«Անշան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
[[1904]]-[[1905]] թվականների [[Ռուս-ճապոնական պատերազմ (1904-1905)|ռուս-ճապոնական պատերազմ]]ի ժամանակ քաղաքը խիստ ավերվել է, սակայն հետո կրկին վերակառուցվել է։
 
1918 թվականին այստեղ ստեղծվել է չինաճապոնական համատեղ պողպատաձուլական ձեռնարկություն։ Երբ [[1931 թվական]]ի [[սեպտեմբերի 18]]-ի միջադեպից հետո Ճապոնիան գրավեց [[Մանջուրիա]]ն, ձեռնարկությունը դարձավ միայն ճապոնական, իսկ 1933 թվականին այն վերանվանվեց «Showa Steel Works»<ref>Yoshihisa Tak Matsusaka, ''The Making of Japanese Manchuria, 1904-1932'' (2001), p.222–3.</ref>։ Երբ Անշանը դարձավ [[Մանջոու-Գո]]յի մի մասը, այստեղ սկսեցին կառուցվել նոր պողպատաձուլական ձեռնարկություններ։ Քաղաքը դարձավ Ասիայի խոշորագույն ինդուստրիալ կենտրոններից մեկը, ինչի արդյունքում [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ այն ամերիկական ստրատեգիական ռմբակոծիչների համար մշտական թիրախի վերածվեց, իսկ Ճապոնիայի կայսերական բանակի ՌՕՈւ-ն նրա պաշտպանության համար առանձնացրեց 104-րդ մարտական խմբի առաջին էսկադրիլիան։ [[1945 թվական]]ից հետո քաղաքը կրկին մտավ [[Չինաստան]]ի կազմի մեջ, սակայն քաղաքացիական պատերազմի ժամանակ նրա տարածքը դարձավ Չինաստանի ազգային-ազատագրական բանակի և ազգային-հեղափոխական բանակի միջև տեղի ունեցած խոշորագույն մարտերից մեկի թատերաբեմ։ [[1948 թվական]]ին Անշանը նվաճվեց Չինաստանի ազգային-ազատագրական բանակի կողմից։
 
[[1949 թվական]]ի հուլիսի 9 սկսվում է անշանական [[Պողպատ|պողպատի]] գործարանի վերականգնման աշխատանքները, և սկսում են զարգանալ [[ածուխ|ածուխի]] և [[երկաթ|երկաթի]] արդյունահանումը։ [[Ծանր արդյունաբերություն|Ծանր արդյունաբերության]] զարգացումը վատացնում է էկոլոգիական վիճակը և պղնձի խոշոր արդյունահանողի փառքի հետ մեկտեղ Անշանը ձեռք բերում Չինաստանի ամենաաղտոտված վայրերից մեկի ճանաչում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անշան» էջից