«Մարգարիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
Մարգարիտը, որ համարվում է բնության պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, իրականում խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային [[կալցիում]]ից։ Առաջանում է խեցու մեջ կողմնակի առարկա (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։
 
Ընդհանրապես, կարծիք կա, որ մարգարիտն անմիջական կապ ունի մի շարք տիեզերական մարմինների հետ, որոնք ոչ միայն պայմանավորում են նրա ծնունդը, այլև կյանքը (թանկարժեք քար լինելուց բացի մարգարիտը նախ և առաջ կենդանի քար է), այսպես, մարգարտի ծագումը և աճը հաճախ կապվում է [[Նեպտուն]]ի էներգիայի հետ, նրա գերզգայնաթյունըգերզգայնությունը և էներգիան համարվում են [[Լուսին|Լուսն]]ի «ընծան», լավ ճաշակի նշան և շքեղության տարր լինելը պայմանավորում է [[Վեներա]]ն։
 
Ինչևէ, Ռուսաստանում այն հայտնի դարձավ միայն 10-րդ դարում, իսկ 13-17-րդ դարում այն ազնվականների հագուստի, կանացի գլխազարդերի և անգամ հոգևորականության հանդերձանքի զարդարման համար օգտագործվող ամենանախընտրելի քարն էր։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները գետի մարգարիտը ևս օգտագործում էին իբրև զարդեր։ Հարավային ծովամերձ երկրներում, բնականաբար, առավել ընդունված էր ծովային մարգարիտը, որի լավագույն տեսակներն էին համարվում [[Պարսից ծոց]]ից կամ Պոլինեզիայի լագունաներից «պեղած» մարգարտահատիկները։ Այսօր ևս մարգարիտի որսը շատ ծանր և վտանգավոր զբաղմունք է։ «Որսորդները» դրանք ձեռք բերելու համար նախ ծովերի հատակներից հավաքում են փափկամորթներին, և միայն ափին բացում են դրանց խեցիները։ Սովորաբար 30-40 խեցիներից միայն մեկում է մարգարիտ լինում։ Չնայած երբեմն մեկ խեցում կարող են լինել 2-3 կամ նույնիսկ ավել մարգարտահատիկներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարգարիտ» էջից