«Ազգագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ազգագրություն''' ('''Էթնոգրաֆիա'''՝ [[հունարեն]] «ἔθνος» (ժողովուրդ) և «γράφω» (գրում եմ)), պատմագիտական գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդներին, նրանց ծագումնաբանությունը, վերաբնակեցման կազմը, նյութական և հոգևոր [[մշակույթ]]ը, համայնքային առանձնահատկությունները, այդ թվում նաև [[կենցաղ]]ը, [[սովորույթ]]ները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները և դրանց պատմամշակութային առնչությունները։ Այն սերտորեն կապված է [[պատմություն|պատմության]], [[Հնագիտություն|հնագիտության]], [[սոցիոլոգիա]]յի, [[Լեզվաբանություն|լեզվաբանության]], [[Մարդաբանություն|մարդաբանության]], [[բնագիտություն|բնագիտության]], [[աշխարհագրություն|աշխարհագրության]], [[Երաժշտություն|երաժշտության]] հետ։
== Ուսումնասիրության առարկա ==
Ազգագրության ուսումնասիրության հիմնական առարկան աշխարհի ժողովուրդների, նրանց հոգևոր և նյութական մշակույթի, պատմական զարգացման ուսումնասիրությունն է։ Կարևոր նշանակություն ունի [[էթնոգենեզ]]ի՝ այս կամ այն էթնոսի ծագման պատմության, սոցիալական ինստիտուտների կայացման ուսումնասիրությունը։ Մեծ ուշադրություն է դարձրվում նաև միջէթնիկ հարաբերություններին։
Տող 5.
Այս երկու [[հասկացություն]]ների ճակատագիրը հիմնականում ուղեկցվել է որոշակի պատմական պայմաններով։ Այսպիսով, XVIII-XIX դարերում հիմնականում կիրառվել է «ազգագրություն» («Էթնոգրաֆիա») հասկացությունը, այն դեպքում, երբ արևմտյան [[Եվրոպա]]յում կիրառվում էր «Մարդաբանություն» («Անթրոպոլոգիա») և ազգաբանություն («էթնոլոգիա») հասկացությունները<ref>Тишков В.А. Реквием по этносу: Исследования по социально-культурной антропологии. М.: Наука. 2003. — 544 с.</ref><ref>Бузин В.С. От автора // Этнография русских: Учебное пособие / Под ред. В.И. Седых; Л.С. Лаврентьева.. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2009. — С. 3-5. — 421 с.</ref>:
 
Նիկոլայ Խարուզինը (1865—1900 թթ.) ազգագրությունը սահմանել է որպես գիտություն, «որն ուսումնասիրում է առանձին ցեղերի և ժողովուրդների կենցաղը, ձգտում է հայտնաբերել այն կանոնները, որոնցով ընթացել է մարդկության զարգացումը՝ մշակույթի ստորին աստիճաններից սկսած»<ref>Андрей Головнев. Парадоксы народоведения</ref>: Տերմինը լայնորեն սկսել է օգտագործվել 1920-1930-ական թվականներին՝ հանդես գալով որպես ժողովուրդների մասին գիտություն և պատմագիտական օժանդակ գիտակարգ։
== «Էթնոս» հասկացությունն ազգագրության մեջ ==
{{Հիմնական|Էթնոս}}
Տող 80.
# Յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի բոլոր կոնկրետ տարրերը կամ ինքնուրույն են ձևավորված կամ փոխառնված են հարևաններից կամ էլ ժառանգված նախնիներից։
 
Թեյլորին է պատկանում նաև այնպիսի հասկացության ներմուծումը, ինչպիսին է «վերապրուկ»: Օրինակ՝ «կոտրված հայելին ռուդիմենտար բնույթ ունի, բայց, այնուամենայնիվ, անհաջողության նկատմամբ հավատը պահպանվում է»<ref>Эдуард Тэйлор. Первобытная культура, 1939.</ref><ref>Введение в этнографию: Учебное пособие. Л., 1991 стр. 133</ref>:
 
Այս դպրոցի ներկայացուցիչներից էին նաև [[Հերբերտ Սպենսեր]]ը, Լյուիս Մորգանը, Յոհան Բախովենը և այլք։