«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 70.
 
== Պատերազմի սկիզբ ==
[[Պատկեր:Felipe V; Rey de España.jpg|thumb|250px|ձախից|1700 թվականի նոյեմբերին [[Ֆիլիպ V (Իսպանիայի թագավոր)|Ֆիլիպ Անժուրացին]] թագադրվեց իսպանական թագով՝ չհրաժարվելով ֆրանսիական գահի նկատմամբ իրավունքներից և Իտալիայի ու Նիդերլանդների իսպանական տիրույթներից: Ի պատասխան այդ քայլի՝ Հաբսբուրգները և նրանց դաշնակիցները պատերազմ սկսեցին]]
 
[[Պատկեր:Europe c. 1700.png|300px|մինի|աջից|Եվրոպայի քաղաքական քարտեզը 1700 թվականին]]
Երբ ֆրանսիական տանը հասցրեցին Կառլ II-ի կտակի մասին լուրը, Լյուդովիկ XIV-ի խորհրդականները նրան հավաստիացնում էին, որ ապահով կլինի ընդունել 1700 թվականին կնքված Լոնդոնյան համաձայնագրի պայմանները և ամբողջ իսպանական ժառանգության համար չմտնել պատերազմի մեջ: Սակայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը թագավորին ներկայացրեց, որ այն դեպքում, երբ Ֆրանսիան ոտնձգության դիմի իսպանական ամբողջ կայսրության կամ դրա մի մասի նկատմամբ, ապա Ավստրիայի հետ պատերազմը անխուսափելի կլինի: Վերջինը չի համաձայնվել Լոնդոնյան համաձայնագրով նախատեսված իսպանական տարածքների բաժանման պայմանի հետ: Բացի այդ, Կառլի կտակի համաձայն դուքս Անժուրացին պետք է ստանար կա՛մ ամբողջ Իսպանական կայսրությունը, կա՛մ չստանար ոչինչ, իսկ նրա հրաժարվելու դեպքում ամբողջ կայսրության ժառանգման իրավունքը փոխանցվում էր Ֆիլիպի փոքր եղբորը՝ [[Կառլ Բերիացի|Կառլ դուքս դե Բերիին]]: Վերջինի հրաժարվելու դեպքում ժառանգությունը փոխանցվում էր էրցհերցոգ Կառլին: Իմանալով, որ ծովային գերտերություններ համարվող Անգլիան և Հոլանդիայի հանրապետությունը իսպանական ժատիրույթների բաժանման հարցով Ավստրիայի և Իսպանիայի հետ պատերազմի դեպքում չեն սատարի իրեն, Լյուդովիկը որոշեց ընդունել ընդունել իսպանական թագավորի կամքը և թույլատրել իր թոռանը ժառանգել ամբողջ իսպանական տիրույթները: Տեղեկանալով, որ Լյուդվիգը և Ֆիլիպ Անժուրացին ընդունել են կտակը, իսպանական դեսպանը բղավեց. - «չկան այլևս Պիրենեյները»<ref>Legrelle A. La diplomatie fransaise et la succession d’Espagne. — Gand. 1890. TIII. — P. 650</ref><ref name="525asd"/>:
 
Տող 78.
Լյուդվիկը բավականին ագրեսիվ ճանապարհ էր ընտրել Եվրոպայում Ֆրանսիայի գերիշխանությունը պահպանելու համար: Նա Անգլիային ու Նիդերլանդներին կտրեց Իսպանիայի հետ ունեցած առևտրային հարաբերություններից, ինչը լրջագույն կերպով վտանգ էր հանդիսանում այդ երկու երկրների առևտրային հետաքրքրություններին: 1701 թվականի սեպտեմբերին Վիլհելմ III-ը Հոլանդական հանրապետության և Ավստրիայի հետ կնքեց [[Հաագայի համաձայնագիր (1701)|Հաագայի համաձայնագիրը]], որով Ֆիլիպ V-ը դեռևս ճանաչվում էր Իսպանիայի թագավոր, բայց Ավստրիան ցանկություն ուներ ստանալ Իտալիայում գտնվող իսպանական տիրույթները: Ավստրիացիները նաև պետք է իրենց վերահսկողության ներքո վերցնեին [[Իսպանական Նիդերլանդներ]]ը այդպիսով դառնալով տարածաշրջանի պաշտպանը Ֆրանսիայի վերահսկողությունից: Ավստրիան և Հոլանդիան կրկին ստացան իրենց կոմերցիոն իրավունքները Իսպանիայի նկատմամբ<ref name="525asd"/>:
 
[[Պատկեր:Felipe V; Rey de España.jpg|thumb|250px|ձախից|1700 թվականի նոյեմբերին [[Ֆիլիպ V (Իսպանիայի թագավոր)|Ֆիլիպ Անժուրացին]] թագադրվեց իսպանական թագով՝ չհրաժարվելով ֆրանսիական գահի նկատմամբ իրավունքներից և Իտալիայի ու Նիդերլանդների իսպանական տիրույթներից: Ի պատասխան այդ քայլի՝ Հաբսբուրգները և նրանց դաշնակիցները պատերազմ սկսեցին]]
Համաձայնագրի կնքումից մի քանի օր անց Ֆրանսիայում մահացավ Անգլիայի նախկին թագավոր [[Ջեյմս II (Անգլիայի թագավոր)|Ջեյմս II-ը]], ով 1688 թվականին Վիլհելմի կողմից գահընկեց էր արվել: Չնայած Լյուդովիկը նախկինում [[Ռեյսվեյկյան խաղաղության պայմանագիր|Ռեյսվեյկյան համաձայնագրի]] կնքումով Վիլհելմ III-ին ճանաչել էր Անգլիայի թագավոր, ապա այժմ նա հայտարարեց, որ Վիլհելմ III Օրանացու միակ օրինական ժառանգորդը կարող է լինել միայն վտարված Ջեյմս II-ի որդին՝ [[Ջեյմս III (հավակնորդ)|Ջեյմս Ֆրենսիս Էդուարդ Ստյուարտը]] (նախկին հավակնորդը)<ref name="Борисов,1991"/>{{rp|292}}: Վրդովված Անգլիան և Հոլանդիայի հանրապետությունը (որին Լյուդովիկը զայացրել էր Իսպանական Նիդերլանդներ ֆրանսիական զորքեր մտցնելով), ի պտասխան այդ քայլի, հավաքեցին իրենց բանակները և 1702 թվականի մայիսի 14-ին պատերզմ հայտարարեցին Ֆրանսիային ու Իսպանիային: Մայիսի 15-ին Անգլիային ու Հոլանդիային միացավ նաև Ավստրիան<ref name="Борисов,1991"/>{{rp|293}}<ref name="525asd"/>:
 
Զինված հակամարտությունը սկսվեց [[Եվգենի Սավոյացի|Եվգենի Սավոյացու]] հրամանատարությամբ Իտալիայում իսպանական տիրույթ հանդիսացող [[Միլանի դքսություն]] ավստրիական զորքեր մտցնելով: Անգլիան, Հոլանդիան և գերմանական պետությունների մեծ մասը (ներառյալ [[Պրուսիա]]ն և [[Հանովեր]]ը) անցան ավստրիացիների կողմը, իսկ [[Բավարիա]]ն [[Քյոլն]]ը, [[Պորտուգալիա]]ն և [[Սավոյա]]ն աջակցեցին Ֆրանսիային ու Իսպանիային: Իսպանիայի ներսում [[Արագոն]]ի, [[Վալենսիա (ինքնավար համայնք)|Վալենսիայի]] և [[Կատալոնիա]]յի ([[Արագոնի թագավորություն|Արագոնի թագավորության]] նախկին տարածքներ) կորտեսները հայտարարեցին ավստրիացի էնցհերցոգին իրենց աջակցության մասին: Նույնիսկ 1702 թվականին Վիլհելմ III-ի մահից հետո ժառանգորդ [[Աննա (Մեծ Բրիտանիայի թագուհի)|թագուհի Աննայի]] օրոք նախարարներ [[Սիդնի Գոդոլֆին|Գոդոլֆինի]] և [[Ջոն Չերչիլ, Մալբորոյի 1-ին դուքս|Մալբորոյի]] ղեկավարությամբ Անգլիան շարունակեց ակտիվորեն պատերազմ վարել<ref name="525asd"/><ref name="Marlborough Burton"/><ref name="Queen Anne"/><ref name="Prince Eugene of Savoy."/>:
 
Չնայած գերտերությունների ճնշումների՝ Վենեցիան հայտարարեց իր չեզոքության մասին, բայց չկարողացավ խոչընդոտել ուրիշ բանակներին, որպեսզի չխախտեն իր ինքնիշխանությունը: [[Հռոմի Պապ|Հռոմի պապ]] [[Իննովկենտիոս XII]]-ը սկզբում սատարում էր Ավստրիային, բայց Լյուդովիկոս XIV-ի կողմից որոշակի զիջումներից հետո անցավ Ֆրանսիայի կողմը<ref name="525asd"/>:
 
== Առաջին ճակատամարտ (1701-1703) ==