«Խոսրով Կոտակ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 25.
| ազգություն = [[հայ]]
}}
'''Խոսրով Գ''' (ծն.թ. անհայտ մոտ 280
[[Պատկեր:Arshakid Armenia 298-387.tif|ձախից|մինի|[[Արշակունիների թագավորություն|Արշակունյաց Հայաստանը]] 298-387 թթ.]]
Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ [[Այրարատ]], գրավեց [[Վաղարշապատ]]ը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին [[Արագածոտն]]ի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր [[Կագովիտ]] գավառի [[Դարույնք]] ամուր բերդում։ [[Վաչե Մամիկոնյան]]ը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացրեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և [[Օշականի ճակատամարտ 336 թ.|Օշականի ճակատամարտ]]ում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։ Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց [[Արշավիր Կամսարական]]ին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, [[Գուգարք|Գուգարաց]] Միհրան բդեշխին՝ [[Խորխոռունիներ|Խորխոռունյաց]] նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց [[Դվին]] քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճարի մայր և [[Խոսրովի անտառ|Խոսրովակերտ]] [[արգելանոց]]–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ [[337]]–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց [[Մծբին]]ը, իսկ մի այլ զորամաս [[Զարևանդ|Հեր–Զարևանդով]] խորացավ Հայաստան։ Խոսրովը [[Բզնունիներ|Բզնունյաց]] նախարար [[Դատաբե Բզնունի|Դատաբեին]] հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով [[Վան]]ա լճի հյուսիս–արևելյան ափին, [[Առեստ]] ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները [[Սասանյաններ|Սասանյան Իրանի]] հետ և ավելի մերձեցավ [[Բյուզանդիա|կայսրությանը]]։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ [[Արշակունիներ]]ի տոհմական գերեզմանոցում։
|