«Վիկինգներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 99.
 
Վիկինգներն իրենց լեզվով, մշակույթով և գործունեությամբ ազդեցություն են թողել հին նորվեգերենի շատ տեղանունների ու բառերի վրա։ Այդ տարածքներից շատերի անուններն այսօր կիրառվում են գրեթե առանց փոփոխության ու բացատրում բնիկների համար առանձնահատուկ լինելը, դրանցից են՝ Իգիլսեյը (էգիլս՝ Էգիլսի կղզի), Օրմսկիրկը (Օրմռ կիրկյա՝ Օրմ Եկեղեցի կամ Որդերի Եկեղեցի), Մելզը (մեռլ՝ Ավազաթմբեր), Սնյոֆալը (Ձյունե սար), Ռեյվենսքառը (Ագռավներ ժայռ), Վինլանդը (Գինու երկիր կամ Հապալասի երկիր), Կաուպանգերը (Նավահանգստի շուկա), Տորսհավնը (Տորի նավահանգիստ) և կրոնական կենտրոն Օդենսե քաղաքը (վայր, որտեղ երկրպագել են գերագույն աստված Օդինին)։ Վիկինգների ազդեցությունն ակնհայտ է նաև աշխարհի ամենահին խորհրդարաներից մեկի՝ Մեն կղզու Թինվալդի վրա։
 
Ներկայումս անգլերենում հաճախ օգտագործվող շատ բառեր` axle, crook, raft, knife, plough, leather, window, berserk, bylaw, thorp, skerry, husband, heathen, Hell, Norman, ransack և շաբաթվա մի քանի օրեր (Thursday-Թըրսդեյ` Thor's day-Թորի օրը) ծագում են վիկինգյան հին նորվեգերենից, որը հնարավորություն է տալիս հասկանալու վիկինգների և Բրիտանական կղզիների բնակիչների և նրանց մշակույթի միջև փոխադարձ կապը<ref>See [[List of English words of Old Norse origin]] for further explanations on specific words.</ref>: [[Հյուսիսային կղզիներ]]<nowiki/>ի մաս կազմող [[Շետլանդյան կղզիներ|Շետլանդյան]] և [[Օրկնեյան կղզիներ|Օրկնեյան]] կղզիներում [[հին նորվեգերեն]]<nowiki/>ն ամբողջությամբ փոխարինել է տեղական լեզուներին և ժամանակի ընթացքում սկիզբ տվել` մեռած լեզուների շարքին դասվող [[նորն]] լեզվին: Ժամանակակից շատ բառեր և անուններ, ինչպիսիք են` [[Յորք|Յորքը]], [[Սուոնսի]]<nowiki/>ն կամ [[Հյուսիսային Ֆրանսիա]]<nowiki/>յի տեղանուն [[Տոկվիլ|Տոկվիլը]] (Tocqueville- Toki's farm- Տոկիի ագարակ), հասկանալի են դառնում միայն միջնադարյան և ավելի ուշ ժամանակաշրջանից պահպանված [[Արձանագրություն (փաստաթուղթ)|արձանագրությունների]] ուսումնասիրության դեպքում<ref>See [[Norman toponymy]].</ref>:
 
Լեզվաբանական և ստուգաբանական հետազոտությունները շարունակում են մնալ վիկինգների մշակույթի, նրանց սոցիալական կառուցվածքի և պատմության, այլ մարդկանց և մշակույթների հետ փոխազդեցության, նրանց միջև տեղի ունեցող առևտրի և ծովային արշավանքների մասին ինֆորմացիայի հիմնական աղբյուրը<ref>Henriksen, Louise Kæmpe: [http://www.vikingeskibsmuseet.dk/en/the-sea-stallion-past-and-present/persons-and-themes/archaeology-and-history/nordic-place-names-in-europe/#.Uv5mGoVBrY8 Nordic place names in Europe] Viking Ship Museum Roskilde</ref><ref>[http://www.bl.uk/learning/langlit/changlang/activities/lang/vikings/vikinglang.html Viking Words] The British Library</ref>: Որոշ ենթադրությունների համաձայն` Ֆրանսիայի հարավում գտնվող մի քանի տեղանունների ծագումը նույնպես կապված է վիկինգների հետ<ref>{{cite web
|url = http://www.vikinginfrance.com/germanic-toponymy.html
|title = Germanic Toponomy
|website = Vikings in Aquitaine
|author = Joel Supéry
|accessdate = 1 March 2014
|deadurl = yes
|archiveurl = https://web.archive.org/web/20140302092727/http://www.vikinginfrance.com/germanic-toponymy.html
|archivedate = 2 March 2014
|df = dmy-all
}}</ref>: Տայբուր տեղանունը (Trelleborg նշանակում է Ստրուկների քաղաք կամ Ստրուկների ամրոց) պահպանվել է Ֆրանսիայի ամենահարավային հատվածներից մեկում` Շարանատա գետի հովտում<ref>{{cite web
|url = http://www.vikinginfrance.com/a-colony-in-gascony.html
|title = A colony in Gascony?
|website = Vikings in Aquitaine
|author = Joel Supéry
|accessdate = 1 March 2014
|deadurl = yes
|archiveurl = https://web.archive.org/web/20140304190028/http://www.vikinginfrance.com/a-colony-in-gascony.html
|archivedate = 4 March 2014
|df = dmy-all
}}</ref>: Ներկայումս, Ֆրանսիայի տարածքում գտնվող Գասկոնը և դրա շրջակայքը<ref>The French Regions of [[Poitou-Charentes]] and [[Aquitaine]] to be precise.</ref> վիկինգների մասին պատմող հնագիտական ակտիվ վայրերից են<ref>{{cite journal|url=http://medieval-europe-paris-2007.univ-paris1.fr/A.Dumont%20et%20al..pdf
|title=Méthodes d'étude d'un site fluvial du haut Moyen Age: Taillebourg – Port d'Envaux, (Charente-Maritime)
|language=French
|publisher=Medieval Europe, Paris 2007
|author=Annie Dumont
|journal=Proceedings of the 4th International Congress of Medieval and Modern Archaeology
|year=2007
|accessdate=1 March 2014}}</ref>: Ակնհայտ է, որ հին նորվեգերենի հետ են կապված ժամանակակից մի շարք լեզուներ. շվեդերենը, նորվեգերենը, դանիերենը, ֆարյորերենը և իսլանդերենը<ref>[http://nfi.ku.dk/english/ Department of Scandinavian Research] University of Copenhagen</ref>: Արևելյան Եվրոպայում գտնվող` վիկինգյան գաղութների սլավոնական լեզուների վրա հին նորվեգերենը այնքան էլ մեծ ազդեցություն չի թողել: Ենթադրում է, որ դրա պատճառը հսկայական տարբերությունն է երկու լեզուների միջև և այդ տարածաշրջանում վիկինգների ցուցաբերած համեմատաբար խաղաղասեր վերաբերմունքը: Սկանդինավցիներն անուններ են տվել մի քանի Դնեպրյան սահանքների, սակայն նորօրյա անվանումների մեջ դրանք անճանաչելի են և դժվար վերծանելի<ref>See information on the "Slavonic and Norse names of the Dnieper rapids" on [[Trade route from the Varangians to the Greeks]].</ref><ref>Else Roesdahl (prof. in Arch. & Hist.): ''The Vikings'', Penguin Books (1999), {{ISBN|0-14-025282-7}}</ref>:
 
Պահպանված գրավոր աղբյուրներում ավելի մեծ տեղ են գրավում Արևմտյան Եվրոպայում վիկինգների գործունեության մասին տեղեկությունները: Պատճառներից մեկն այն է, որ այդ ժամանակաշրջանում Հյուսիսարևելյան Եվրոպայում մշակույթը և գրականությունը այնքան զարգացած չի եղել, որքան Արևմուտքում և հետևաբար վիկինգների մասին պատմող գրական ժառանագություն չի թողել:
 
== Ծանոթագրություններ ==