«Գնդացիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 69.
Առաջին հաստոցային ավտոմատ գնդացիրը դարձել է Մաքսիմը: Հաստոցային գնդացիրները օգտագործվել են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջ, որից հետո դրանց փոխարինեցին միասնական գնդացիրները, որոնք իրենց հերթին կարող են համարվել հաստոցային գնդացիրների թեթևացված տարբերակը:
 
=== Միասնական գնդացիրգնդացիրներ ===
Ունիվերսալ գնդացիրը, որը կարող է կատարել ձեռքի թեթև, ինչպես նաև հաստոցային և տանկային գնդացիրների դեր, անվանեցին միասնական գնդացիր: Հաստոցային և միասնական գնդացիրների կառուցվածքների միավորման հետևանքը՝ անհրաժեշտությունն էր մեծացնել կրակի հզորությունը և հետևակի տեղափոխման շարժողականությունը: Միասնական գնդացիրը ներկա ժամանակներում դուրս մղեց հաստոցային գնդացիրներին: Ունիվերսալ գնդացիրների օգտագործումը հնարավորություն տվեց հեշտացնել զորքերի վարժեցումը, ապահովում է լավագույն տակտիկական ճկունություն: Առաջին միասնական գնդացիրը դարձավ գերմանական MG-34-ը:
 
=== Խոշոր տրամաչափի գնդացիրներ ===
Այս գնդացիրների տրամաչափը 12—15 մմ է, որը նախատեսված է հեռավորության մեծացման համար, հակառակորդի զրահապատ սարքերի, շինությունների, ուղղաթիռների և թեթև շինությունների խոցման համար, այն բանի հաշվին, որ փամփուշտը համեմատած ստանդարտ փամփուշտների հետ ավելի հզոր է: Այն ապահովում է մինչև 800 մետր հեռավորության վրա գտնվող 15—20 մմ հաստություն ունեցող զրահապատ նշանակետերի խոցումը: Խոշոր տրամաչափով գնդացիրները տեղադրվում են անիվների և եռոտանի հաստոցների վրա կամ ամրացվում են [[Հրակնատ|հրակնատների]] մեջ, օգտագործելով այն թեթև զրահապատ ցամաքային նշանակետերի խոցման համար: Խոշոր տրամաչափով գնդացիրները համարվում են տանկերի և [[Զրահափոխադրիչ|զրահափոխադրիչների]] զինման համար հիմնական զենք: Միասնական գնդացիրի հետ համեմատած խոշոր տրամաչափով գնդացիրն ունի ավելի մեծ զանգված, առանց հաստոցի այն կշռում է 20-60 կգ: Իսկ ունիվերսալ հաստոցի վրա քաշը կարող է հասնել 160 կգ-ի: Առաջին սերիայի խոշոր տրամաչափի գնդացիրը Browning M1921 է:
 
=== Ավիացիոն գնդացիրներ ===
Ավիացիոն գնդացիրները դարձան առաջին կործանիչները և լայնորեն օգտագործվում էին [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ժամանակ: Այ ստեղվել էր հաստոցային գնդացիրների բազայի հիման վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որպես կործանարար զենքեր դուրս եկան ավիացիայում օգտագործումից, քանի որ արմատավորվեցին փոքր տրամաչափի արագակրակ թնդանոթները: Ավիացիոն գնդացիրները ունեն մի քանի տեսակ՝ տուրելավոր, սինխրոն, թևավոր և այլն<ref name="ReferenceA2">{{из БСЭ|http://enc-dic.com/enc_sovet/Pulemt-52495.html|заглавие=Пулемёт|издание=3-е}}</ref>: 21-րդ դարի սկզբին ավիացիոն գնդացիրներն օգտագործում էին թեթև դեսանտային ուղղաթիռների զամբյուղների մեջ կամ կախ ընկած վիճակում:
 
=== Զենիթային գնդացիր ===
Զենիթային գնդացիրը շրջանային գնդակոծմամբ գնդացիր է և մեծ անկյունով, որը նախատեսված է թշնամու ավիացիան խոցելու համար: Հրթիռների և զենիթային հրետանու արմատավորումից հետո զենիթային գնդացիրները զգալիորեն զիջեցին իրենց դիրքերը ժամանակակից բանակում: Որպես կանոն օգտագործվում են հատուկ կառուցվածքներում, ինպես օրինակ՝ ЗПУ-4, ЗГУ-1 կառուցվածքների մեջ, կամ ամրացվում են տանկերի վրա:
 
Զենիթային գնդացիրային հրանոթները զենքեր են, որոնք կազմված են մեկ կամ մի քանի գնդացիրներից, որոնք հավաքված են հատուկ հաստոցի վրա և ունեն ընդհանուր մեխանիզմներ, նշաոցներ, որոնք նախատեսված են օդային կրակոցի համար, ինչպես նաև կարող են օգտագործվել թեթև զրահապատ ցամաքային և ջրային նշանակետերը խոցելու համար: Կրակոցի հեռավորությունը կարող է հասնել 2500 մետրի, իսկ մեկ փողի արագաձգությունը 1 րոպեում 500-600 կրակոցի: Փամփուշտի քաշը 45-65 գրամ է, սկզբնական արագությունը 900—1000 մ/վրկ<ref>{{из БСЭ|заглавие=Зенитная пулемётная установка|издание=3-е}}</ref>: Մեկ խոշոր տրամաչափով զենիթային գնդացիրի քաշը մոտավորապես 450 կգ է, զույգինը՝ 650 կգ, 4 գնդացիրով հրանոթինը՝ 2100 կգ<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/polytechnic/3170] Зенитная пулемётная установка. Большой энциклопедический политехнический словарь. 2004.</ref>:
 
=== Տանկային գնդացիրներ ===
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գնդացիր» էջից