«Նոր Իսպանիայի փոխարքայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 47.
 
Իսպանական կաթոլիկությունը հեշտորեն խառնվում էր տեղաբնիկների հեթանոսության հետ: Միսիոներները բոլոր հին հեքիաթներն ու սովորությունները հարմարեցրել էին քրիստոնեական ուսմունքի հետ: Հավատափոխ հնդկացիներն ազատվում էին հարկերից: Բայց [[Չիապաս]]ի և հարավային [[Յուկատան (թերակղզի)|Յուկատանի]] անտառային շրջաններում բնակվում էին ցեղեր, որոնց չէր հասել քրիստոնեությունը: Միսիոներների հեռանալուց հետո հնդկացիները արագորեն վերադառնում էին իրենց հավատալիքներին{{sfn|Паркс|1949|с=11—12}}:
 
== Տնտեսություն ==
[[Պատկեր:ModelMarketVirreinato.JPG|thumb|250px|[[Տեպոցոտլան]]ի գաղութային շուկայի մոդել]]
Նոր Իսպանիայի փոխարքայության տնտեսական կյանքը ենթարկվում էր մետրոպոլիայի շահերին, որի համար այն առաջին հերթին թանկարժեք մետաղների աղբյուր էր, այդ իսկ պատճառով դրանց [[Օգտակար հանքանյութերի արդյունահանում|արդյունահանումը]] դարձավ տնտեսության կարևորագույն ճյուղը{{sfn|Альперович|1979|с=9}}: Հանքերը հանդիսանում էին թագավորի սեփականությունը, սակայն գործնականում մարդ, ով հանք էր բացել, մշտական տնօրինման համար ստանում էր այն և պարտավոր էր թագին տալ օգուտի միայն մեկ հինգերորդ մասը: 16-րդ դարում հանքերի արյդունահանումը կազմել էր 2 միլիոն պեսո, իսկ 18-րդ դարում այդ ցուցանիշն աճել էր մինչև 13 միլիոն պեսո{{sfn|Паркс|1949|с=107—108}}:
 
Հանքերում ռեպարտիմենտոյի կարգավիճակով աշխատող և գլխավորապես օժանդակ գործառույթներ իրականացնող հնդկացիներից բացի ներգրավված էին նաև այլ էթնիկ խմբերի հանքագործ ներկայացուցիչներ: Գյուղացիական հողի օտարման գործընթացով և քաղաքային բնակչության աղքատացումով աշխատուժի առաջարկն աճեց, և հանքաարդյունաբերական արտադրության ոլորտում պեոնաժը ճնշվեց առավել էժան աշխատուժով: Օրինակ, [[Գուանախուատո (նահանգ)|Գուանախուատոյի]] հանքերում, որոնք 18-րդ դարի վերջում տալիս էին Ամերիկայի ոսկու և արծաթի ամբողջ արդյունահանման վեցերորդ մասը, 1792 թվականին այնտեղ աշխատող 4659 հանքագործների մեծ մասը՝ 4536-ը կազմում էին կրեոլները, մետիսներն ու մուլատները{{sfn|Альперович|1979|с=17}}:
 
Փոխարքայության վերամշակվող արդյունաբերությունը զարգանում էր դանդաղ: Առաջին արտադրողները ի հայտ եկան 16-րդ դարում, բայց հիմնականում տնօրինում էին փոքր արհեստանոցներ: Դրանց աշխատողները միավորվում էին արտադրամասերում, որոնց կաանոնադրությունը կարգավորում էր այնպիսի հարցեր, ինչպիսիք են արտադրության ծավալը, որակը, չափը և արտադրանքի գույնը{{sfn|Альперович|1979|с=9—10}}: Քանի որ բացի գունավոր մետաղներից թույլատրվում էր արտահանել միայն [[որդաներկ]] ու [[ինդիգո]], արդյունաբերությունը չէր զարգանում այնքան, որքան պաշահնջում էր ներքին շուկան{{sfn|Паркс|1949|с=106}}:
 
