«Ջոզեֆ Ռայթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Ջոզեֆ Ռայթը ծնվել է 1734 թվականի սեպտեմբերի 3-ին [[Դերբի (քաղաք)|Դերբիում]], իրավաբան Ջոն Ռայթի (1697-1767 թթ.) ընտանիքում, ով ի վերջո դարձել է քաղաքային աստիճանավոր: Մայրը` Հաննա Բրուքսը (1700-1764 թթ.), եղել է հինգ երեխաներից երրորդը: Ռայթն իր կրթությունը ստացել է Դերբիի քերականական դպրոցում, ինքնուս սովորել է նկարել` կրկնօրինակելով փորագրություններ:
 
Որոշելով դառնալ նկարիչ` Ռայթը 1751 թվականին ուղևորվել է [[Լոնդոն]]: Երեք տարի (1751-1753 թթ., 1756-1757 թթ.) ապագա նկարիչը սովորել է լոնդոնյան ստուդիայում նշանավոր դիմանկարիչ Թոմաս Հադսոնի մոտ, ում մոտ ուսանել է նաև [[Ջոշուա Ռեյնոլդս]]ը: Մինչև 1760 թվականը Ռայթի վաղ շրջանի նկարներն արված են ուսուցչի ոճով («Օրիորդ Կեթոնի դիմանկարը», «Թոմաս Բենեթի դիմանկարը»):
 
Ստեղծագործական որոնումների վաղ շրջանում` 1760-1773 թվականներին, նկարիչն ապրել է Դերբիում: Այստեղ նա ծանոթացել է Ջոշուա Վեջվուդի ({{lang-en|Josiah Wedgwood}}) կերամիկական արվեստին, ով ''Վեջվուդ'' ընկերության հիմնադիրն էր, և քիմիկոս Ջոզեֆ Փրիսթլիին:
 
Նա մասնակցել է գիտնականների փորձերին և դրանք պատկերել իր ստեղծագործություններում: Մասնավորապես, այս շրջանում նա նկարել է «Պլանետարիում» (1766 թ., Դերբիի թանգարան) և «Պոմպի փորձարկում» (1768 թ., Լոնդոն, Թեյթ Ռոջերս Կոլտմանի պատկերասրահ) նկարները, որոնք արտացոլում են Միջին Անգլիայի բնակիչների հետաքրքրությունը գիտական փորձարկումների նկատմամբ: [[Դենի Դիդրո]]ն Ռայթի այս աշխատանքներն անվանել է «լուրջ ժանր»:
 
Նկարչական իր առաջին փորձերը Ռայթը կատարել է [[Լիվերպուլ]]ում` կանոնավոր կերպով ներկայացնելով իր նկարները Լոնդոնի Արվեստի արքայական ընկերությունում, սակայն նրա հարազատ Դերբին ընդմիշտ մնացել է այն տեղը, ուր ապրել ու աշխատել է նկարիչը: