«Էթիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55.
==== Էպիկուրականություն ====
{{Main article|Էպիկուրականություն}}Էպիկուրեականությունը հեդոնիստական էթիկայի ձև է։ [[Էպիկուրոս|Էպիկուրոսը]] ներկայացրեց միօրինակ փաստարկ ըստ որի հաճույքը, եթե ճիշտ է ընկալվում, ապա այն կարող է համընկնել առաքինության հետ<ref>[http://plato.stanford.edu/entries/ethics-ancient/#9 Ancient Ethical Theory], ''[[Stanford Encyclopedia of Philosophy]]''.</ref>։ Նա մերժեց կիրենայիկների էքստրեմալիզմը, վստահ լինելով, որ որոշ հաճույքներ և շռայլություններ մարդկանց համար վնասակար են։ [[Էպիկուրականություն|Էպիկուրականները]] հասկացել էին, որ շռայլության ընդառաջումը երբեմն կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Ուստի որոշ սովորություններ մերժվեցին, իսկ որոշ վատ սովորություններ ընդգրկվեցին ներկա հետագայում ավելի լավ կյանք ապահովելու համար։ Էպիկուրոսի համար ''summum bonum-''ը կամ գերագույն բարիքը խոհեմութունն էր, որը գործածվում էր չափավորությամբ և զգուշությամբ։ Ավելորդ շռայլությունը խանգարում է հաճույքին և կարող է անգամ հանգեցնել ցավի։ Օրինակ՝ անընդհատ մեկ կերակուր ուտելով՝ մարդը զզվում է դրանից, իսկ միանգամից մեծ քանակով կերակուրներ ուտելը հանգեցնում է վատ ինքնազգացողության և առողջության խաթարման։ Ցավից և վախից պետք էր խուսափել։ Առանց ցավի և հիվանդությունների ապրելը կարևորագույն բարիք էր։ Մահից չպետք էր վախենալ։ Վախը համարվում էր ամենից շատ դժբախտություն պատճառող աղբյուրը։ Հաղթահարելով մահվան հանդեպ վախը՝ ինքնըստինքյան կհանգեցներ ավելի ուրախ կյանքի։ Էպիկուրոսը պարզաբանում էր, որ եթե կա կյանք մահվանից հետո և անմահություն, ապա մահվան հանդեպ վախը անհիմն էր։ Եթե չկա կյանք մահվանից հետո, ապա մարդը չի ապրում չէ տառապելու, վախենալու կամ անհանգստանալու համար, քանի որ նա գոյություն չի ունենա մեռած ժամանակ։ Անհիմաստ է անհանգստանալ գոյություն չունեցող իրավիճակների համար, ինչպիսին է մեռնելը, երբ չկա անդրշիրիմյան կյանքի<ref name="SahakianSahakian19664" />{{rp|37–38}}։
 
===Մոիզմ===
Մոիզմը էթիկական տեսություն է, որը չափում է գործողության բարոյական արժեքը ըստ այն բանի, թե ինչքան է այն նպաստում երկրի հիմնական բարքիներին<ref name="readings2" />։ Ստենֆորդի փիլիսոփայական հանրագիտարանը նկարագրում է մոիզմը՝ միանգամայն հարուստ կենսափորձ ունեցող ձև հիմնված բազմազանէական բարիքների վրա, որոնք ընկալվում են որպես մարդկային բարորության բաղկացուցիչներ<ref>Fraser, Chris, "[http://plato.stanford.edu/entries/mohism/ Mohism]", ''[[The Stanford Encyclopedia of Philosophy]]'', Edward N. Zalta.</ref>։ Հակառակ ուտիլիտարիզմի, որը դիտարկում էր հաճույքը, որպես բարոյական բարիք, մոիզմում հիմնական բարքիներն էին կանոնակարգությունը, նյութական հարստությունը և բնակչության աճը<ref name="Cambridge2">{{cite book|title=[[The Cambridge History of Ancient China]]|last=Loewe|first=Michael|last2=Shaughnessy|first2=Edward L.|publisher=[[Cambridge University Press]]|year=1999|isbn=978-0-521-47030-8|page=761}}</ref>։ [[Մո Ցզի|Մո Ցզիի]] դարաշրջանում պատերազմը և սովը սովորական երևույթներ էին և բնակչության աճը դիտարկվում էր որպես բարոյական անհրաժեշտություն ներդաշնակ հասրակություն ունենալու համար։ Մոիզմում նյութական հարստությունը վերագրվում էր [[Մասլոուի պահանջմունքների բուրգ|տարրական պահանջմունքներին]], ինչպիսիք են օրինակ՝ գլխի վերևում տանիք ունենալը և հագուստը։ «Կանոնը» Մոիզմում վերաբերվում էր պատերազմին և դաժանությանը դեմ լինելուն, որը Մո Ցզին համարում էր անիմաստ և սպառնալիք հասարական կայունության համար<ref name="Norden2">{{cite book|title=Introduction to Classical Chinese Philosophy|last=Van Norden|first=Bryan W.|publisher=[[Hackett Publishing]]|year=2011|isbn=978-1-60384-468-0|page=52}}</ref>։
 
Ստենֆորդի չինագետ Դեյվիդ Շեֆերդ Նիվիսոնը Քեմբրիջի Չինաստանի հնագույն պատմությունը գրքում գրում է, որ բարոյական բարիքները մոհիզմում «փոխկապակցված են՝ ավելի շատ հարստություն, ուրեմն ավելի շատ արտադրություն, ավելի շատ մարդ, ուրեմն ավելի շատ արտադրություն և հարստություն։ Եթե մարդիկ շատ բան ունենային նրանք առանց որևէ խնդրի կլինեին լավը, սերունդ շարունակող, բարի և այլն»<ref name="Cambridge3" />։ Մոհիստները հավատում էին, որ բարոյականությունը հիմնված է «երկնքի տակ բոլոր ապրող մարդկանց շահերին նպաստելու և վտանգը չեզոքացնելու վրա»։ Ի տարբերություն Բեթամի տեսակետների մոիզմը ուտիլիտարական չէ, քանի որ այն հեդոնիստական կամ ինդիվիդուալիստկան չէր։ Հասարակության համար բարենպաստ հանդիսացող արդյունքերը գերակշռում էին անհատական հաճույքի և ցավի կարևորությունը։<ref name="Handbook2">{{cite book|url=https://books.google.com/books?id=F06FKmKKIXwC&pg=PA62|title=The Oxford Handbook of World Philosophy|author1=Jay L. Garfield|author2=William Edelglass|date=June 9, 2011|publisher=Oxford University Press|isbn=978-0-19-532899-8|page=62|quote=The goods that serve as criteria of morality are collective or public, in contrast, for instance, to individual happiness or well-being}}</ref>
 
 
== Էթիկայի պատմությունը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էթիկա» էջից