։ Զույգի երկրորդ տղան՝ Ֆրանկլինը, 1909 թվականին մանուկ հասակում մահացավ։ Մյուս որդին՝ Ֆրանկլինը, ծնվեց 1914 թվականին, իսկ Ջոնը՝ 1916 թվականին<ref>{{cite book|url=https://books.google.comam/books?id=6xxYAgAAQBAJ&pg=PA329|title=The Oxford Desk Dictionary of People and Places|last=Abate|first=Frank R.|publisher=Oxford University Press|year=1999|isbn=978-0-19-513872-6|page=329}}</ref>։
 
Ռուզվելտը արտամուսնական կապի մեջ է եղել Էլեոնորի սոցիալական հարցերով քարտուղար [[Լուսի Մերսեր|Լյուսի Մերսերի]] հետ, ինչը սկսվեց այն բանից հետո, երբ նա աշխատանքի անցավ տվյալ պաշտոնում{{sfn|Smith|2007|p=153}}։ 1918 թվականի սեպտեմբերին Էլեոնորը Ռուզվելտի ուղեբեռում այդ կապը բացահայտող նամակ է գտնում։ Ֆրանկլինն ուներ ամուսնալուծվելու մտադրություն, սակայն Սառան կտրականապես դեմ էր, իսկ Լյուսին համաձայն չէր ամուսնանալ ամուսնալուծված և հինգ երեխա ունեցող տղամարդու հետ{{Sfn|Smith|2007|p=160}}։ [[Ամուսնալուծություն սեփական ցանկությամբ|Ամուսնալուծություն]] այդպես էլ չեղավ, և Ռուզվելտը խոստացավ այլևս չհանդիպել Լյուսիի հետ։ Միևնույն է, Էլեոնորը երբեք էլ չներեց Ռուզվելտին, և այդ միջադեպից հետո նրանց ամուսնությունը դարձավ զուտ քաղաքական համագործակցություն{{Sfn|Winkler|2006|pp=28, 38, 48–49}}։ Շուտով Էլեոնորը հեռանում է տնից և բնակվում Վալ-Քիլում։ Նրանց միջև հարաբերություններն այնքան էին սառել, որ երբ առողջական խնդիրների պատճառով Ռուզվելտը Էլեոնորին խնդրեց վերադառնալ տուն և շարունակել համատեղ կյանքը, վերջինս կտրականապես մերժեց{{Sfn|Winkler|2006|pp=202–03}}: Իրավիճակն այնպիսին էր, որ նա այլևս տեղյակ չէր լինում, թե երբ է Էլեոնորը գալիս Սպիտակ տուն: Ֆալան, որը Ռուզվելտի հայտնի շունն էր և Սպիտակ Տանը եղած ժամանակ նրա ուղեկիցներից մեկը, «աշխարհում ամենաշատ լուսանկարված» շունը անվանումն էր ստացել։
Տող 169.
Չնայած Առաջին Նոր գործարքը լայնամասշտաբ աջակցություն էր ստանում բազմաթիվ կողմերից, Երկրորդ Նոր գործարքը վիճարկեց գործարար համայնքը: Ալ Սմիթի գլխավորությամբ պահպանողական դեմոկրատները Ամերիկյան ազատության լիգայի հետ միասին պայքարում էին Ռուզվելտի դեմ` համեմատելով նրան Կառլ Մարքսի և Վլադիմիր Լենինի հետ{{Sfn|Fried|2001|pp=120–123}}: Սակայն Սմիթի խայտառակ հռետորաբանությունը Ռուզվելտին հնարավորություն տվեց մեկուսացնել իր հակառակորդներին{{Sfn|Fried|2001|pp=120–123}}: Իսկ միություններին, ընդհակառակը, Վագների ակտի շնորհիվ անդամակցեցին միլիոնավոր նոր անդամներ, ինչը դարձավ 1936, 1940, 1944 թվականներին նրա վերընտրման հիմնական գործոնը{{Sfn|Burns|1956|p=350}}։
 
Կենսաբան Ջեյմս Մ. Բըրնսը ենթադրում է, որ Ռուզվելտի քաղաքական որոշումները ավելի շատ առաջնորդվում էին պլագմատիզմով, քան գաղափարախոսությամբ, և որ նա նման է «պարտիզանական բանակի գեներալի, որի զինվորների մի մասը՝ պլանավորած, մի մասը՝ պատահականորեն մարտնչում էին խիտ բուսականությամբ լեռներում և հարթավայրերում»"{{Sfn|Burns|1956|p=226}}։ Ռուզվելտը պնդում էր, որ նմանատիպ մեթոդաբանությունը անհրաժեշտ էր։ «Տրամաբանակն է վերցնել այդ մեթոդը և կիրառել․ եթե այն ձախողվի, ընդունիր իրականությունը և փորձիր մեկ ուրիշը։ Բայց ամենից առաջ փորձիր ինչ-որ բան»<ref>{{cite book|url=https://books.google.comam/books?id=wJwnAQAAMAAJ&pg=PA141|title=Looking forward|last=Roosevelt|first=Franklin Delano|publisher=John Day|year=1933|page=141}}</ref>։
 
[[File:ElectoralCollege1936.svg|thumb|275px|1936 թվականի ընտրությունների արդյունքներ]]
Տող 182.
Ռուզվելտի պաշտոնավարման երկրորդ ժամկետում [[Գերագույն դատարան|Գերագույն դատարանը]] գտնվում էր նրա ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ դադարեցրեց նրա ծրագրերից շատերը, այդ թվում ԱԱՎԱ-ն։ Դատարանի առավել պահպանողական անդամները կողմ էին [[Լոքների դարաշրջան|Լոքների դարաշրջանի]] սկզբունքներին, որոնց արդյունքում Ազատության մասին պայմանագրի հիման վրա տնտեսական ոլորտի բազմաթիվ կանոնակարգեր չեղյալ հայտարարվեցին<ref>{{cite journal|last1=Kalman|first1=Laura|title=The Constitution, the Supreme Court, and the New Deal|journal=The American Historical Review|date=October 2005|volume=110|issue=4|pages=1052–1080|doi=10.1086/ahr.110.4.1052}}</ref> ։ 1937 թվականին Ռուզվելտն առաջարկում է Դատական ընթացակարգերի բարեփոխումների մասին օրինագիծ, որը թույլ էր տալիս նախագահին ստուգել յուրաքանչյուր 70 տարին լրացած [[Դատական մարմին|դատական մարմինների]] արդարության աստիճանը. 1937 թվականին կար վեց 70 տարին լրացած [[վճռաբեկ դատարան]]։ 1869 թվականին Դատական մարմինների մասին ակտի ընդունումից հետո դատավորների թիվը սահմանվեց ինը և ԱՄՆ-ի պատմության մեջ [[Կոնգրես|Կոնգրեսը]] դատավորների թվաքանակը փոխել է վեց անգամ{{sfn |Smith|2007|pp= 379–382}}։ Ռուզվելտի «Դատական փաթեթավորում» ծրագիրը իր իսկ կուսակցության կողմից՝ փոխնախագահ Գառների գլխավորությամբ, հանդիպեց ընդդիմության{{sfn|Burns|1956|p=312}}։ [[Լիբերալ|Լիբերալների]] և [[Պահպանողական|պահպանողականների]] երկկուսակցական կոալիցիան դեմ է քվեարկում օրինագծին և գլխավոր դատախազ [[Չարլզ Էվանս Հյուզ|Չարլզ Էվանս Հյուզը]], խախտելով [[Նախադեպ|նախադեպը]], հրապարակային չեղարկում է օրենքը։ Օրինագծի ընդունման ցանկացած հնարավորություն վերջնականապես վերացավ 1937 թվականի հուլիսին [[Սենատ|Սենատում]] մեծամասնության ղեկավար [[Ժոզեվ Թեյլորի Ռոբինս|Ժոզեվ Թեյլորի Ռոբինսի]] մահից հետո{{sfn |Smith|2007|pp= 384–389}}։
 
Սկսած 1937 թվականի [[Վեսթ Քոսթ Հոթել Քո|Վեսթ Քոսթ Հոթել Քոն]] ընդդեմ Փարիշի գործից դատարանը սկսեց առավել բարենպաստ դիրքորոշում ունենալ տնտեսական կանոնակարգերի վերաբերյալ։ Նույն տարում Ռուզվելտը նշանակում է Գերագույն դատարանի անդամներին և սկսած 1941 թվականից ինը դատավորներից յոթին նշանակում էր Ռուզվելտը{{Efn |The two Justices who Roosevelt did not originally appoint to the Court were [[Harlan Fiske Stone]] and [[Owen Roberts]] However, in 1941, Roosevelt elevated Stone to the position of Chief Justice.}}<ref name="leuch">{{cite news|last1=Leuchtenburg|first1=William E.|title=When Franklin Roosevelt Clashed with the Supreme Court – and Lost|url=http://www.smithsonianmag.com/history/when-franklin-roosevelt-clashed-with-the-supreme-court-and-lost-78497994/?all|accessdate=1 March 2016|publisher=Smithsonian Magazine|date=May 2005}}</ref>.։ Փարիշի գործից հետո դատարանը իր ուշադրությունը կենտրոնացրեց այն տնտեսական կանոնակարգերի վրա, որոնք ուղղված էին քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը<ref>Leuchtenburg, E. (1996). The Supreme Court Reborn: The Constitutional Revolution in the Age of Roosevelt. Oxford University Press. {{ISBN|0-19-511131-1}}</ref>։ Ռուզվելտի կողմից Գերագույն դատարանում նշանակված դատավորներից չորսը՝ [[Ֆելիքս Ֆրենկֆուրտ|Ֆելիքս Ֆրենկֆուրտը]], [[Ռոբերտ Հ. Ջեքսոն|Ռոբերտ Հ. Ջեքսոնը]], [[Ուգո Բլեք|Ուգո Բլեքը]], [[Ուիլյամ Օ.Դուգլաս|Ուիլյամ Օ.Դուգլասը]] պետք է մեծ ազդեցություն ունենային դատական իրավասության վերակազմակերպման մեջ<ref name="jblake1">{{cite news|last1=Blake|first1=John|title=How FDR unleashed his Supreme Court 'scorpions'|url=http://www.cnn.com/2010/POLITICS/12/14/FDR.supremecourt/index.html|accessdate=10 October 2017|publisher=CNN|date=14 December 2010}}</ref><ref name="belknap">{{cite book|last1=Belknap|first1=Michal|title=The Vinson Court: Justices, Rulings, and Legacy|date=2004|publisher=ABC-CLIO|pages=162–163|url=https://books.google.comam/books?id=oeFRJj8dVAUC&dq=vinson+court&source=gbs_navlinks_s|accessdate=3 March 2016}}</ref>։
 
1937 թվականին Դատական գործընթացների բարեփոխումների մասին օրենքի ձախողման վրա Ռուզվելտի ազդեցության նվազման արդյունքում պահպանողական դեմոկրատները միացան հանրապետականներին՝ խոչընդոտելու Նոր գործարքի հետագա ծրագրերի իրականացմանը{{sfn |Smith|2007|pp= 390–391}}։ Ռուզվելտին հաջողվեց ընդունել որոշ օրենսդրական ակտեր, որոնցից էին 1937 թվականին ընդունված Բնակարանաշինության մասին օրենքը, Գյուղատնտեսության աջակցման մասին երկրորդ օրենքը, 1938 թվականին ընդունված Արդար աշխատանքային չափանիշների մասին օրենքը, որը հանդիսանում էր Նոր գործարքի օրենսդրության վերջին հիմնական մասը։ Արդար աշխատանքային չափանիշների մասին օրենքը արգելեց անչափահասներին աշխատել, սահմանեց դաշնային նվազագույն աշխատավարձ և հավելյալ աշխատավարձ այն աշխատողների համար, ովքեր շաբաթական աշխատում էին քառասուն ժամից ավել{{sfn |Smith|2007|pp= 408–409}}։ 1939 թվականին նա ընդունում է նաև Վերակազմակերպման մասին օրենքը և ստեղծում նախագահի գործադիր վարչությունը՝ դարձնելով այն «դաշնային վարչական համակարգի նյարդային կենտրոնը»{{sfn |Leuchtenburg|2015|pp= 187–188}}։ Երբ 1937 թվականին տնտեսությունը կրկին անկում ապրեց, Ռուզվելտը հասարակական աշխատանքների և բարեփոխումների համար Կոնգրեսից խնդրեց 5 միլիարդ դոլարի օգնություն։ Բացի այդ, Ռուզվելտը Կոնգրեսի հատուկ նիստում առաջարկեց ընդունել Մշտական ֆերմերային օրենք ընդունել, տարածաշրջանային պլանավորման միջոցներ։ Բըրնսի խոսքերով, այս փորձը ցույց տվեց հիմնական տնտեսական ծրագրեր որոշելու Ռուզվելտի անկարողությունը{{sfn|Burns|1956|p=320}}։
Տող 208.
==== ՀՆԱ-ն և գործազրկության մակարդակը ====
 
1932-1936 թվականներին Հուվերի կառավարության ժամանակ [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ-ն]] 8.0%-ից աճեց մինչև 10.2%: Որպես ՀՆԱ-ի մաս կազմող տոկոս պետական պարտքը Հուվերի կառավարման ժամանակ ավելի քան կրկնապատկվեց` 1933 թվականի սկզբներին 16%-ից հասնելով 40%-ի: Անգամ մինչև 1941 թվականի վերջերն այն շարունակում էր մնալ մոտ 40%: 1936 թվականի դրությամբ ՀՆԱ-ն 34%-ով ավելի բարձր էր, քան 1932 թվականին և 58%-ով ավելի բարձր, քան 1940 թվականին<ref name="Historical Statistics 1976">{{cite book|url=https://books.google.comam/books?id=e91TplHLeQAC&pg=PP1|title=Historical Statistics of the United States, Colonial Times to 1970|publisher=The Bureau of the U.S. Census|year=1976|pages=Y457, Y493, F32}}</ref>: Այսպիսով, 1932-1940 թվականներին` 8 խաղաղ տարիների ընթացքում տնտեսությունը աճեց 58%-ով, իսկ 1940-1945 թվականներին` պատերազմական 5 տարիների ընթացքում աճեց 56%-ով: Ռուզվելտի պաշտոնավարման առաջին ժամկետում գործազրկությունը կտրուկ նվազեց: Այն աճեց 1938 թվականին, սակայն աստիճանաբար սկսեց նվազել: Ռուզվելտի նախագահության ընթացքում ավելացավ 18.31 միլիոն աշխատատեղ, իր կառավարման ընթացքում միջինը տարեկան աշխատատեղերի թիվն ավելանում էր 5.3%-ով<ref name="Historical Statistics 1976" />:
=== 1940 թվականի ընտրություններ. ավանդույթի խախտում ===
1940 թվականի հուլիսին Դեմոկրատական ազգային կոնվեցիային նախորդող ամիսներին, բազմաթիվ շահարկումներ էին արվում Ռուզվելտի նախագահության երրորդ ժամկետի հետ կապված: Երկակի ընտրման ավանդույթը, որը դեռ ամրագրված չէր սահմանադրությամբ{{efn|The [[Twenty-second Amendment to the United States Constitution|Twenty-second Amendment]] ratified in 1951, would bar any individual from winning more than two presidential elections.}}, ստեղծվել էր [[Ջորջ Վաշինգտոն|Ջորջ Վաշինգտոնի]] կողմից, երբ 1796 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հրաժարվեց երրորդ անգամ առաջադրվելուց: Ռուզվելտը հրաժարվեց կրկին հանդես գալ որպես թեկնածու և նույնիսկ նշում է այնպիսի թեկնածու դեմոկրատների անուններ, ինչպիսիք են [[Ջեյմս Ֆարլեյ|Ջեյմս Ֆարլեյը]]: Այնուամենայնիվ, քանի որ 1940-ականների կեսերին [[Գերմանիա|Գերմանիան]] անցավ [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան Եվրոպան]] և սպառնում էր [[Միացյալ Թագավորություն|Բրիտանիային]], Ռուզվելտը հասկացավ, որ միայն նա ունի անհրաժեշտ փորձ ու հմտություններ նացիստական վտանգից ազգին զերծ պահելու համար: Նրան այդ հարցում օգնեցին քաղաքական կուսակցությունների առաջնորդները, ովքեր հասկանում էին, որ ոչ մի դեմոկրատ, բացի Ռուզվելտից չի կարող հաղթել հայտնի հանրապետական թեկնածու [[Վենդել Վիլկի|Վենդել Վիլկիին]]{{Sfn|Burns|1956|pp=408–30}}:
Տող 237.
Ճապոնացիները բարկացան Ռուզվելտի նման քայլից և վճռականորեն որոշեցին հարձակվել Միացյալ Նահանգների վրա, եթե վերջինս չվերացնի արգելքը: Ռուզվելտի վարչակազմը չէր ցանկանում փոփոխել վարած քաղաքականությունը և պետքարտուղար [[Հալլ|Հալլը]] ամեն ինչ արեց, որպեսզի Ռուզվելտի և Ճապոնիայի վարչապետ [[Ֆումիմարո Կոնոե|Ֆումիմարո Կոնոեի]] միջև հնարավոր գագաթնաժողովը տեղի չունենա{{Efn|Hull and others in the administration were unwilling to recognize the Japanese conquest of China, and feared that an American accommodation with Japan would leave the Soviet Union vulnerable to a two-front war.{{Sfn|Smith|2007|pp=522–523}}}}: Երբ դիվանագիտական ջանքեր գործադրելու արդյունքում արգելքը չվերացավ, Ճապոնիայի Գաղտնի խորհուրդը գործադուլ հայտարարեց ընդդեմ ԱՄՆ-ի{{sfn|Smith|2007|pp=518–530}}: Ճապոնացիները կարծում էին, որ Միացյալ Նահանգների Ասիական նավատորմի (տեղակայված [[Ֆիլիպիններ|Ֆիլիպիններում]]) և Խաղաղօվկիանոսյան նավատորմի (տեղակայված [[Հավայան կղզիներ|Հավայան կղզիներում]]) ոչնչացումը կունենար կենսական կարևոր նշանակություն Հարավարևելյան Ասիայի նվաճման համար{{sfn|Smith|2007|pp=531–533}}: 1941 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական կողմը հանկարծակի հարձակվում է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի վրա, որի արդյունքում զոհվում են 2403 ամերիկացի զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Միևնույն ժամանակ ճապոնական առանձին խմբեր հարձակվեցին [[Թաիլանդ|Թաիլանդի]], Բրիտանական Հոնկոնգի, Ֆիլիպինների վրա: Ռուզվելտը Կոնգրեսին պատերազմ սկսելու կոչ արեց. «Երեկ, 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Միացյալ Նահանգները Ճապոնիայի ռազմածովային և օդային ուժերի կողմից հանկարծակի և դիտավորյալ հարձակման ենթարկվեց»: Գրեթե միաձայն քվեարկությամբ Կոնգրեսը պատերազմ հայտարարեց Ճապոնիային{{sfn|Smith|2007|pp=533–539}}: Ճապոնական հարձակման հետևանքով Միացյալ Նահանգներում հակակոռուպցիոն տրամադրությունը գրեթե վերացավ: 1941 թվականի դեկտեմբերի 11-ին [[Ադոլֆ Հիտլեր|Հիտլերը]] և [[Բենիտո Մուսոլինի|Մուսոլինին]] պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին{{Sfn|Sainsbury|1994|p=184}}:
 
Գիտնականների մեծ մասը մերժեց այն տեսությունը, ըստ որի Ռուզվելտը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կազմակերպել էին դավադրություն և նախապես գիտեին [[Պերլ-Հարբոր|Պերլ-Հարբորի]] վրա ճապոնական հարձակման մասին<ref>{{cite book|last=Maffeo|first=Steven E., Capt.|title=U.S. Navy Codebreakers, Linguists, and Intelligence Officers against Japan, 1910–1941: A Biographical Dictionary|url=https://books.google.comam/books?id=017fCgAAQBAJ&pg=PA311|year=2015|publisher=Rowman & Littlefield |isbn=978-1-4422-5564-7|page=311}}</ref> : Ամերիկացի բարձաստիճան պաշտոնյաները քաջ գիտակցում էին, որ պատերազմն անխուսափելի է, սակայն Պերլ-Հարբորի վրա հարձակում չէին սպասում{{Sfn|Smith|2007|pp=523–539}}: Ռուզվելտը ակնկալում էր, որ նրանք կհարձակվեն կամ Թաիլանդի, կամ հոլանդական Արևելյան Հնդկաչինի վրա{{Sfn|Burns|1970|p=159}}:
 
==== Պատերազմական ծրագրեր ====
Տող 244.
1941 թվականի դեկտեմբերի վերջին [[Առաջին Վաշինգտոնյան կոնֆերանս|Առաջին Վաշինգտոնյան կոնֆերանսի]] ժամանակ [[Ֆրանկլին Դ. Ռուզվելտ|Ռուզվելտի]] և [[Ուինսթոն Չերչիլ|Չերչիլի]] միջև տեղի ունեցավ հանդիպում, որը հայտնի է նաև [[Արկադիա|«Արկադիա»]] անվամբ, որի ընթացքում էլ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հաստատվեց ընդհանուր ռազմավարություն: Երկուսն էլ կողմ էին Եվրոպայի առաջին ռազմավարությանը, ըստ որի առաջնային տեղում [[Ճապոնիա|Ճապոնիայի]] նկատմամբ Գերմանիայի պարտությունն էր: [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներն]] ու [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիան]] ռազմական քաղաքականություն իրականացնելու նպատակով ստեղծում են Աշխատակազմի համանախագահների խորհուրդ և Խորհուրդ` ռազմամթերքը համաձայնեցված կերպով բաշխելու համար{{sfn|Smith|2007|pp=545–547}}: Նաև ձեռք է բերվում համաձայնություն ստեղծել կենտրոնացված հրամանատարություն խաղաղօվկիանոսյան շրջանում, որը կոչվեց ԱԲՀԱ, բաղկացած համապատասխանաբար` ամերիկյան, բրիտանական, հոլանդական և ավստրալիական ուժերից{{Sfn|Burns|1970|pp=180–85}}: 1942 թվականի հունվարի 1-ին Միացյալ Նահանգները, Բրիտանիան, [[Չինաստան|Չինաստանը]], [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միությունը]] և քսաներկու այլ երկրներ ստորագրեցին [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]] հռչակագիրը, որով երկրներից յուրաքանչյուրը խոստանում էր պայքարել [[Առանցքի ուժեր|«Առանցքի ուժերի»]] դեմ: Այդ երկրները միասին ձևավորեցին [[Հակահիտլերյան խմբավորում|Հակահիտլերյան խմբավորումը]]{{sfn|Smith|2007|p=547}}:
 
