«Մասնակից:Սավադյան Միլենա/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
 
Տող 1.
'''Գտչավանք''', ''Գտիչի վանք'', հայկական կրոնական կառույց [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] [[Արցախ նահանգ|Արցախ]] նահանգի [[Մյուս Հաբանդ]] գավառում (այժմյան [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] [[Հադրութի շրջան|Հադրութի շրջանի]] [[Տող (գյուղ)|Տող]] գյուղի մոտ, [[Տողասար]] լեռան լանջին): Հիմնադրվել է վաղ միջնադարում:
 
== Պատմություն ==
Ըստ 7-րդ դարի պատմիչ [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]], [[Պարտավի եկեղեցական ժողով|Պարտավի եկեղեցական ժողովին]] մասնակցել է նաև Գտչավանքի ներկայացուցիչը: Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում եղել է Եսայի իշխանի նստավայրը, հետագայում՝ Դիզակի մելիքների Բերդավանը:
 
15-րդ դարում Գտչավանքը դարձել է նաև մշակութային կենտրոն, ունեցել է գրչատուն: 1717 թվականին Գտչավանքի գլխավոր եկեղեցու գմբեթը նորոգել է Տողի գյուղացի Սայունը: 1723 թվականին Մելիք Եգանը եպիսկոպոս Մեսրոպին նշանակել է տվել Գտչավանքի վանահայր: 19-րդ դարում Գտչավանքի վանահայրն էր [[Առաքել Կոստանդյանց|Առաքել վարդապետ Կոստանդյանցը]], որը գրել է Արցախի մելիքներին նվիրված աշխատություն, և նրանից օգտվել է [[Րաֆֆի|Րաֆֆին]] իր [[Խամսայի մելիքություններ|«Խամսայի մելիքությունները»]] երկը գրելիս: 1868 թվականին երկրաշարժից ավերվել է միանավ եկեղեցին, և վնասվել գմբեթավորը, որից հետո Գտչավանքը լքվել է և ամայացել:
 
== Կառուցվածք ==
Գտչավանքը բարգավաճել է 12–14-րդ դարերում: Վանքի համալիրը բաղկացած է երկու միմյանց կից եկեղեցիներից, գավթից, բնակելի սենյակներից: Գլխավոր եկեղեցին՝ մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով, սրբատաշ ֆելզիտով կառուցել են [[Ամարասի վանք|Ամարասի վանքի]] Սարգիս և Վրթանես եպիսկոպոսները 1241–1246 թվականներին և վանքին նվիրաբերել ընդարձակ հողային տարածքներ: Հովանոցաձև վեղարով գմբեթի թմբուկն ունի շեշտված վերձիգ համաչափություններ: Հյուսիսից կից է կոպտատաշ բազալտով կառուցված միանավ, թաղածածկ, արևելյան ուղղանկյուն խորանով երկրորդ եկեղեցին, որի ավանդատները գտնվում են խորանի հատակի տակ (նման տեղադրությունը եզակի է [[Հայկական ճարտարապետություն|հայկական ճարտարապետության]] մեջ): Եկեղեցիներին կից է թաղածածկ գավիթը, որի ներսում կանգուն է եպիսկոպոս Վրթանեսի 1246 թվականի խաչքարը<ref>{{Գիրք:ՔՀՀ|222}}</ref>:
 
