«Լիոն Ֆոյխտվանգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Stamps_of_Germany_(DDR)_1974,_MiNr_1945.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jcb մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ :
Տող 11.
 
1930 թվականին հրատարակվել է Ֆոյխտվանգերի «Սպասասրահ» եռերգության առաջին մասը՝ «Հաջողություն» վեպը, ապա հաջորդաբար՝ «Օպպենհայմների ընտանիքը» (1933, հայերեն հրատ․ 1941, ավելի ուշ հրատ․ «Օպպերմանների ընտանիքը»), «Արտաքսում» (1939) վեպերը։ [[Հովսեփոս Փլավիոս]]ի մասին գրված պատմական եռերգության («Հրեական պատերազմը», 1932, «Որդիները», 1935, «Կգա օրը», 1942) հիմնական խնդիրը անհատի խնդիրն է, որը, մարդասիրական հոգևոր արժեքներ մարմնավորելով, որոշակի վերաբերմունք ունի ժողովրդի և սոցիալական պրակտիկայի նկատմամբ։
 
[[Պատկեր:Stamps of Germany (DDR) 1974, MiNr 1945.jpg|250px|մինի|ձախից|Լիոն Ֆոյխտվանգերին նվիրված փոստային նամականիշ, 35 պֆենիգ, ԳԴՀ, 1974 թվական]]
Ֆոյխտվանգերի պատմավեպերին բնորոշ է խիստ արդիական ենթատեքստը («Կեղծ Ներոնը», 1936)։ «Լաուտենզակ եղբայրները» (1943) վեպում պատկերված [[Ֆաշիստական Գերմանիա|ֆաշիստական հեղաշրջման]] նախօրեի իրական պատմական դեմքերն ու դեպքերը էլ ավելի կոնկրետություն ու խորություն են հաղորդում տեղի ունեցող անցուդարձի սոցիալ–քաղաքական վերլուծությանը։