1942 թվականին Ռուզվելտը ձևավորեց նոր մարմին` Աշխատակազմի ղեկավարների միացյալ շտաբ, որն էլ ամերիկյան ռազմավարության վերաբերյալ կայացնում էր վերջնական որոշումներ: Ծովակալ [[Էռնեստ Ջ. Քինգ|Էռնեստ Ջ. Քինգը]], որպես ռազմածովային գործողությունների ղեկավար, ստանձնել էր նավատորմի և ծովային հետևակի հրամանատարությունը, գեներալ [[Ջորջ Ք. Մարշալ|Ջորջ Ք. Մարշալը]] ղեկավարում էր ցամաքային ուժերը, իսկ գեներալ [[Հապ Առնոլդ|Հապ Առնոլդը]]` օդային ուժերը<ref>{{cite book|last=Chambers|first=John Whiteclay|title=The Oxford Companion to American Military History|url=https://books.google.comam/books?id=_Rzy_yNMKbcC&pg=PA351|year=1999|publisher=Oxford University Press, USA|isbn=978-0-19-507198-6|page=351}}</ref>:Միացյալ շտաբի նախագահ նշանակվեց ամենատարեց սպան` ծովակալ [[Ոիլյամ Դ.Լեհի|Ոիլյամ Դ.Լեհին]]{{sfn|Smith|2007|p=546}}: Ռուզվելտը խուսափում էր պատերազմ ղեկավարելուց և թույլ տվեց իր բարձրաստիճան զինվորականներին ինքնուրույն կայացնել որոշումներ{{sfn|Smith|2007|pp=598–599}}: Քաղաքացիները, որոնց նշանակել էր Ռուզվելտը, մշակեցին զինտեխնիկայի վերաբերյալ ծագրեր, սակայն ոչ մի քաղաքացիական անձ, պատերազմի կամ նավատորմի քարտուղար ռազմավարության ընդունման ժամանակ ձայնի իրավունք չունեին: Ռուզվելտը խուսափում էր [[ԱՄՆ Պետական դեպարտամենտ|պետդեպարտամենտից]] և բարձր մակարդակի դիվանագիտությունն իրականացնում էր իր օգնականների, հատկապես [[Հարրի Հոփկինս|Հարրի Հոփկինսի]] միջոցով<ref>{{cite book|last1=Fullilove|first1=Michael|title=Rendezvous with Destiny: How Franklin D. Roosevelt and Five Extraordinary Men Took America into the War and into the World|date=2013|publisher=Penguin Press|isbn=978-1594204357|pages=147–149}}</ref>:
 
====Միջուկային ծրագիր====
Տող 316.
 
==Քաղաքացիական իրավունք, ներգաղթ և Հոլոքոստ==
Շատ [[Աֆրոամերիկացիներ|աֆրոամերիկացիների]], կաթոլիկների և հրեաների համար Ռուզվելտը համարվում էր հերոս<ref>{{cite web |url=http://www.jcpa.org/jl/vp509.htm |title=Jewish Vote in U.S. Elections |publisher=Jerusalem Center for Public Affairs |accessdate=February 7, 2010}}</ref>: Նա մեծ աջակցություն էր ստացել Ամերիկայում բնակվող չինացիների և ֆիլիպինցիների կողմից, սակայն ոչ ճապոնացիների, քանի որ պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր վերջիններիս [[Համակենտրոնացման ճամբար|համակենտրոնացման ճամբարները]]<ref>{{cite book |last=Odo |first=Franklin |title=The Columbia Documentary History of the Asian American Experience |url=https://books.google.comam/books?id=okFtdjfp9FgC&pg=PA5 |year=2002 |publisher=Columbia University Press |isbn=978-0-231-11030-3 |page=5}}</ref>:
 
[[File:(Mary McLeod Bethune), "Mrs. Eleanor Roosevelt and others at the opening of Midway Hall, one of two residence halls buil - NARA - 533032.jpg|thumb|Էլեոնոր Ռուզվելտը և Մերի Մաքլեոդ Բերունը, Ռուզվելտի Սև կաբինետի անդամ (ռասայական հարաբերությունների հիմնական խորհրդատվական խումբ)]]