«Շենգավիթ հնավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
Հնավայրում 1936-1938 թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը:««Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում ըստ հնագիտական նյութի»» աշխատության մեջ, հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը: Այն նվիրված է Շենգավիթ բնակատեղիի պեղումներին և գիտական հետազոտությունների արդյունքներին: Հեղինակը Շենգավիթյան մշակույթը անվանում է նաև ««Կուր-Արաքսյան»», ««Վաղ-Անդրկովկասյան»» մշակույթ:
1958 թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ: 1958-1980 թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը: Ս.Սարդարյանի աշխատության համաձայն, պեղումների արդյունքում հայտնաբերվել են ոսկրե իրեր (իլիկի գլուխներ, նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր, հելուններ և այլն), պեղվել են նաև պղնձե իրեր: Զարգացած էր եղել խեցեգործությունը, որի մասին են վկայում հայտնաբերված ամանեղենը: Հայտնաբերվել են մանր ու խոշոր ամաններ՝ պատրաստված բարձր որակով, կարասներ, կճուճներ, գավաթներ, քրեղաններ, թասեր, սկահակներ, թեյնիկաձև ամաններ, քամիչներ և այլն: Անոթի գույնը կապված է եղել թրծելուց և ներկելուց:Խեցեղենն ունի մի շարք տարբերակներ ինչպես ձևի, այնպես էլ նախշերի կատարման տեսակետից:Շենգավթի երկրորդ շերտից հայտնաբերված խեցեղենի նախշերը բազմազան են: Հիմնականում տարածված են եղել սև փայլեցված երկրաչափական նախշեր. եռանկյունիներ, շեղանկյուններ, շրջաններ, զուգահեռ գծեր և այլն:Շենգավիթյան բնակատեղիի օջախները հիմնականում ունեցել են միատեսակ ձև:
Շենգավիթում հայտնաբերվել են նաև բազում աշխատանքային գործիքներ ու զենքեր կայծքարից, օբսիդիանից և ամուր քարատեսակներից են՝ մուրճեր, կացիններ, գուրզեր, հավանգներ, սանդեր, աղորիքներ, դանակներ, նետասլաքներ, մանգաղի ներդիրներ, քարե բրիչներ<ref>Ս.Հ. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967 թ.</ref>:
2000 թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի  կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ:
Ներկայումս զբաղեցնում է 6,0 հա տարածություն և ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով: Կացարանների պատերն ունեցել են քարե հիմք, որի վրա բարձրացել է հում աղյուսե շարվածքը: Շենգավիթ հնավայրը ունեցել է պարիսպ աշտարակներով: Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը: