«Հաղպատի վանական համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
}}
 
'''Հաղպատ''', ''Հաղբատի վանք'', [[միջնադարյան Հայաստան]]<nowiki/>ի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր: Գտնվում է [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Լոռու մարզ]]<nowiki/>ի [[Հաղպատ (գյուղ)|Հաղպատ]] գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում: [[Սանահինի վանք]]ային համալիրի հետ միասին հանդիսանում է [[ՅՈՒՆԵՍԿՕ]]–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ<ref name=":0">{{Cite web|url=https://whc.unesco.org/en/list/777|title=Monasteries of Haghpat and Sanahin|last=Centre|first=UNESCO World Heritage|website=whc.unesco.org|language=en|accessdate=2018-08-18}}</ref>։
 
 
== Անվանում ==
Տող 24 ⟶ 25՝
[[Պատկեր:Haghpat - Armenia (2935022258).jpg|մինի|ձախից|220px|Սմբատ և Կյուրիկե թագավոր-եղբայրների բարձրաքանդակը Հաղպատի վանական համալիրում]]
 
Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը [[976]] թվականին հիմնադրել են [[Աշոտ Գ]]<ref name="pravenc.ru">{{статья| автор=А. Ю. Казарян. | заглавие= Ахпат| ссылка=http://www.pravenc.ru/text/77212.html| издание= Православная энциклопедия| место = {{М}}| год = 2002| том = 4| страницы = 213-214}}</ref> թագավորը և նրա կին [[Խոսրովանույշ]]ը<ref>Вардан Великий. [http://www.vostlit.info/Texts/rus11/Vardan/frametext3.htm Всеобщая история]: «''Благочестивая супруга его, Хосровануйш, выстроила великолепные монастыри Санахин и Хахпат…''»</ref>՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար: Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը՝ 991 թվականին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը: Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով [[Կյուրիկյան թագավորություն|Կյուրիկյան թագավորության]] այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի: 11-րդ դարի 1-ին քառորդում Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ (1005–10201005-1020), Սուրբ Գրիգոր եկեղեցին (1005) և վանքի նախնական պարիսպը: 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով։
 
1064 թվականին [[Տաշիր-Ձորագետ]]ի թագավոր [[Կյուրիկե Ա Բագրատունի]]ն, ճանաչելով [[Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան|սելջուկ թուրքեր]]ի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները: Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը [[Սանահինի վանական համալիր|Սանահինից]] տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081 թվականին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին՝ օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105–11131105-1113 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս [[Բարսեղ Ա Անեցի]]): Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը: [[1105]] թվականին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում՝ Սանահինի և Հաղպատի միաբանությունները:
 
=== 12-րդ դար ===
Տող 38 ⟶ 39՝
=== 13-18-րդ դարեր ===
[[Պատկեր:Ахпатское евангелие.jpg|220px|մինի|աջից|[[Հաղպատի Ավետարան]]]]
11–1311-13-րդ դարերում վանքի համար եղել են նաև կրթության, գիտության և մշակույթի մեծ վերելքի ժամանակաշրջան: Այդտեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկա Որդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, նրա աշակերտ, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին: Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուս.գիտաուսումնական այլ կենտրոններում: Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6288), որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է: Վանքն ունեցել է իր ժամանակագրության ավանդական մատյանը՝ «Քոթուկը», որը չի պահպանվել:
 
14-րդ դարի վերջին,վերջին՝ Զաքարյանների իշխանական տան տրոհումից հետո, Հաղպատն անցել է նրանց շառավիղների՝ տեղական իշխանների տնօրինությանը. նրանք այստեղ և այլ վանքերում եղել են նաև հոգևոր առաջնորդներ:
 
14-15-րդ դարերում վանքի ձեռագրերը կողոպուտից և ոչնչացումից փրկելու նպատակով թաքցվել են մոտակա դժվարամատչելի քարայրերում, իսկ գրատունը վերածվել է մառանի: Մոռացված ձեռագրերը հայտնաբերվել են 18-րդ դարի վերջին քառորդին, [[Աբրահամ Թեքերտաղցի]] առաջնորդի ժամանակ: Վերջինս այրել է քայքայված ձեռագրերը՝ որպես գործածության համար ոչ պիտանի:
 
1155 թվականին թուրք-իրանական պայմանագրով Լոռին անցել է [[Սեֆյան Իրան]]ին և ընդգրկվել [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Քարթլի-Կախեթի վալիության]] մեջ, իսկ 1747 թվականին անկախացել է Իրանից և 1762 թվականին դարձյալ մտել Վրաստանի կազմի մեջ: 17-րդ դարում Հաղպատն իր շրջակայքով պատկանել է Բարաթյաններին: Միաբանությանը հովանավորել են նաև [[Բեհբությաններ]]ը: Նույն դարի 2-րդ կեսին վանքում կատարվել են վերանորոգչական մեծ աշխատանքներ: Ըստ արձանագրության տվյալների,տվյալների՝ 1651, 1655 թվականներին Խոջա Բեհբութը և Մահմեդի Ազիզը նորոգել են եկեղեցիները, որոնք վերանորոգվել են 1668 թվականի երկրաշարժից հետո: 1676–16771676-1677 թվականներին նորոգվել են Կուսանաց անապատը, վանքի պարիսպը և գրատան սրահի վերջին մատուռը:
 
17–1817-18-րդ դարերում [[լեզգիներ]]ը բազմիցս հարձակվել և ավերել են վանքը, ուստի Հաղպատի առաջնորդարանը 1751–17761751-1776 թվականներին և հետագայում ևս ստիպված ժամանակավորապես պատսպարվել է Թիֆլիսում: 1776 թվականին առաջնորդարանը կրկին հաստատվել է Հաղպատում: Վրաց թագավոր [[Հերակլ II]]-ի օժանդակությամբ նորոգվել և բարեկարգվել է անխնամ մնացած վանքը: Սակայն դեռևս վտանգավոր իրավիճակը 1783 թվականին դարձյալ ստիպել է տեղափոխվել Թիֆլիս: Հաղպատի առաջնորդարանում 1768 թվականից՝ որպես աբեղա, իսկ 1778 թվականից՝ որպես Սուրբ Նշան եկեղեցու լուսարար ծառայել է [[Սայաթ-Նովա]]ն՝ ''Տեր-Ստեփանոս'' անվամբ:
 
1786 թվականին Հաղպատի վրա է հարձակվել լեզգի Ումմա (Օմար) խանը, սակայն հանդիպելով գյուղացիների դիմադրությանը՝ նահանջել է, իսկ 1795 թվականին Թիֆլիսում Հաղպատի առաջնորդարանը ենթարկվել է Աղա Մահմուդ խանի ավերածություններին ու կողոպուտին. այլ արժեքների հետ ոչնչացվել է նաև վանքի «Քոթուկը»:
 
=== 19-րդ դար ===
19-րդ դարի սկզբին Լոռին Վրաստանի հետ միասին անցել է ռուսական կայսրությանը: 19-րդ դարի 1-ին քառորդին Հաղպատի առաջնորդներն են եղել Հովհաննես Ակնեցին (1808–18111808-1811), Աստվածատուր Արցախեցին (1811–18141811-1814) և [[Ներսես Աշտարակեցի]]ն (1814 թվականից), որոնք միաժամանակ վարել են նաև վիրահայոց առաջնորդությունը: Այդ տարիներին երկրում տիրող ռազմաքաղաքական անկայուն վիճակը ստիպել է [[Եփրեմ Ա Ձորագեղցի]] կաթողիկոսին 1822–18241822-1824 թվականներին ապաստանել Հաղպատում: Բռնի ռուսականացման քաղաքականության դեմ անհանդուրժողականության համար Ներսես Աշտարակեցին գեներալ [[Իվան Պասկևիչ]]ի թելադրանքով 1828 թվականին աքսորվել է [[Բեսարաբիա]], որտեղ առաջնորդել է տեղի հայ եկեղեցական թեմը, իսկ Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ի տեսուչ, բանաստեղծ ու մանկավարժ [[Հարություն Ալամդարյան]]ը 1830–18321830-1832 թվականներին աքսորվել է Հաղպատ:
 
1836 թվականին, Զաքարիա արքեպիսկոպոս Գուլասարյան-Բեհբուդյանցի առաջնորդության ժամանակ վերացվել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռը: Նախկին վիճակը և կարողությունները կորցրած վանքը գոյատևել է ևս մի քանի տասնամյակ: Հաղպատի վանքի վերջին վանահայրն է եղել Սերովբե եպիսկոպոս Արարատյանը. նա հիշատակվում է նաև 1873 թվականին [[Դեբեդ]] գետի վրա քարե կամրջի կառուցման առնչությամբ:
Տող 57 ⟶ 58՝
=== 20-րդ դար ===
[[Պատկեր:Haghpat monastery 75.JPG|220px|մինի|Հաղպատի՝ [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի համաշխարհային ժառանգության մաս կազմելու մասին փաստող ցուցանակ]]
[[Խորհրդային Միություն|Խորհրդային իշխանության]] տարիներին վանքը պահպանվել է որպես պատմամշակութային հուշարձան: Պարբերաբար կատարվել են ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (ճարտարապետներ՝ 1927 թվականին՝ [[Ալեքսանդր Թամանյան]], 1929 թվականին՝ Ն. Տոկարսկի, 1930 թվականին՝ Ա. Ավետիսյան, 1950 թվականին՝ Ա. Բալասանյան, 1954–19551954-1955 թվականներին՝ Հ. Հակոբյան, 1965–19661965-1966 թվականներին՝ Վ. Խաչատրյան, 1973–19751973-1975 թվականներին՝ Հ. Գասպարյան):
 
1989 թվականին, [[Խորհրդային Հայաստան]]ի կառավարության որոշմամբ, վանքը վերադարձվել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի]] տնօրինությանը: Հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն է, որ ընդգրկվել է ([[1996]]) [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
 
== Ճարտարապետություն ==
 
Համալիրի՝ տարբեր ժամանակներում կառուցված և տարաբնույթ շինություններն ի վերջո կազմել են ամբողջական, ներդաշնակ, ասիմետրիկ, բայց հավասարակշիռ մի հորինվածք, որի բաղկացուցիչ յուրաքանչյուր տարրը և մանրամասները համահունչ են միմյանց և շրջակա բնությանը: Վանքի ընդհանուր համայնապատկերում առանցքային և գերիշխող դիրք է գրավում ''Սուրբ Նշան եկեղեցին'' (976–991976-991), որին կից աստիճանաբար ձևավորվել է համալիրի կորիզը կազմող հուշարձանախումբը: Եկեղեցին պատկանում է [[գմբեթավոր դահլիճ]]ի տիպի խաչագմբեթ ենթատիպին՝ արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով և անկյուններում տեղադրված երկհարկ ավանդատներով: Մուտքեր ունի հյուսիսային և արևմտյան կողմերից:
 
Ընդարձակ և միասնական ներքին տարածքը պսակվում է լայնանիստ և բարձրադիր գլանաձև [[գմբեթ]]ով: Արևելյան, հարավային և հյուսիսային ճակատները ջլատված են եռանկյունաձև հատվածքով երկուական ուղղաձիգ խորշերով, որոնք, կառույցին թեթևություն և տարածական կոշտություն հաղորդելուց բացի, զուսպ մշակված քիվերի և պսակների հետ կազմում են նրա հարդարանքի էական տարրը: Արևելյան ճակատի վերին մասում խորաքանդակ պատկերված են Սմբատ և Գուրգեն (Կյուրիկե) թագավորները՝ կանգնած դեմ հանդիման, ձեռքերում՝ եկեղեցու մանրակերտը: Եկեղեցու Ավագ խորանը և պատերի առանձին հատվածներ պատված են եղել որմնանկարներով, որոնցից միայն հետքեր են պահպանվել: Ավագ խորանի պատին պատկերված է եղել գահին նստած [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսը]], իսկ դրանից ցած՝ «[[Ավետում|Ավետման]]», «[[Սուրբ ծնունդ|Ծննդյան]]» և «[[Մկրտություն|Մկրտության]]» տեսարաններ (10-րդ դար): Հարավային պատին ամբողջ հասակով նկարված են եղել Սադուն Արծրունու և նրա որդու՝ Խութլու Բուղայի պատկերները (13-րդ դար): 19-րդ դարի մատենագիր, Սանահինի վանքի վանահայր Հովհան Ղրիմեցին, հենվելով մի հին ավանդության վրա, Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը վերագրել է Անիի նշանավոր ճարտարապետ Տրդատին,ինչը հավանական են համարում նաև որոշ հետազոտողներ:
Տող 102 ⟶ 103՝
| Վտանգի տակ =
}}
[[Հայկական ճարտարապետություն|Հայ միջնադարյան ճարտարապետության]] բացառիկ արժեքավոր նմուշներից է Սուրբ Նշան եկեղեցու գավիթը (1210–12251210-1225), որը կառուցված է եկեղեցու արևմտյան կողմում, նրան կից, իշխանուհի Մարիամի հիմնադրած սրահ-տապանատան (1185) տեղում: Վերակառուցումից հետո վերջինից պահպանվել են արևելյան և արևմտյան ծայրային հատվածները, որոնք վարպետորեն ընդգրկվել և մաս են կազմել նոր կառույցի: Ուղղանկյուն հատակագծով ընդարձակ դահլիճը ծածկված է երկու զույգ, միմյանց հետ խաչվող կամարներով, որոնք արևելյան կողմում հենվում են եկեղեցու արևմտյան պատին կից որմնասյուներին, իսկ արևմտյան կողմում՝ առանձին կանգնած սյուներին:
 
Չորս կամարներով ստեղծված կենտրոնական քառակուսին իր հերթին ծածկված է դրանց վրա հենված խաչվող կամարների մի նոր, առավել փոքր համակարգով՝ ստեղծելով բարդ, սակայն տեկտոնիկ, տրամաբանված ու գեղարվեստորեն հարուստ ու բազմապլան տարածական կոնստրուկտիվ հորինվածք, որն ավարտվում է երդիկով և սլացիկ ռոտոնդայով: Գավթի արտաքին պարզ ու զուսպ հարդարանքի ֆոնի վրա առավել շեշտված երևում է հարուստ զարդաքանդակներով մշակված արևմտյան շքամուտքը:
Տող 112 ⟶ 113՝
=== Սուրբ Աստվածածին եկեղեցի ===
 
Համալիրի երրորդ փոքր՝ ''Սուրբ Աստվածածին եկեղեցին'' (13-րդ դար), գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու գավթի հյուսիսային կողմում, նախկին սրահ-դամբարանի պահպանված մասից 2 մ հեռավորությամբ: Ներքուստ խաչաձև, սակայն առանց ավանդատների, կենտրոնակազմ գմբեթավոր կառույց է, որի հյուսիսային և հարավային խաչաթևերի խորությունն այնքան փոքր է, որ հատակագծում դրանք ընդգրկվել են եկեղեցու պարզ ուղղանկյան եզրագծի մեջ: Արևմտյան ճակատի առանցքով տեղադրված շքամուտքը հարդարված է քանդակազարդ շրջանակով: Եկեղեցին կոչվում է նաև ''Խաթունաշեն'', կառուցողի՝ Դեսումյանց Հասան իշխանի դուստր Խաթունի անվամբ:
 
=== Գրատուն ===
 
Վանքի գրատունը (11-րդ դար, վերակառուցվել է 1258–12621258-1262 թվականներին) քառակուսի պարզ հատակագծով սրահ է, սկզբնապես ծածկված է եղել փայտե սյունահեծանային կոնստրուկցիայով: Վերակառուցման ժամանակ այն փոխարինվել է քարաշեն խաչվող կամարների համակարգով, որը հենվում է պատերին կից հավելված որմնասյուների վրա: Ծածկի կենտրոնական քառակուսին պսակվում է ութանիստ վրանաձև երդիկավոր գմբեթով: Սրահի որմնակամարներով ջլատված պատերն ունեն նաև որմնախորշեր, որոնք կատարել են գրապահարանի դեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է և բացվում է Սուրբ Նշան եկեղեցու և «Համազասպի ժամատան» միջանկյալ տարածքում՝ գրատան վերաշինության հետ միաժամանակ կառուցված սրահի մեջ:
 
=== Համազասպի ժամատուն ===
 
Փոքր գավթին հյուսիսից կից Համազասպի ժամատունը [[1257]] թվականին կառուցել է [[Համազասպ Անեցի]] վանահայրը։ Չորս հզոր սյուներով, երդիկավոր, կենտրոնակազմ դահլիճ է՝ իր տիպի մեջ ամենամեծը (18, 68 x 18, 20 մ)։ Արևելքից կից է ավելի վաղ կառուցված մատուռը։
 
