«Կապիտալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Պատմություն: Կատարվել են լեզվական մանր շտկումներ։
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Կապիտալ (այլ կիրառումներ)}}
'''Կապիտալ''' ([[գերմ.]] ''Kapital'', [[ֆրանս.]] ''capital'', սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, [[լատ.]] ''capitalis''- գլխավոր), տնտեսական կատեգորիա, արժեք, որը վարձու աշխատուժի շահագործմամբ հավելյալ արժեք է բերում, ինքնաճում է։ [[Կապիտալիստ]]ների ձեռքում կենտրոնացած կապիտալը հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այսինքն՝ բնորոշ է հասարակական-տնտեսական որոշակի ֆորմացիայի։ Կապիտալի, որպես տնտեսական կատեգորիայի, գիտական վերլուծությունը տվել է [[Կ. Մարքս]]ը՝ [[Կապիտալ (աշխատություն)|«Կապիտալ» աշխատության]] մեջ։ Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի արտադրաեղանակի պատկանող արտադրական հարաբերություն, որն այդ հարաբերությունը կրող իրերին տալիս է յուրահատուկ հասարակական բնույթ։
 
== Ֆիզիոկրատներ ==
[[Ֆրանսուա Քենե|Ֆրանսուա Քենեն]] դարձավ քաղաքատնտեսության ֆիզիոկրատական ուղղության հիմնադիրը: Նա մերժեց Մարկանտիլիզմի տեսակետները շահույթի վերաբերյալ,որպես բողոքարկման արդյունք եւ փորձեց բացատրել այն արտադրության գործընթացում: Դա հանգեցրեց կապիտալի եւ դրա դերի ավելի մանրամասն վերլուծության: Այս դպրոցը հողը, բնությունը համարում է արտադրության միակ անկախ գործոնը: Այս դեպքում ավելցուկային արժեքը ստեղծվում է միայն գյուղատնտեսության մեջ եւ ստանում է հողի վարձույթ:
 
== Պատմություն ==
Կապիտալի ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային [[արտադրություն]]ը, [[ապրանքաշրջանառություն|ապրանքաշրջանառության]] ու առևտրի զարգացումը։ Այն առաջանում է կապիտալի նախասկզբնական կուտակման կամ [[ֆեոդալիզմ]]ից կապիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունեզրկման հետևանքով [[աշխատուժ]]ը դառնում է ապրանք, և ձևավորվում են [[պրոլետարիատ]]ն ու [[բուրժուազիա]]ն։ [[Բանվոր]]ները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապիտալիստին։ Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու [[արտադրամիջոցներ]]ը, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նորաստեղծ [[ապրանք]]ի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտալից մեծ արժեք՝ հավելյալ արժեք։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կապիտալ» էջից