«Գնդացիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 54.
 
Կախված գնդացիրի հրաձգության տեմպից լինում են նորմալ (600—800 կրակոց րոպեում) և մեծ (1000—1500-ից ավել կրակոց րոպեում) արագությամբ: Գնացիրները, որոնք ունեն կրակոցի նորմալ արագություն, սովորաբար ունեն մեկ փող, մեկ փամփշտակալ: Գնդացիրները, որոնք ունեն կրակոցի մեծ արագություն, կարող են ունենալ ինչպես նորմալ արագությամբ կրակող գնդացիրի տեսք, այնպես էլ կարող են տարբերվել դրանցից փամփշտակալների կամ փողերի թվով:
 
=== Ձեռքի գնդացիրներ ===
Ձեռքի գնդացիրը, աջակցության համար հրաձգային ավտոմատ զենք է, որը հնարավոր է տեղափոխել միայնակ, հնարավորություն է տալիս վարել կրակը առանց հաստոցը տեղափոխելու և նախատեսված է տարբեր ցամաքային, ջրային և օդային նշանակետերը խոցելու համար: Ժամանակակից ձեռքի գնդացիրները ունեն համեմատաբար փոքր տրամաչափ, քան միասնական գնդացիրները և որպես կանոն, զգալիորեն ավելի թեթև են և կոմպակտ: Ժամանակակից ձեռքի գնդացիրների մեծամասնությունը մշակված են ավտոմատների (գրոհային հրացանների) հիման վրա այնպիսի փոփխություններ անելով, ինչպես օրինակ ավելի երկարացված և ծանրացված փողը, փամփշտատուփի չափերի մեծացումը, հետադարձ սպանակի ամրության մեծացումը, երկճյուղ հենակի ավելացումը: Այսպիսի փոփոխությունները հնարավորություն տվեցին մեծացնել հեռավորությունը, հրաձգությունը և կրակոցի տեմպը: Ինչպես ավտոմատներում, այնպես էլ ձեռքի գնդացիրներում գործածվում է միջանկյալ փամփուշտ: Այսպիսի ձեռքի գնդացիրների օրինակ են սովետական РПК/РПК-74, ավստրիական Steyr AUG H-Bar, չինական Тип 95/97, բրիտանական L86A1, գերմանական HK 11/13, ամերիկյան Colt M16A1/2/3 LSW գնդացիրները:
 
=== Հաստոցային գնդացիրներ ===
Հաստոցային գնդացիրները գործում են հատուկ անիվի վրա կամ եռոտանի հենարանի կամ տուրել (պտուտահարմարանք, գնդացրի կամ թնդանոթի ուղղաձիգ և հորիզոնական մակերեսով շարժվող հաստոց) վրա: Հատոցը ապահովում է զենքի ամրությունը, նշան բռնելու հարմարավետությունը և հրաձգության մեծ ճշգրտությունը կրակոցի ժամանակ: Գնդացիրը գործի դնելու համար անհրաժեշտ է գնդացիրի անձնակազմ, որը կազմված կլինի երկու, երեք կամ ավելի մարդկանցից: Տեղափոխության ժամանակ սովորաբար բաժանում են մի քանի մասերի: Խոշոր տրամաչափով հետևակային գնդացիրները տեղադրում են անիվների կամ եռոտանիհաստոցների վրա: Ժամանակակից բանակաը վերազինելու նպատակով հաստոցային գնդացիրներից օգտագործվում է միայն խոշոր տրամաչափերովը:
 
Դրանք օգտագործվում են
 
* թեթև զրահապատ նշանակետերի դեմ պայքարի համար
* հատուկ զենիթային հաստոցներով օդային նշանակետերի խոցման համար
* մեծ հեռավորությունների վրա (մինչև 2000 մետր) կարևոր նշանակետերի դեմ պայքարի համար<ref name="ve2">http://voennaya.academic.ru/2077/ПУЛЕМЁТПулемёт. Военная энциклопедия. 2014.</ref>
 
Առաջին հաստոցային ավտոմատ գնդացիրը դարձել է Մաքսիմը: Հաստոցային գնդացիրները օգտագործվել են մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջ, որից հետո դրանց փոխարինեցին միասնական գնդացիրները, որոնք իրենց հերթին կարող են համարվել հաստոցային գնդացիրների թեթևացված տարբերակը:
 
=== Միասնական գնդացիր ===
Ունիվերսալ գնդացիրը, որը կարող է կատարել ձեռքի թեթև, ինչպես նաև հաստոցային և տանկային գնդացիրների դեր, անվանեցին միասնական գնդացիր: Հաստոցային և միասնական գնդացիրների կառուցվածքների միավորման հետևանքը՝ անհրաժեշտությունն էր մեծացնել կրակի հզորությունը և հետևակի տեղափոխման շարժողականությունը: Միասնական գնդացիրը ներկա ժամանակներում դուրս մղեց հաստոցային գնդացիրներին: Ունիվերսալ գնդացիրների օգտագործումը հնարավորություն տվեց հեշտացնել զորքերի վարժեցումը, ապահովում է լավագույն տակտիկական ճկունություն: Առաջին միասնական գնդացիրը դարձավ գերմանական MG-34-ը:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գնդացիր» էջից