«Իսլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 513.
 
Տարիներ շարունակ Իսլանդիայում գործող տարբեր մշակութային և կրթական հաստատություններ ունեցել են իրենց մասնավոր հավաքածուները, որոնք հանրության լայն շրջանակների համար հասանելի չեն եղել։ Անգամ 20-րդ դարում Իսլանդիայում բացակայում էին նաև քաղաքային թանգարաններն ու պատկերասրահները։ Իսլանդական առաջին գեղարվեստական թանգարանը, որն է [[Ռեյկյավիկի արվեստի թանգարան|Ռեյկյավիկի արվեստի թանգարանը]], հիմնադրվել է միայն 1973 թվականին<ref>{{Cite web|url=http://artmuseum.is/visit|title=Իսլանդիայի արվեստի թանգարան|last=|first=|date=2014-08-25|website=artmuseum.is|publisher=|language=անգլերեն|accessdate=2018-08-12}}</ref>։ Այստեղ ցուցադրվում են վաղ և նոր շրջանի [[Իսլանդիայի մշակույթ|իսլանդական և սկանդինավյան արվեսի]] եզակի նմուշներ։ Շուտով հիմնադրվում է Իսլանդիայի գեղարվեստի թանգարանը, որում ներկայումս զետեղված են 640 նկարիչների և քանդակագործների ավելի քան 4000 աշխատանքներ։ Նշանավոր հաստատություններից կարելի է առանձնացնել նաև Աքուրեյրի արվեստի թանգարանը, Ռեյկյավիկի լուսանկարչական թանգարանը և այլն։
 
=== Երաժշտություն ===
{{հիմնական|Իսլանդական երաժշտություն}}
 
=== Թատերական արվեստ ===
{{հիմնական|Իսլանդական թատրոն}}
 
=== Կինոմատոգրաֆիա ===
{{Հիմնական|Իսլանդիայի մշակույթ#Կինոմատոգրաֆ {{!}} Իսլանդական կինո}}
 
== Խոհանոց ==
Տող 531 ⟶ 522՝
 
== Սպորտ ==
Սպորտը իսլանդական մշակույթի կարևորագույն մասն է, քանզի բնակչությունն ընդհանուր առմամբ մեծ ակտիվություն է ցույց տալիս այս ասպարեզում։ Իսլանդիայի ազգային սպորտաձևը գլիման է, որը ծագել է միջնադարյան ժամանակաշրջանում։ Ամենանշանավոր սպորտաձևերն են ֆուտբոլը, հեծանվասպորտը, ձեռքի գնդակը և բասկետբոլը։ Վերջին տարիներին Իսլանդիան զգալիորեն առաջադիմել են ֆուտբոլի ասպարեզում՝ դառնալով աշխարհի ամենափոքր բնակչություն ունեցած երկիրը, որը երբևէ մասնակցել է համաեվրոպական և համաշխարհային առաջնությունների։ Այդպիսի մրցաշարերում Իսլանդիայի հավաքականն առաջին անգամ որակվել է 2016 թվականին՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության շրջանակներում։ Խմբային փուլում վերջիններս ոչ ոքի են խաղում ապագա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ, իսկ 1/16-րդ եզրափակչում «2-1» հաշվով հաղթանակում Անգլիայի ընտրանուն։ Աշխարհի առաջնությունում իր նորամուտն Իսլանդիան նշում է 2018 թվականին Ռուսաստանում, սակայն այդպես էլ չի կարողանում շրջանցել խմբային փուլը։
 
Իսլանդիայի աշխարհագրական դիրքը հրաշալի պայմաններ է ստեղծում լեռնադահուկային սպորտի, ձկնորսության, ձնասահքի և ժայռամագլցման համար։ Վերջինս համարվում է նաև լեռնադահուկային սպորտի կենտրոններից մեկը։ Թեև երկրի շրջակա միջավայրը, ընդհանուր առմամբ, գոլֆի համար պիտանի չէ, այնուամենայնիվ կղզու բնակիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս ստորտաձևի նկատմամբ։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ տոկոսային հարաբերակցությամբ Իսլանդիայում գոլֆը շատ ավելի տարածված է, քան Շոտլանդիայում (300 հազարից 17 հազարը): Ամեն տարի Իսլանդիայում անցկացվում է գոլֆի միջազգային մրցաշար։
 
Իսլանդիայում նաև մեծ տարածքում ունի ձկնորսությունն ու լողը։ Իսլանդացի Ֆիան Պաուլը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես չորս օվկիանոսների ջրային ավազանն ամենաարագը հատած լողորդ։ Հեծանվասպորտը մեծ տարածում է գտել անկախության համար պայքարի ժամանակաշրջանում՝ ազգայնական քաղաքական գործիչների խրախուսմամբ։ Մինչ օրս այն արդիական է և նորաոճ։ Շախմատը ևս իսլանդացիների շրջանում տարածված սպորտաձև է։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իսլանդիա» էջից