«Կտավատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 108.
Կտավատի ձեթն օգնում է թութքի և դիզենտերիայի մնացորդային ազդեցության վերացմանը։ Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում օգտագործում են որպես հակաբորբորքիչ՝ թրջոց-տամպոնների տեսքով։
Կտավատի մանրաթելից պատրաստված գործվածքները շատ գեղեցիկ են, լավ ներծծում են խոնավությունը և արագ չորանում են։
 
==Բուժիչ նշանակություն==
Ժողովրդական բժշկության մեջ իբրև դեղամիջոց օգտագործում են [[կտավատ]]ի սերմերը և [[յուղ]]ը։ Հին արևելյան բժշկության մեջ կտավատի սերմերն օգտագործվել են որպես մաքրող, փափկեցնող և լուծիչ հատկություններ ունեցող դեղամիջոց։
Ժողովրդական բժշկության մեջ կտավատի սերմերը նշանակում են [[հազ]]ի ժամանակ որպես խորխահան միջոց և փորկապության ժամանակ՝ որպես լուծողական (հատկապես [[խրոնիկական կոլիտ|խրոնիկական կոլիտի]] դեպքում)։
Հասուն սերմերն ունեն հակաբորբոքային հատկություն։ Օգտագործվում են մարսողական ուղու և [[շնչառական ուղիների բորբոքային հիվանդություններ]]ի ժամանակ։ Կտավատի սերմերից պատրաստված [[թեյ]]ը գործածում են լնդերի բորբոքման և բերանի ու կոկորդի ուրիշ բորբոքային հիվանդությունների ժամանակ։
Կաթի մեջ եփած կտավատի սերմերը թրջոցի ձևով դնում են ոտնաթաթերի վրա կոշտուկների բուժման ժամանակ։
Կտավատի յուղը նպաստում է արյան մեջ [[խոլեստերին]]ի իջեցմանը և հանդիսանում է [[աթերոսկլերոզ]]ի բուժման և կանխարգելման միջոց։
Յուղը թեթևացնում և ապաքինում է ճաքճքած մաշկը, [[պսորիազ]]ը, մաշկային ցանը։ Կիրառվում է նաև [[գորտնուկ]]ների և [[կոշտուկ]]ների բուժման ժամանակ<ref>Բուսաբուժության փոքր հանրագիտարան, բնությունը՝ հարուստ դեղատուն, «Չինար» հրատարակչություն, 2007</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կտավատ» էջից