«Հեթումյաններ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 30.
Վերջինիս սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ ազատվեց Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին պատանդ թողնելուց հետո։ Օշին Բ–ի կրտսեր որդին էր [[Ներսես Լամբրոնացի]]ն, դուստրերը՝ Տալիթան և Շուշանը։ Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից և [[1175]]–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ [[1201]]–ին [[Լևոն Բ]] թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց [[Տարսոն]], ձերբակալեց նրան և առանց մարտի գրավեց Լաբրոնը։ Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անունը։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի [[Կոստանդին]]ը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ)։
[[1126]]–ին Կոստանդինը որդուն՝ [[Հեթում Ա]]–ին պսակելով Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր [[Զապել]]ի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ, մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշիտը՝ պայլ և [[Կոռիկոս]]ի բերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր։ Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ [[Հեթում Ա|Հեթում Ա-ն]] եւ Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել եւ չորս որդի՝ [[Լևոն Գ|Լեւոն]] (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (
== Հեթումյանների արքայատան գահացանկը ==
|