Որպեսզի գաղութային արտադրանքի մրցակցությունից խուսափեն, իսպանական իշխանությունները Նոր Իսպանիայում արգելեցին աճեցնել խաղող, զեյթուն, կանեփ, կտավատ: Թույլատրվում էր աճեցնել միայն այնպիսի մշակաբույսեր, որոնք չէին աճում Իսպանիայում: Այդ սահմանափակումները խանգարում էին գյուղատնտեսական արտադրության զարգացմանը{{sfn|Альперович|1979|с=10}}: 1-րդ դարից հետո գյուղատնտեսությունը գործնականում դադարեց զարգանալ: Արտադրության ուղղությամբ աշխատում էին միայն «ռանչերոս» փոքր ֆերմերները: Հնդկացիները հնարավորություն չունեին գնել գյուղատնտեսական որակյալ գործիքներ, մշակաբույսեր և ընտանի կենդանիներ: Գյուղատնտեսության տիպային ձև դարձավ [[հասիենդա]]ն: Այն բավարարում էր հողատիրոջ ու նրա ընտանիքի հիմնական պահանջմունքները, իսկ պիոնները ձեռք էին բերում իրենց համար անհրաժեշտ տնտեսական կրպակներ՝ այդպիսով ավելացնելով իրենց պարտքը{{sfn|Паркс|1949|с=106}}:
 
Հաղորդակցության միջոցները մնում էին նախնադարյան մակարդակի. ճանապարհները էին կառուցվում ընդհուպ մինև 18-րդ դարը: Ապրանքները փոխադրվում էին ջորիներով{{sfn|Паркс|1949|с=106}}: Գաղութային ժամանակաշրջանի գերակշիռ մասում Նոր Իսպանիայի տնտեսական կապերը հիմնականում սահմանափակվում էին մետրոպոլիայի հետ առևտրային հարաբերություններով, որոնք իրականացվում էին [[Վերակրուս]]ի և իսպանական [[Սևիլյա]] նավահանգստով, իսկ 1717 թվականին [[Կադիս]]ի իջոցով: Օտար երկրների և իսպանական այլ գաղութների (բացի [[Ֆիլիպիններ]]ի) հետ ուղիղ առևտուրն արգելվում էր: Բոլոր ապրանքները հարկվում էին բարձր մաքսատուրքերով: Բացի այդ, դրանց վաճառքից և վերավաճառքից հարկվում էր հատուկ տուրք՝ [[ալկաբալա]], որի չափը 17-ից 18-րդ դարերի ժամանակահատվածի մեծ մասի ու 19-րդ դարի առաջին տասնամյակի ժամանակ կազմել է արժեքի 6 %-ը: Դեպի մետրոպոլիա և հակառակ ուղղությամբ ապրանքները փոխադրվում էին հատուկ նավախմբերով ընդհուպ մինչը 18-րդ դարի վերջին քառորդը, իսկ Ֆիլիպինների հետ՝ [[Ակապուլկո]] նավահագնստովայսպես կոչված Մանիլյան գալերաներով{{sfn|Альперович|1979|с=10—11}}{{sfn|Паркс|1949|с=108}}: Բարձր հարկերի և մեծածախ մոնոպոլիստների ազդեցության պատճառով գներերեք-չորս անգամ ավելի բարձր էին, քան Եվրոպայում{{sfn|Паркс|1949|с=108—109}}:
 
Երկրի տնտեսական զարգացումը դանդաղեցնող բազմաթիվ արգելքներն ու սահմանափակումները ամեն դեպքում չկարողացան կանգնացնել արտադրական ու արհեստագործական արտադրությունը, առևտուրը, գյուղատնտեսության աճը, որը նկատվում էր Նոր Իսպանիայում 18-րդից 19-րդ դարերում{{sfn|Альперович|1979|с=14}}:
 
1765-ից 1778 թվականներին իրականացվեցին մի շարք ազատական փոփոխություններ: Գաղութներին իրավունք տրվեց առևտուր կատարել իսպանական բոլոր նավահանգիստների հետ, Ամերիկայի իսպանական գաղութներին թույլատրվեց իրար հետ առևտուրը, նավախմբերի համակարգը չեղյալ հայտարարվեց, չեղարկվեցին որոշ հարկեր և նվազեցվեցին այլ հարկերի դրույքաչափերը: Այդ միջոցառումները նպաստեցին առևտրի ակտիվացմանը{{sfn|Альперович|1979|с=15}}{{sfn|Паркс|1949|с=131}}: Սակայն գաղութային կարիքների ծավալն ապահովելու մետրոպոլիայի չկարողանալը հանգեցրեց [[Մաքսանենգություն|մաքսանենգության]] աճի, որտեղ առաջին տեղը զբաղեցնում էին անգլիացիները: Այդպիսի դրությունը պահպանվել է մինչև անգլո-իսպանական պատերազմը: Առևտրի ազատականացումը խթանեց արտադրությանը և գյուղատնտեսությանը{{sfn|Альперович|1979|с=16}}: