«Շենգավիթ հնավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
Շենգավթի երկրորդ շերտից հայտնաբերված խեցեղենի նախշերը բազմազան են: Հիմնականում տարածված են եղել սև փայլեցված երկրաչափական նախշեր. եռանկյունիներ, շեղանկյուններ, շրջաններ, զուգահեռ գծեր և այլն:
Շենգավիթյան բնակատեղիի օջախները հիմնականում ունեցել են միատեսակ ձև:
Շենգավիթյան կացարաններից պեղումների հետևանքով հայտնաբերվել են հացահատիկի հորեր՝ 3-4 մ. խորությամբ և 1 մետր լայնությամբ ալյուրի ամբար:
Պեղվել են նաև բազում աշխատանքային գործիքներ ու զենքեր կայծքարից, օբսիդիանից և ամուր քարատեսակներից են՝ մուրճեր, կացիններ, գուրզեր, հավանգներ, սանդեր, աղորիքներ, դանակներ, նետասլաքներ, մանգաղի ներդիրներ, քարե բրիչներ:Սանդերի փոքր չափերն օգտագործվել են սերմեր, արմատներ մանրացնելու համար:
Հայտնաբերվել են նաև այծի, ձիու, ցուլի արձանիկներ: Կարելի է ենթադրել, որ ձին օգտագործել են բնակավայրերի միջև մշտական կապ պահպանելու համար, իսկ ցուլը եղել է պաշտամունքի առարկա ողջ Առաջավոր Ասիայում: Գտնվել են նաև շան, ցուլի, վարազի, նապաստակի, այծյամի և այլ կենդանիների ոսկորներ: Ձկնորսության կարևոր ճյուղ լինելու մասին են վկայում հայտնաբերված ձկների մնացորդները (իշխան, սուդակ և այլ):
 
==Բնակավայրի անկման պատճառները==