Տողասարի կամ ճգնավորի լեռան հյուսիսային լանջի գոգավորությունում, թավուտ անտառերի ֆոնի վրա, շատ հեռվից երևում է նշանավոր Գտչավանքի գմբեթը:
Իր դիրքով ու շրջապատի բնության հետ ունեցած սերտ կապով Գտչավանքը զգալիորեն տարբերվում է Արցախի միջնադարյան հուշարձաններից: Բարձրադիր տեղանքը, երկինք մխրճված գրանիտյա ժայռերի վեհությունը, վայրի պտղաբույսերով հարուստ անտառապատ ձորերի խորությունը, լեռնային մաքուր օդը, սառնորակ աղբյուրները մի առանձնակի շուք են տալիս վանքին: Իր ճարտարապետական հիանալի արժանիքներով Գտչավանքը, առանձնահատուկ տեղ ունենալով հանդերձ, հարստացնում է երկրամասի բազմադարյան ճարտարապետության գանձարանը` հաստատորեն կանգնելով այնպիսի կոթողների կողքին, ինչպիսիք են Գանձասարն ու Խութավանքը:
Տող 25 ⟶ 35՝
Լեոյի կարծիքով Եսային կամ, ինչպես արաբական աղբյուրներն են նրան հիշում, «Իսա Իբն Յուսուֆ Աբաու Բուսեն», իր գլխավորած պայքարով «...ամենախոշոր մխիթարական երևույթն էր կազմում Հայոց աշխարհի այդ ժամանակվա(9-րդ դար-Շ.Մ.)արյունոտ նահատակումների մեջ»: 853թ. ամրացված լինելով Տողասարի գագաթին, վերը նշված «քյուղաքաղաքի» պարիսպների ներսում, Աբու Մուսեն ավելի քան մեկ տարի համար դիմադրություն է ցույց տալիս արաբ զորավար Բուղայի բազմաքանակ զորքերին: Արաբ զորավարը 28 անգամ գրոհում է այդ անառիկ ամրոցի վրա, բայց գրոհները ապարդյուն են անցնում: Վերջ ի վերջո նա`Եսայի իշխանը, ընկավ թշնամու ձեռքն այն պատճառով, որ ազնվություն ունեցել հավատալու թշնամու երդումներին` պատգամախոսության է գնացել Բուղայի մոտ և այնտեղ էլ ձեռբակալվել:
Դիզակի քաջ իշխանի և նրա հետնորդների հիշատակին կառուցված մի շարք հուշարձաններ կան Տողասարից որ այնքան հեռու գտնվող Տումի գյուղի շրջակայքում:
Այսպես. գյուղի արևմտյան մասւոմ է գտնվում Դիզակի մյուս նշանավոր Գորոզ կամ Գորոզու անունով բերդը, «Ի Գոռոզո մերձ ի լեառն Քթիչ»: Մյուս նշանավոր հուշարձանը համարվում է Կարմիր եկեղեցին: 10-րդ դարի այս շինությունը լրիվ քանդված է: Պահպանվել է արևմտյան լուսամուտի վերնամասի արձանագրությունը(այն գտնվում է Լեռնային Ղրաբաղի մարզային թանգարանում): Ահա տեքստը.
«Ի նխթ. թվ. (1000)և ի թագաւորութեանս տեառն Գգիկայ որդւու Մուսէի եւ Սոփի դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծոյ ի փրկութիւս հոգո իմո և շնողաց իմոց»:
Եկեղեցու փլատակները գտնվում են Տումի գյուղի հարավային կողմում, ձորակի աջ լանջին, հին գերեզմանոցի մեջ: Կարմիր եկեղեցուց փոքր-ինչ վերև, մի առանձնացած բլրի վրա, կան քարակիր շինության բեկորներ: Բլոր տվյալներից երևում է, որ շրջապարիսպով ամրացված է եղել բլուրը: Կավե խողովակների շարքերը այս ավերակներից ձգվում են դեպի մոտակա Թագավորի աղբյուրը: Տեղացիները ավանդաբար Թագավորի պալատ անունով են կոչում այս ավերակները:
Պալատատեղից դեպի հարավ գտնվող կոնաձև բլուրը պատած է հին գերեզմանաքարերով: Ուշագրավ է ավերակ դամբարանը, որի հարավային մասում կա մի տապանաքար: Դժբախտաբար այն չունի արձանագրություն: Այս ավերակդամբարանն ու «անխոս» տապանաքարը սերնդե սերունդ մատնանշվել են որպես թագավորի գերեզման:
Պալատից դեպի հյուսիս, ձորակում, կա մի զովասուն, սառնորակ աղբյուր, որի վրա իր ժամանակին սրբատաշ քարով կառուցվել է շենք: Աղբյուրն էլ կոչվում է թագավորի աղբյուր:
Այս բոլորը վկայում են, որ Դիզակի տերերի աթոռանիստը Տողից հետո եղել է Տումին, իսկ նրանց գլխավոր բերդերը, ինչպես նշվեց, Գտիչն ու Գորոզն էին: