«Էթիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
Արիստոտելը պնդում էր, որ մարդու հոգին ունի երեք էություն՝ մարմնական (ֆիզիկական, նյութափոխանակություն), կենդանական (զգացմունքներ, ախոռժակ) և բանական (մտավոր, հայեցակարգային): Ֆիզիկական էությունը կարող է հանգստանալ վարժությունների և խնամքի միջոցով, էմոցիոնալը ըստ բնազդների և ցանկությունների շարժվելով, իսկ մտավորը բանականության օգտագործմամբ և ներուժի զարգացմամբ: Բանական զարգացումը համարվում էր ամենակարևոր բաղադրիչը փիլիսոփայական ինքնաճանաչման և մարդկային էության համար: Զսպվածությունը խրախուսվում էր, իսկ ծայրահեղությունները դիտարկվում էին որպես դեգրադացում և անբարոյականություն: Օրինակ՝ համարձակությունը, երկչոտություն և հիմարություն չափազանցությունների միջև ընկած, չափավոր առաքինություն է: Մարդը չպետք է պարզապես ապրի, այլ ապրի լավ՝ առաքինությամբ ուղորդվող վարվելակերպով:
 
==== Ստոիցիզմ ====
{{main article|Ստոիցիզմ}}
[[Պատկեր:Epictetus.jpg|alt=|մինի|[[Էպիկտետոս]]]]
[[Ստոիցիզմ|Ստոիկ]] փիլիսոփա [[Էպիկտետոս|Էպիկտետոսը]] պնդում էր, որ մեծագույն բարիքը դա բավարարվածությունն և անդորրությունն է: Մտքի պարզությունը կամ [[Ապատիա|ապատիան]] ամենից շատն էին արժևորվում: Ցանկությունների և զգացմունքների ինքակառավարումը հանգեցնում են հոգևոր հանգստության: «Անհաղթահարելի կամքը» այս փիլիսոփայության կենտրոն է համարվում: Անհատի կամքը պետք է լինի անկախ և անեղծ: Հոգևոր հավասարակշռության խանգարում թույլ տալը, ըստ էության, հավասարազոր է ինքնակամ ստրուկության հանձնվելուն: Եթե անձը ազատ է ձեզ կամայնորեն նյարդայնացնելու, ապա դուք չունեք հսկողություն ձեր ներաշխարհի վրա, ուստի չունեք և ազատություն: Նյութականից ազատ լինելը նույնպես կարևոր է: Եթե ինչ-որ մի բան կոտրվել է անհատը չպետք է վրդովի, այլ պարզապես գիտակցի, որ այդ առարկան այսպես թե այնպես կարող էր կոտրվել: Նույն կերպ, երբ ինչ-որ մեկը մահանում է, այդ մարդու հարազատները և բարեկամները պետք է մնան հանգստության մեջ, քանի որ իրենց համար թանկ մարդը մարմնից և արյունից էր՝ մահվան դատապարտված: Ստոիկ փիլիսոփայությունը խորհուրդ էր տալիս ընդունել այն, ինչ փոխել հնարավոր չէ՝ համակերպվելով գոյատևմանը և համբերատար լինելով: Մահը սարսափելի չէ: Մարդիկ չեն «կորցնում» իրենց կյանքը, այլ հակառակը «վերադառնում են», քանի որ նրանք վերադառնում են Աստծու մոտ (ով ի սկզբանե ստեղծել է մարդուն): Էպիկտետոսը ասում էր, որ կյանքի դժվարին խնդիրներից պետք չէ խուսափել, հակառակը, պետք է ընդունել դրանք: Դրանք հոգևոր փորձություններ են՝ ուղղված հոգու առողջությունը լավացնելու, ինչպես ֆիզիկական վարժություններն են ուղված մարմինը առողջ պահելու: Նա նաև նշում էր, որ սեքսից և սեքսուալ ցանկություններից պետք է հեռու մնալ, քանի որ դրանք համարվում են մարդու բանականության ամբողջականության և համասարակշռության դեմ ամենաուժեղ սպառնալիքները: Զսպվածությունը մեծապես ցանկալի էր: Էպիկտետոսը ասում էր, որ գայթակղության հանդեպ զսպվածություն ցուցաբերելը՝ մի հաղթանակ է, որով մարդը կարող է հպարտանալ<ref name="SahakianSahakian19663" />{{rp|38–41}}:
 
==== Ժամանակակից առաքինություն ====
Ժամանակակից առաքինությունը պոպուլիզացվեց 20-րդ դարում մեծ մասամբ, որպես ի պատասխան Գ. Ե. Մ. Էնսքոմի «Ժամանակակից բարոյափիլիսոփայություն» գրքին: Էնսքոմը վիճաբանում էր այն հարցի շուրջ, որ եթե հետևողական և բարոյագիտական էթիկաները հիմնված են Աստծո օրենքների վրա, ապա դրանք հնարավոր են միայն, որպես ընդհանուր տեսություններ: Համարվելով քրիստոնյա հավատացիալ՝ Էնսքոմը առաջարկեց, որպեսզի նրանք, ովքեր չունեն էթիկական առումով վստահություն Ատծո օրենքների հանդեպ ընտրեն առաքինության էթիկան, որը չի ուսումնասիրում ընդհանուր օրենքները, քանի որ առաքինությունը կամ արատը բնորոշելու համար մարդիկ իրենք իրենց են դիտարկում և ուսումնասիրում՝ օգնելով «համընդհանուր ստանդարտների» ձևավորմանը, իսկ նրանք, ովքեր ցանկանում են լինել ուտիլիտարիստ կամ հետևողական հիմնեն իրենց տեսությունները կրոնական պնդումներով<ref name="Vries2">{{cite book|title=Value and Virtue in Public Administration: A Comparative Perspective|author1=Professor Michiel S. S. De De Vries|author2=Professor Pan Suk Kim|date=October 28, 2011|publisher=Palgrave Macmillan|isbn=978-0-230-35709-9|page=42}}</ref>: Ալասթեր Մակինթայրը, որը «After Virtue» գրքի հեղինակն է, հանդիասնում էր ժամանակակից առաքինության գլխավոր միջնորդողը և կողմնակիցը: Չնայած որոշները պնդում են, որ Մակինթայրը կողմնակից էր հարաբերական բնույթի առաքինությանը՝ հիմնված [[Սոցիալական նորմա|սոցիալական նորմերի]], այլ ոչ թե օբյեկտիվ ստանդարտների վրա<ref name="Vries3" />: Մարթա Նուսբաումը՝ ժամանակակից առաքինության էթիկոսներից մեկը, հակադրելով Մակինթայերի հարաբերականության գացափարին, իր «Ոչ հարաբերական առաքինություն: Աիրստոտելյան մոտեցումը» գրքում փոխակերպում է հարաբերական առարկությունները օբյեկտիվ մոտեցում ձևակերպելու համար<ref>{{cite book|title=Non-Relative Virtues: An Aristotelian Approach|last=Nussbaum|first=Martha|year=1987}}</ref>: Այնուամենայնիվ, Նուսբաումի հարաբերականության դեմ մեղադրանքը կարծես թե սխալ է: «Ո՞ւմ արդարությունն է, ո՞ւմ ռացիոնալությունը» աշխատանքի մեջ Մակինթայերի ցանկությունը ռացիոնալությունը առավել ցույց տալ ի դեմս հարաբերականության պարզ երևում է, երբ նա պնդում է, որ՝ «Տարբեր ավանդույթներից ձևավորված մրցակցային գաղափարները […] պետք է գնահատվեն […] առանց հարաբերականության (էջ 354)», քանի որ իսկապես «մրցակցային սովորույթներում ռացիոնալ քննարկումը և ռացիոնալ ընտրությունը հնարավոր են (էջ 352)»: ''21 դարի'' ''վարքի ամբողջական սկզբունքները''<ref name="ethics2">John Newton, Ph.D., ''Complete Conduct Principles for the 21st Century'' (2000). {{ISBN|0-9673705-7-4}}.</ref>, իրար խառնելով արևելյան և արևմտյան առաքինությունների սկզբունքները և ավելացնելով որոշ նորարություններ 21 դարին համապատասխանելու համար, ձևավորել են ժամանակակից առաքինության մի մասը<ref name="ethics3" />:
 
== Էթիկայի պատմությունը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էթիկա» էջից