«Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
Անցնում են տարիներ, թագուհին ծերանում է, իսկ [[արքայադուստր]]ը դառնում է երիտասարդ, գեղեցիկ աղջիկ և նշանադրվում [[արքայազն]] Եղիսեի հետ։ Հարսանիքի նախորդ գիշերը թագուհին կրկին հարց է տալիս հայելուն՝ արդյոք ինքը դեռ բոլորից գեղեցիկ է ու սիրելի։ Կախարդական հայելին այս անգամ ցույց է տալիս արքայադստերը, ինչից թագուհին զայրանում է։ Նա իր ծառային՝ Չերնավկային հրամայում է խորթ աղջկան տանել անտառ, կապել ծառին և կենդանի թողնել գայլերի համար։ Ծառան կատարում է հրամանը, աղջկան տանում է անտառի խորքը։ Վերջին պահին արքայադուստրը խնդրում է ծառային իր կյանքը խնայել։ Չերնավկան պարզապես տիրուհու հրամանն էր կատարում, նա համակրում էր աղջկան ու չէր ցանկանում վատություն անել։ Ազատ է արձակում աղջկան, վերադառնում է թագուհու մոտ և տեղեկացնում արքայադստեր մահվան մասին։ Շուտով հարսնացուի անհետացման լուրը հասնում է արքայազնին, որն անմիջապես սկսում է փնտրել աղջկան։
 
Արքայադուստրը թափառում է անտառում, հեռվում մի մեծ տուն է նկատում, ներս է մտնում, տեսնում էտեսնում՝ ոչ ոք չկա։ Ցաք ու ցրիվ ինչ լինում է, մաքրում է, սրբում։ Գնում է մի ծածուկ տեղ քնում։ Քիչ անց յոթ աժդահաներ մտնում են տուն։ Տեսնում են տունը հավաքված , ամեն բան իր տեղում է․ զարմանում են։ Շուտով երևում է արքայադուստրը, որն ամոթից կարմրել էր։ Նրանք սիրով ընդունում են աղջկան, կերակրում են, համարում են իրենց քույրը։ Աղջկա պատմածից հասկանում են, որ արքայադուստրն է։ Քաջերն ամեն օր գնում էին անտառ որսորդության, իսկ աղջիկը զբաղվում էր տան գործերով։
 
Որոշ ժամանակ անց չար թագուհին կախարդական հայելու միջոցով բացահայտում է, որ իր խորթ աղջիկը դեռ ողջ է։ Ծառային հագցնում է պառավի շորերով և ուղարկում եղբայրների դղյակ։ Երբ պառավը մոտենում է տանը, գազազած շունը սկսում է հաչալ նրա վրա։ Արքայադուստրը շանը հանգստացնելու համար մի կտոր հաց է նետում նրա վրա։ Պառավը մի կարմրաթուշ խնձոր է տալիս աղջկան իրեն օգնելու համար։Հենց որ արքայադուստրը կծում է խնձորը, թունավորվում է և մահանում։ Շունը իր հաչոցներով ուղեկցում է հսկաներին աղջկա մոտ, ուտում է թունավորված խնձորը և մահանում՝ բացահայտելով ողբերգության պատճառը։ Հսկաները արքայադստերը դնում են քարանձավում՝ բյուրեղյա դագաղի մեջ։[[Պատկեր:Sleeping tsarevna by N.Karazin.jpg|մինի|Քնած արքայադուստրը]]
Արքայազն Եղիսեը շրջում է աշխարհով մեկ, հարցնում՝ արդյոք չեն տեսել իր հարսնացուին։ Վերջում որոշումՈրոշում է արևին հարցնել, արևն էլ լուսնին է օգնության կանչում, լուսինն էլ քամուն։ Եվ քամին արքայազնին պատմում է այն քարանձավի մասին, որտեղ էլ բյուրեղյա դագաղի մեջ պառկած է իր հարսնացուն։ արքայազնըԱրքայազնը գտնում է քարանձավը, ամբողջ ուժով հարվածում է բյուրեղյա դագաղին, մասերի բաժանում և հարսնացուն վերակենդանանում է։ Նրանք գնում են պալատ՝ թագուհու մոտ, ով արդեն տեղյակ էր արքայադստեր հարություն առնելուկենդանության մասին։ Նրան տեսնելովտեսնում թագուհինէ, մահանումսիրտը է։ճաքում է և մահանում։ Նրա հողարկավորությունից հետո արքայազնը և արքայադուստրը ամուսնանում են։
 
== Համանուն հեքիաթներ ==