«Աբու Համիդ ալ-Ղազալի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
[[Պատկեր:Haruniyeh.JPG|thumb|250px|Հարունի ([[Հարուն ալ-Ռաշիդ]]) դամբարանը Թուսում, ենթադրաբար ալ-Ղազալիի դամբարանը եղել է մուտքի մոտ]]
[[Պատկեր:Grave of Ghazali.PNG|thumb|250px|Ալ-Ղազալիի եմթադրյալ դամբարանը]]
Աբու Համիդ ալ-Ղազալին ծնվել է 1058 թվականին<ref name="ИЭС1991">''Ибрагим, Т. К.'', {{ИЭС1991|Сагадеев А.В.|, аль-Газали|, 51-52}}.</ref>: Նրա ընտանիքն ապրել է Թուսում և ուներ [[Պարսիկներ|պարսկական]] արմատներ։ Աբու Համիդի հայրը եղել է բուրդ մանող։ Նա կյանքից շուտ է հեռացել և նրա որդիների՝ Աբու Համիդի ու նրա եղբայր Աբուլ-Ֆուտուհա Ահմեդի դաստիարակությամբ զբաղվել է հոր ընկերներից մեկը։ Շուտով հոր կողմից թողած ժառանգությունը վերջացել է, և քանի որ հոր ընկերն ինքը շատ աղքատ էր, եղբայրներին առաջարկել է մեդրեսում ընդունվել որպես սովորողներ, որպեսզի ապրուստի միջոցներ հայթայթեն։
 
1070 թվականին ալ-Ղազալին եղբոր հետ գնացել է Ջուրջան ([[Գորգան]]), որպեսզի կրթությունը շարունակի իմամ Ահմեդ ար-Ռազիկանի և Աբուլ-Կասիմ Ջուրջանիի մոտ։ 1080 թվականին ալ-Ղազալին մեկնել է [[Նիշապուր]], որպեսզի աշակերտի հայտնի մուսուլման գիտնական Աբուլ-Մաալի ալ-Ջուվայնիի մոտ (մահացել է 1085 թվականին), որը հայտնի է որպես Իմամ ալ-Հարամայն<ref>Իմամ ալ-Հարամայնը նշանակում է «երկու հարամների իմամ» (Մեքքայի և [[Մեդինա]]յի)</ref>)։ Ալ-Ջուվայնի իմամի մոտ Աբու Համիդն ուսումնասիրել է ֆիքհ, [[իսլամական իրավաբանության հիմքեր]], [[Աշարիականություն|աշարիականության]] [[քալամ]] և այլ գիտաճյուղեր։ Ալ-Ղազալիին սուֆիզմի նրբությունները սովորեցնող ուսուցիչների թվում էին Ֆազլ իբն Մուհամմադ ալ-Ֆարամիզին (Աբուլ-Քասիմ ալ-Քուշայրիի աշակերտը) և [[Յուսուֆ ան-Նասաջ]]ը: