«Հոգեգալստականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Պատմական աղբյուրներ ==
Պաշտամունքի այս ձևն իր արմատներն ունեցել է [[Հեթանոսություն|հեթանոսական]] կրոններում: I դ. ավարտին՝ հեթանոսությունը լիովին հաղթահարելուն զուգընթաց, գլոսոլալիան իրեն բոլորովին սպառեց քրիստոնեական համայնքներում և միայն XVII-XIXդդ. երկրորդ կեսերին այն կրկին ի հայտ եկավ [[Բողոքականություն|բողոքականության]] միջավայրում: Նրանք հատուկ նշանակություն են տալիս վկայություններին: Նրանց բնորոշ են [[Ռացիոնալիզմ (այլ կիրառումներ)|ռացիոնալիզմը]] և ձևական վարդապետական խորհրդանիշները: Առանձնահատուկ կարևորություն է տրվում հավատացյալների անձնական բարեպաշտությանը և կրոնական զգացմունքներին: Այս, ինչպես նաև մյուս շարժումները սկզբնավորվել են [[Անգլիա|Անգլիայում]] և [[Ամերիկա|Ամերիկայում]]՝ հանգեցնելով նոր կրոնափիլիսոփայական ուղղությունների առաջացմանը: [[1738]] թ. [[Ջորջ Ուայթֆիլդ]]ը սկսեց կատարել կանոնավոր ուղևորություններ Ամերիկա՝ արդեն իսկ առկա [[ռիվայվելիզմ|ռիվայվելիստական]] գաղութներ: [[Բիլլի Գրեյմ|Բիլլի Գրեյմը]] [[1950]]-ական թվականներին մեծապես կարևորեց ռիվայվելիստական ավանդույթի մեթոդն ու աստվածաբանությունը: Նա տվել է ամենախիստ զգացմունքային և հոգեբանական առանձնահատկությունները, պահպանելով սակայն, ուղղակի և արդյունավետ քարոզչական, սուրբգրային ուղղվածության հռչակումը, նաև անհատական պատասխանը ամբողջ համայնքին, երաժշտության օգտագործումը, երգերով հանրահավաքները: Շոտլանդացի Ֆոքսը պնդում էր, որ անմիջապես «լուսավորվելով» [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգուց]], ամեն մարդ իմանում է ամեն անհրաժեշտ բան, և կարիք չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքի]]: Անգլիացի [[Քվակերներ|քուեյքերները]] ([[անգլերեն]]՝ quake- դող, դողացնել, ցնցվել) հավաքվելով միասին, սպասում էին, որ իրենցից մեկը կհուզավառվի, պայծառություն կստանա ու կսկսի մարգարեանալ: Համաձայն Ջ.Վեսլի հավատացյալը, արդարացմանը զուգահեռ, պետք է նաև սրբանա իր կյանքի ընթացքում: Սրա ճյուղավորումներից է հոգեգալստական (պենտեկոստեական) շարժումը որը իրվինգիստներից որդեգրեց պաշտամունքի էքստատիկ արարողակարգը, ինչը հոգեբանական զանազան երևույթներ է առաջ բերում: [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] պարգևներից առանձնացնելով [[լեզվախոսություն|լեզվախոսությունը]]՝ հոգեգալստականներն այն պարտադիր համարեցին յուրաքանչյուր հավատացյալի համար, որպես Սուրբ Հոգով մկրտված լինելու նշան: Հիսնականներին հատուկ են երկու հակադիր միտումներ. առավել մեծ միավումներիմիավորումների մեջ միասնանալը և անկախ համայնքներն ու ուղղությունները պահպանելը: Արդյունքում առկա են համաշխարհային մասշտաբով գործող այնպիսի խոշոր միավորումներ, ինչպիսիք են «Աստծո եկեղեցին» (հիմն. 1903թ.), «Աստծո ասամբլեան» (1914թ.), «Ճշմարիտ Ավետարանի միջազգային եկեղեցին» և այլն, և բազմաթիվ մանր համայնքներ, որոնք տարբերվում են իրենց ուսմունքներով կամ ազգային բազմազանությամբ:
 
== Տես նաև ==