«Կարմիր պղպեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
== Բնութագիրն ու կիրառումը ==
Կարմիր պղպեղն ունի ուժեղ սուր հոտ և սուր կծու և նույնիսկ այրող համ (պայմանավորված է կապսաիցինի ֆենոլային միացության պարունակությամբ (վանիլիլամիդ նոնիլային թթու) որը բացակայում է կարմիր քաղցր բուլղարական պղպեղի մեջ)։ Կապսաիցինը պարունակում է պտուղի սերմերի, երակների և մաշկի մեջ: Կարմիր պղպեղը պարունակում է մեծ քանակությամբ С և А վիտամիններ՝ կանաչ պղպեղում (չհասած կարմիր պղպեղը) այդ վիտամիններից էականորեն ավելի քիչ կան: Բացի այդ պղպեղը հանդիսանում է B խմբի վիտամինների՝ մասնավորապես B6 վիտամինի աղբյուր: Կարմիր պղպեղը հարուստ է նաև կալիումով, մագնիումով և երկաթով: Բացի կապսաիցինից, պտուղները պարունակում են 1,5 % եթերայուղ, ճարպ:
 
== Նախազգուշական միջոցներ ==
Կարմիր կծու պղպեղի մի շարք տեսակներ այնքան այրող են, որ մեկ հպումն էլ բավական է մաշկի գրգռում առաջացնելու համար: Նրանց պատրաստման համար անհրաժեշտ է հագնել ռետինե ձեռնոցներ և ոչ մի դեպքում չկպնել աչքերի հատվածին: Հետո անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերն ու ամանեղենը: Եթե չիլի պղպեղի հյութից մաշկը գրգռվել է, ապա վնասված հատվածը պետք է լվանալ սառը ջրով, ապա քսել բուսայուղ: Եթե դուք անզգուշաբար կծել եք շատ կծու չիլի պղպեղ, ապա չի կարելի ջուր խմել, այն չի օգնի: Այրոցը մարելու համար պետք է կաթ խմել, ուտել մի քանի գդալ յոգուրտ, կամ այրոցը կոտրել ինչ-որ թթու բանով ([[լիմոն]], [[լայմ]]) :
 
== Ծանոթագրություններ ==