=== Զանգակատուն ===
[[Պատկեր:Monasterio de Haghpat, Armenia, 2016-09-30, DD 05.jpg|մինի|220x220փքս|Հաղպատի վանքի աշտարակ-զանգակատուն]]
Հուշարձանախմբից անջատ,անջատ՝ գրատան հյուսիսարևելյան կողմում, մոտ 5 մ հեռավորությամբ կանգնած է 25 մ բարձրություն ունեցող զանգակատունը, որը նմանատիպ առավել վաղ և լավագույն օրինակներից է: Նրա երկհարկ հիմնական զանգվածը ավարտվում է սյունազարդ զանգաշտարակով: Առաջին հարկի հատակագծի եզրագիծը հավասարաթև խաչ է, երկրորդ հարկինը՝ այն ներգծող քառակուսի՝ հատված անկյուններով: Այս համադրության շնորհիվ արտաքին անկյուններում ստեղծվել են ստալակտիտային տրոմպների համակարգով պսակվող ուղղաձիգ խորշեր, որոնք շքամուտքի ու լուսամուտների կամարազարդ բացվածքների շրջակալների, ճակտոնների քիվերի և հովհարաձև վեղարով զանգաշտարակի հետ կառույցին հաղորդում են թեթևություն և վերասլաց համաչափություն: Պատի միջին բարձրության վրա գտնվող շարքերից մեկը, որը չի ընդհատվում բացվածքներով, ողջ պարագծով կառուցված է որպես հակաերկրաշարժային հոծ գոտի, որտեղ քարերը միմյանց ագուցված են ձգման ուժերին դիմակայող ատամնաձև ելուստներով: Հարկերը միմյանց հետ հաղորդվում են ներքին քարե աստիճաններով: Առաջին հարկում կան երկու, իսկ երկրորդում՝ չորս մատուռ-աղոթարաններ՝ ինչի պատճառով վիմագրերում կառույցն անվանվում է նաև եկեղեցի:
 
=== Սեղանատուն ===
Տող 133 ⟶ 134՝
[[Պատկեր:Kusanc anapat church 11.JPG|220px|մինի|[[Կուսանաց անապատ (Հաղպատ)|Եկեղեցի Կուսանաց Անապատ (Տիրամոր Եկեղեցի)]]]]
 
Պարսպապատ տարածքից դուրս,դուրս՝ մոտ 100 մ արևելք, գտնվում է վանքի աղբյուրը (1258): Այն ուղղանկյուն հատակագծով երկարավուն սրահ է, որի երեք պատերը խուլ են, իսկ հարավային երկայնական պատը ձևավորված է երկթեք տանիքի ճակտոնի տակ առնված կենտրոնակակն մեծ կողմնային երկու փոքր կամարակապ բացվածքներով: Ներսում,Ներսում՝ հյուսիսային պատի ողջ երկայնքով, տեղադրված են միմյանց հետ հաղորդվող վեց տաշտակներ, որոնց միջով հոսում է ջուրը: Նույն ուղղությամբ ավելի հեռու,հեռու՝ բարձունքի վրա գտնվում է [[Կուսանաց անապատ (Հաղպատ)|Եկեղեցի Կուսանաց Անապատ (Տիրամոր Եկեղեցի)]]՝ Սուրբ Տիրամայր եկեղեցով (13-րդ դար), որը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն փոքր կենտրոնագմբեթ կառույց է:
 
=== Սուրբ Գրիգոր եկեղեցի ===
Տող 141 ⟶ 142՝
=== Հուշարձաններ===
 
Վանական համալիրի տարածքում և շրջակայքում պահպանվել են մեմորիալ և մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ: Դրանցից առավել նշանավոր է բարձրարվեստ պատկերաքանդակներով հարուստ «[[Ամենափրկիչ (խաչքար)|Ամենափրկիչ]]» խաչքարը, որը տեղադրված է Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային մուտքի մոտ,մոտ՝ սրահի ներսում: Հիշարժան են նաև Ուքանանց իշխանական տոհմի երեք խաչքար-դամբարանները՝ վանքի հյուսիսարևմտյան պարսպի մոտ:
 
Հաղպատի վանական համալիրում վավերագրվել և վերծանվել է մոտ 260 վիմագիր արձանագրություն, որոնց ժամանակագրությունն ընդգրկում է 10–1810-18-րդ դարերը: Դրանք պարունակում են արժեքավոր տեղեկություններ պատմ.պատմական իրադարձությունների, թագավորական և իշխանական տների, հոգևոր և մշակութային գործիչների, տնտեսական կյանքի և վանքի շինարարական գործունեության մասին:
 
<gallery mode="packed">
Khacqar in Haxpat 13.JPG|«[[Ամենափրկիչ (խաչքար)|Ամենափրկիչ]]» խաչքարի վրայի գրություններ
Khachkar at Haghpat Monastery - panoramio.jpg|Խաչքար «Ամենափրկիչ»