«Բազմահարթակ հրթիռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
[[Պատկեր:Siemenowicz_rocket.png|thumb|right|100px|Նկար, վերցված Կազիմիր Սեմյոնովիչի գրքից ''Artis Magnae Artilleriae pars prima'' 1650 թ.]]
 
Բազմահարթակ հրթիռի առաջին էսքիզներից մեկը ներկայացվել է 1556 թվականին Քոնրադ Խաասի գրքի մեջ։ XVII դարում ռազմական ինժեներ և գեներերալ Կազիմիր Սեմյոնովիչը հրատարակեց մի գիրք, որը կոչվում է «Հրետանու մեծ արվեստը մաս առաջին» («Artis Magnae Artilleriae pars prima»)<ref>{{cite web|last1=Balčiūnienė|first1=Irma|title=VIENO EKSPONATO PARODA: KNYGA „DIDYSIS ARTILERIJOS MENAS“!|url=http://www.etnokosmomuziejus.lt/lt/vieno-eksponato-paroda-knyga-didysis-artilerijos-menas/|website=www.etnokosmomuziejus.lt|accessdate=5 February 2018|publisher=Lithuanian Museum of Ethnocosmology|language=lt-LT}}</ref><ref>{{cite web|last1=Simonaitis|first1=Ričardas|title=Lietuvos kariuomenei - 95|url=http://aidas.lt/lt/istorija/article/9429-11-23-lietuvos-kariuomenei-95|website=aidas.lt|accessdate=5 February 2018}}</ref>։ Այդ գրքի նկարներից մեկում պատկերված է երեք հարթակ ունեցող հրթիռ, որում երրորդ հրթիռը դրված է երկրորդի մեջ, երկրորդն ու երրորդը միասին՝ առաջինի մեջ։ Գլխային մասում տեղադրված է [[Հրավառություն|հրավառության]] համար նախատեսված սարքավորումներ։ Հրթիռների մեջ օգտագործվում էր պինդ վառելիք՝ [[Վառոդ|վառոդ]]։ Այս գյուտը հետքրքիր է նրանով, որ հենց այս գյուտի սխեմայով և գաղափարով է շարժվում ժամանակակից հրթիռաշինությունը։
Առաջին անգամ բազմահարթակ հրթիռի գաղափարը առաջադրվել է 1914 թվականին ամերիկացի ինժեներ Ռոբերտ Գոդդարդի կողմից, որն ստացել է արտոնագիր իր գյուտի համար։ 1929 թվականին Ցիոլկովսկին հրապարակել է մի նոր գիրք, որը վերնագրված է «Տիեզերական հրթիռային գնացքներ»։ Այդ տերմինով Ցիոլոկովսկին անվանեց բաղկացուցիչ հրթիռները: Օրինակ «գնացքը» բաղկացած է հինգ հրթիռներից, առաջինը օգտագործվում է գլխամասային հրթիռի վառելիքը, այնուհետև վառելիքի սպառվելուց հետո առաջին հրթիռը անջատվում է «գնացքից» և ընկնում է Երկրի վրա: Այդ նույն ձևով սկսում են աշխատել երկրորդը, երրորդը, չորրորդը և վերջապես հինգերորդը, որի արագությունը այդ ժամանակ շատ մեծ կլինի, որպեսզի «գնացքը» հասնի միջմոլորակային առանցք: Գլխամասային հրթիռի աշխատանքի հաջորդականությունը կայանում է նրանում, որ հրթիռի բաղկացուցիչ մասերը ոչ թե սեղմված են, այլ բավականին առանձգական, որը թեթևացնում է կոնստրուկցիան: Ըստ Ցիոլկովսկիի, յուրաքանչյուր հրթիռի երկարությունը՝ 30 մետր է, իսկ տրամագիծը՝ 3 մետր: [[Գազեր|Գազերը]], որոնք դուրս են գալիս մի հրթիռից մյուսի վրա ճնշում չեն գործադրում: Երկրի վրա հրթիռի թաձ հավաքելու երկարությունը կազմում է մի քանի հարյուր [[կիլոմետր]]: