«Պար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Պար (այլ կիրառումներ)}}
{{անաղբյուր}}
'''Պար''', [[արվեստ]]ի ձև, որն արտահայտվում է [[մարմին|մարմնի]] ռիթմիկ շարժումների միջոցով։ Պարն անբաժան է [[երաժշտություն]]ից և կատարվում է վերջինիս ուղեկցությամբ։ Պարային ռիթմիկ շարժումները սովորաբար որոշակի դասավորություն են ուենում՝ ստեղծելով կոմպոզիցիա:
Ամենան հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միթոցով: Նախնադարյան մարդու կյանքի գրեթե բոլոր իրադարձությունները - ծնունդը, մահը, կռիվը, նոր առաջնորդի ընտրությունը, հիվանդի ապաքինումը և այլն - ուղեկցվել են պարով: Դրանով են արտահայտվել անձրևի, արևի լույսի, բերքառատության, պաշտպանության, ներման համար խնդրանք-աղաչանք-պաղատանքները:
 
Պարի գլխավոր բնութագրական հատկանիշներն են՝ 1. ռիթմը, 2. պարի «գծապատկերը»՝ պարային կոմպոզիցիայում շարժումների համադրումը, 3. դինամիկան՝ շարժումների թափի ու լարվածության փոփոխությունների հերթագայումը,<ref name=autogenerated2>{{cite web|url=http://dic.academic.ru/dic.nsf/enc_colier/446/ТАНЕЦ|title=ТАНЕЦ|work=Энциклопедия Кольера}}</ref> 4. տեխնիկան: Պարի արտահայտչականության տեսակետից կարևոր դեր է վերապահված նաև դիմախաղին, ձեռքերի, մատների ժեստերին, և, իհարկե, տարազին: Կարևորվում է հատկապես կատարման տեխնիկան՝ մարմնին տիրապետելու աստիճանը և հիմնական պարաքայլերի ու դիրքերի կատարման վարպետությունը:
<ref name=autogenerated2 />.
 
Պարի բնորոշումը մեծապես կախված է պատմական ու մշակութային ենթատեքստերից: Այսպես. Հևլոք Էլլիսը պարը բնութագրում է իբրև սեռական խթանի (սեքսուալ իմպուլսի) վիրտուոզ զարգացում:<ref name="ellis">{{книга
|автор = Havelock Ellis.
|заглавие = The Dance of Life
|часть = The Art of Dancing
|ссылка = http://www.gutenberg.net.au/ebooks03/0300671.txt
|издательство = Houghton Mifflin Company
|год = 1923
}}</ref>.
 
Ամերիկացի պարուսույց Մարթա Գրեհեմը պարը բնորոշել է որպես մարմնի շարժումների միջոցով հոգեկան խոր ապրումների, հույզերի, զգացմունքների ու զգացումների անկեղծ, անմիջական, ազատ արտահայտում: Մարդաբան Ջոն Կեալինոհոմոկուն տվել է հետևյալ բնորոշումը. «պարը էքսպրեսիային արտահայտման թռուցիկ, անցողիկ եղանակ է, որ իրականացվում է մարմնի շարժումների միջոցով»:<ref name="Кеалиинохомоку">{{книга
|автор = John Blacking, Joann W. Kealiinohomoku.
|заглавие = The Performing arts: music and dance
|ссылка = https://books.google.com/books?id=QKs16WBAaiIC
|издательство = Walter de Gruyter
|год = 1979
|pages = 21
|allpages = 344
|isbn = 9027978700, 9789027978707
}}</ref>.
 
Ժյուլի Շառլոտա վան Կեմպը, ի մի բերելով պարի զանազան բնորոշումներ, տվել է հետևյալ ձևակերպումը.<ref name=julie>{{cite web
| author = Julie Charlotte Van Camp
| datepublished = 1981
| url = http://www.csulb.edu/~jvancamp/diss.html
| title = Philosophical problems of dance criticism
| work = PhD dissertation
| accessdate = 2009-09-27
| archiveurl = https://www.webcitation.org/617we4Fc1
| archivedate = 2011-08-22
}}</ref> պարը մարդկային շարժում է, որը ձև է ստացել, այսինքն՝ կատարվում է որոշակի ոճով կամ որոշակի կարծրատիպով (շաբլոնով), ունի այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նրբագեղությունը, վեհաշուքությունը, գեղեցկությունը, ուղեկցվում է երաժշտությամբ կամ ռիթմիկ այլ հնչյուններով, հետապնդում է ինչ-որ բան պատմելու, հաղորդելու, հույզեր, թեմաներ, գաղափարներ արտահայտելու նպատակ, որին կարող են նպաստել մնջախաղը, տարազը, բեմահարդարանքը, բեմական լուսավորությունը ի այլն:
 
Պարը գոյություն է ունեցել և գոյություն ունի մարդկային բոլոր հասարակությունների մշակութային ավադույթներում: Մարդկության պատմության երկար ու ձիգ ընթացքում պարը անընդհատ փոփոխվել է՝ արտացոլելով մշակութային զարգացումը: Գոյություն ունեն պարի ձևերի, ոճերի, տեսակների, ժանրերի հսկայական քանակությամբ դրսևորումներ: Այն կիրառվում է որպես ինքնարտահայտման, հասարակական հաղորդակցման, կրոնական ծիսակատարութունների իրականացման, մարզական մրցակցության,ցուցադրական ելույթների՝ արվեստով կատարվող ձև: Պարի դրսևորումներ նկատվում են նաև կենդանական աշխարհում; Օրինակ՝ որոշ թռչնատեսակներ զուգավորման շրջանում երգերը զուգորդում են պարերով:
<ref>[http://www.gazeta.ru/science/news/2013/06/07/n_2959041.shtml Биологи: самцы птиц-лирохвостов танцуют в такт брачным песням — Газета. Ru | Новости]</ref>.
== Պարային ժանրեր և ուղղություններ ==
'''[[Բալետ]]'''
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պար» էջից