«Հարոլդ Լասսուել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: դիրեկտոր → տնօրեն oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 8.
Հարոլդ Դուայթ Լասսուելը ծնվել է 1902 թ-ին Իլինոյս նահանգի Դոնելսոն քաղաքում, հոգևորականի ընտանիքում, մայրը եղել է ավագ դպրոցի ուսուցչուհի։ 1918 թ-ին 16 տարեկան հասակում ընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ հենց այդ ժամանակ արդեն ձևավորվել էր հանրահայտ Չիկագոյի սոցիոլոգիայի դպրոցը, և որտեղ էլ 1926 թ-ին Լասսուելը պաշտպանել է իր ատենախոսությունը՝ ստանալով քաղաքական գիտությունների դոկտորի կոչում։ Նրա գիտական ղեկավարն էր Չարլզ Մերիամը։ 1927 թ-ին Լասսուելը նշանակվել է Չիկագոյի համալսարանի քաղաքական գիտությունների դոցենտ և հրատարակել իր «Պրոպագանդայի տեխնիկան համաշխարհային պատերազմում» աշխատությունը։ 1930 թ-ին հրատարակվել է նրա «Հոգեպաթոլոգիա և քաղաքականություն» մենագրությունը, որում ձեռնարկվել էր հոգեվերլուծական տեսության միջոցով քաղաքական լիդերների վարքի վերլուծության առաջին ամենամասշտաբային փորձը։ 1936 թ-ին հրատարակվել է Լասսուելի հայտնի գիրքը՝ «Ով ինչի է հասնում, երբ և ինչպես», որում պնդում է իր այն կարևոր գաղափարը, որ քաղաքական գիտությունը պետք է ուսումնասիրի իշխանությունը, քաղաքական վարքագիծը, քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական պրոպագանդան։ Հենց նույն տարում Լասսուելը ստանում է գիտական աստիճանի բարձրացում՝ դառնալով Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։ 1938 թ-ին Լասսուելը հեռանում է Չիկագոյի համալսարանից։ 1940-1945 թթ. պատերազմի ժամանակ նա ծառայել է որպես՝ Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում գտնվող Փորձարարական բաժնի ղեկավար պատերազմի ժամանակի հաղորդակցության հարցերի հետազոտման գծով։ 1946 թ-ին նշանակվել և մինչև 1972 թ. Աշխատել է Իելյան համալսարանում, որպես իրավունքի պրոֆեսոր, ինչպես նաև 1952 թ-ից որպես քաղաքական գիտությունների պրոֆեսոր։ 1970 թ-ին ստացել է վաստակավոր պրոֆեսորի կոչում և մինչև 1972 թ-ը աշխատել Նյու-Յորքի Քաղաքային համալսարանում։ 1972 թ-ին ստացել է Թեմփլյան համալսարանի (Իրավունքի դպրոց) վաստակավոր պրոֆեսորի կոչում, ինչպես նաև Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսորի կոչում, որտեղ էլ մինչև 1976 թ. աշխատել է։ 1976-1978 թթ. Ընտրվել է Նյու-Յորքի Քաղաքական գիտությունների կոնտրոնի նախագահ։ 1978 թ-ի դեկտեմբերի 18-ին Հարոլդ Լասսուելը մահացել է Նյու-Յորքում։
Հարոլդ Լասսուելը հայտնի է որպես քաղաքագետ, քաղաքագիտության մեջ բիհևիորիստական մոտեցման ներկայացուցիչ։ Հարոլդ Լասսուելի կարծիքով 21-րդ դարում բոլոր գիտությունները հանդիսանում են քաղաքական, քանզի դրանք թույլ են տալիս հասկանալ քաղաքականության իրականացման գործընթացն ու մեխանիզմները կամ տալիս են որոշակի տեսական մոտեցումներ և էմպիրիկ տվյալներ, որոնք անհրաժեշտ են քաղաքական ռացիոնալ որոշումների ընդունման համար։
Հարոլդ Լասսուելը եղել է առաջին քաղաքագետներից, ով պնդում էր հոգեբանության ներմուծումը քաղաքական վերլուծությոան մեջ։ Նա արժանիորեն համարվում է քաղաքական հոգեբանության առարկայական դաշտի հիմնադիրը, որի առանցքային գաղափարները շարադրված են նրա «Հոգեպաթոլոգիա և քաղաքականություն» աշխատության մեջ։ Դրանում Լասսուելը հանգել է այն մտքին, որ քաղաքական և սոցիալական երևույթների պատճառները արմատներ ունեն ինդիվիդուալ հոգեբանության մեջ, ամենախոր և իռացիոնալ շերտերում, անգիտակցական, ենթագիտակցական կամ թաքնված զգացմունքներում, որոնք կանխորոշում են քաղաքական վարքագիծը և պետք է ուսումնասիրվեն քաղաքականության ոլորտում։ Լասսուելի առաջարկությամբ՝ քաղաքական վարքագծի հոգեվերլուծական բացատրության հիմքը հանդիսանում է խորտակման կամ հիասթափության տեսությունը, որի իմաստըիմաստն կայանումայն է նրանում, որ անգիտակցական սեքսուալ դրդապատճառները (libido) «պրեկցիայի», «փոխարինման» և «սուբլիմացման» օգնությամբ փոխակերպվում են այլ, այդ թվում նաև քաղաքական ցանկությունների։ Լասսուելի կարծիքով, պայքարը իշխանության համար, դա միայն մանկական տրավմայի կոմպենսացիա, փոխհատուցում է. իշխանությունը օգնում է հաղթահարել ցածր ինքնագնահատականը։ «Հոգեպոթոլոգիա և քաղաքականություն» գրքում նա հետազոտում է իշխանություն «փնտրողների» հոգեբանությունը՝ անհատների, ովքեր պատրաստ են ամեն ինչի հանուն իշխանության, անգամ սպանության և ինքնասպանության, եթե կորցնեն իշխանական լիազորությունները կամ պաշտոնները։ Քաղաքական վարքագծի առավել կարևոր դետերմինանտները նա տեսնում է անհատի հոգեկանի խոր ու անգիտակցական շերտերում։ Լասսուելն առաջարկում է քաղաքական գործիչների յուրօրինակ տիպաբանություն 2 չափանիշների հիման վրա. 1) այս կամ այն քաղաքական դերի իրականացում, 2)մանկական հոգեսեքսուալ զարգացման առանձնահատկություններ։ Ուսումնասիրելով էլիտաները և «կայազորային պետությունները», նա մատնանշում էր «կայազորային պետությունների» առաջնային դառնալու վտանգը, այսինքն այնպիսի հասարակության, որի առավել հզոր խումբն են հանդիսանում բռնության իրականացման մասնագետները։ Սրա հակադիրը հանդիսանում է այնպիսի հասարակությունը, որում ղեկավարող էլիտան ներկայացնում են գործունյա շրջանները։ Այսօր Հարոլդ Լասսուելի գիտահետազոտական գործունեության արդյունքները իրենցից ներկայացնում են դասական ժառանգություն ոչ միայն քաղաքագետների, քաղաքական հոգեբանների, սոցիոլոգների համար, այլև զանգվածային հաղորդակցության սոցիոլոգիայի և հոգեբանության մասնագետների և քարոզչության սոցիոլոգիայի ու հոգեբանության մասնագետների համար։
 
Ժամանակակից ամերիկյան քաղաքագետ Դ.Գանի խոսքերով."Լասսուելը դարձավ այս նոր մոտեցման պիոները և արդեն 30-ական թթ-ին ձեռնարկեց քաղաքական վարքի հոգեբանական մուտացիայի հետազոտությունը"։ Գիտնականի պայծառ միտքը և խոր գիտելիքները սոցիալական գիտությունների բոլոր բնագավառներում թույլ տվեցին Լասսուելին միավորել դրանք նոր քաղաքագիտական ուղղության շրջանակներում, որը սերտորեն կապված է հոգեբանության և սոցիոլոգիայի հետ։ Այդ ուղղությունը ստացավ բիհևիորիստական (վարքաբանական) անվանումը։
Տող 21.
Դեմոկրատիայի զարգացող գիտությունը իրենից ներկայացնում է միջոցների շտեմարան դեմոկրատական իդեալներին հասնելու համար։
Ըստ Լասսուելի, մենք բավականաչափ գիտենք, որպեսզի իմանանք, որ դեմոկրատիաները չգիտեն ինչպես ապրել. չիմացության պատճառով նրանք կործանվում են, իմացությամբ դեմոկրատիան բարգավաճում է։
Գիտությունն ընդունակ է գտնել միջոցներ, որոնք համահունչ են ընդհանուր բարոյական սահմանումներին և միաժամանակ կարող են օգնել բարոյական նպատակներին հասնելու համար։ Ավանդական ասույթները, որոնք սահմանում և բացատրում են բարոյականությունը, օգտագործում են ոչ պարզ ծագմամբ բառեր։ Յուրաքանչյուր ասացվածք ռեալության մի մաս է, բայց հարաբերվում է ավելի լայն իրականության հետ։ Գիտության խնդիրըխնդիրն կայանումայն է նրանում, որ լրացնի դրանց։
Ընդհանուր դրույթները պետք է դառնան հատուկ լեզվի մի մաս, որը բաղկացած է պոստուլատներից, սահմանումներից և կանոններից։ Կանոնները պետք է որոշեն, թե ինչպես հետազոտողները օգտվեն կարևոր տերմիններից։
Գեղարվեստական և պրոպագանդիստական նպատակներով կարելի է օգտագործել անկապ, չհիմնավորված դատողություններ։ Բայց որպես գիտնական-քաղաքագետներ, մենք լրջորեն մտահոգված ենք, որ այդ դատողությունները համապատասխանեն նախարարական նիստերի իրականությանը, Կոնգրեսի խորհրդին, արհմիությունների համագումարների ռեալությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է մասնակցել գիտական հարակեցման երկարատև գործընթացին։ Դիտարկենք արժեքների սահմանման ցանկացած պարզ սահմանում, որոնք տարբերում են դեմոկրատական հասարակությունը մյուս բոլոր ձևերից։ Կարող ենք հաստատել, որ դեմոկրատական արժեք համարվում է մարդու արժանապատվության մասին հոգ տանելը։ Հետևաբար, հասարակությունը համարվում է դեմոկրատական, եթե դրսևորում է այդ արժեքը պրակտիկայում. այդ դեպքում այդ հասարակությունը դառնում է "հասարակություն փոխադարձ հարգանքի"։ Ինչ են արդյոք նշանակում այս բառերը։ Ինչպես կարող է քաղաքական իրադարձությունների դիտորդը որոշել, թե երբ պետք է օգտագործի "դեմոկրատական" տերմինը, համապատասխան իր սահմանման։ Արդյոք պետք է ընդունենք ճշմարտություն տվյալ հասարակության մասին՝սահմանափակվելով կառավարման համակարգով, պետք է արդյոք հետազոտողներին սովորեցնել հիմնվել այն հոդվածների վրա, որոնք ամրագրված են սահմանադրություններում կամ ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա։ Պե՞տք է դեմոկրատիայի սահմանումների մեջ շատ առաջ անցնել և կանգ առնել այնպիսի գաղափարի վրա, ինչպիսին է՝ ի՞նչ աստիճան են հասարակության անդամները շոշափում իրենց իսկական մասնակցությունը։ Առանց այսպիսի դետալավորման դեմոկրատիայի ոչ մի սահմանում չի կարող լինել ոչ այլ ինչ, քան դատարկախոսություն։
Տող 29.
Ըստ Լասսուելի, մենք կարող ենք "քաղաքական գիտություններ" օգտագործել՝ նպատակ ունենալով մատնանշել քաղաքական կողմնորոշման բովանդակությունը ցանկացած տվյալ ժամանակահատվածում։
Քաղաքական գիտությունները ներառում են՝
 
# մեթոդները, որոնցով հետազոտվում են քաղաքական պրոցեսները,
# քաղաքականության հետազոտման արդյունքները,