«Ալյոշա Պոպովիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
Երբեմն Ալյոշային վերագրվում են հատկանիշներ, որոնք բնորոշ են Վոլգա Սվյատոսլավիչին՝ նրա ծնունդը ուղեկցվում է ամպրոպով, փոքրիկ Ալյոշան խնդրում է նրա բարուրել ոչ թե շղարշով այլ օղազրահով, ապա նա անմիջապես մորից օրհնություն է խնդրում քայլել լույս աշխարհում: Պարզվում է, որ նա արդեն կարող է նստել ձիու վրա և կառավարել նրան, գործել նիզակով և սուսերով և այլն: Ալյոշա Պապովիչի խորամանկությունն ու ճարպկությունը կապակցված են Վոլգայի խորամանկությամբ և իմաստությամբ, իսկ նրա կատակները և խախտումները մոտ են Վոլգայի կախարդական փոխակերպումներին:
 
Ալյոշա Պոպովիչի կինը բիլինաներում դառնում է Զբրոդովիչիյների  (Պետրովիչեյների և այլն) քույրը՝ Ելենան (Պետրովնա), նույն ինքը Ելենուշկան, Ալյոնան, Ալյոնուշկան (Վոլգայի կնոջ անունը նույնպես Ելենա է): Այս կանացի անունը, կապակցվում է նաև Ալյոշա Պապովիչի անվան հետ (Օլյոշա, Վալեշա և Ելեշենկա տարբերակները)՝  Ելենա և Ալյոնուշկա, և այդպիսով ձևավորվում է  «համանուն» ամուսնական զույգը: Բիլինաների տարբերակներից մեկում Սբրոդովիչեյներ եղբայրները իրենց քրոջը խայտառակելու համար կտրում են Ալյոշայի գլուխը (այս սյուժեի մյուս տարբերակներում Ալյոշային կրկին վտանգ է սպառնում, բայց ամեն ինչ բարեհաջող է վերջանում է):
 
Առավել հին սյուժեներից, որոնք կապված են Ալյոշա Պոպովիչի հետ, համարվում է նրա մենամարտը Տուգարինի հետ: Ալյոշա Պոպովիչը պարտության է մատնում Տուգարինին Կիևի  ճանապարհին կամ Կիևում (հայտնի է մի տարբերակ, որտեղ այս մենամարտը տեղի է ունենում երկու անգամ): Տուգարինը սպառնում է Ալյոշա Պոպովիչին խեղդել  նրան ծխով, ամբողջությամբ թաղել կայծի մեջ, այրել կրակի բոցով, սպանել խանձելով կամ կուլ տալ կենդանի: Ալյոշա Պոպովիչի պայքարը Տուգարինի հետ շատ հաճախ տեղի է ունենում ջրի մոտ (Սաֆաստ գետ): Երբեմն, հաղթահարելով Տուգարինի հետ մարտը, Ալյոշան երկու կես է անում նրա դիակը և տարածում է ամբողջ դաշտում: Ալյոշայի պայքարը Տուգարինի հետ հազվագյուտ բիլինաներից է՝ «Ալյոշան սպանում է Սկիմ գազանին», որտեղ Ալյոշա Պոպովիչի հակառակորդը մեծապես հիշեցնում է Տուգարինին
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}