«Ասպիրակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 37.
== Ձևաբանություն ==
Ցողունը կլոր է, բարձրությունը՝ 1-1, 5 մ։ Տերևները հերթադիր են, ատամնաեզր կամ սղոցաեզր։ [[Ծաղկաբույլ]]ը վահանաևման է, հովաևոցանման կամ հուրանանման, ծաղիկը՝ երկսեռ, սպիտակ, կարմիր, ծիրանագույն և այլն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը տերևապտուղ է, սերմերը՝ մանր, թևավոր։
 
==Բուժիչ նշանակություն==
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են ծաղկաբույլերը, արմատները և վերգետնյա մասը։ Հավաքում են ծաղկելու շրջանում, իսկ արմատները՝ աշնանը։ Բացի աղաղանյութերից, այս բույսի մեջ կան [[ֆլավանոնիդներ]], եթերային յուղ, լորձ, [[սալիցիլաթթու]] և այլն։
Ժողովրդական բժշկության մեջ այս բույսով բուժում են կոկորդը, աղեստամոքսային հիվանդությունները, արնալուծը և սակավարյունությունը։ Չորացած ծաղիկների փոշին շնչում են [[հարբուխ|հարբուխի]] ժամանակ։ Ծաղիկները և արմատներն օգտագործում են [[ռևմատիզմ|ռևմատիզմի]], արնալուծի, արյան բարձր ճնշման բուժման և թարախային վերքերի, խոցերի ժամանակ։ Խոտը և արմատները երբեմն օգտագործում են չարորակ ուռուցքների ժամանակ։
Գտել են, որ 20% խոսքի [[թրմօղի|թրմօղին]] ունի հակաբակտերիալ ազդեցություն և նպաստում է վերքերի, խոցերի, նաև այրվածքների ապաքինմանը և մաշկի վերականգնմանը։
Ծաղիկների պատրաստուկներն ունեն հանգստացնող հակակծկային ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Իջեցնում է մազանոթների պատերի անցանելիությունը և կանխարգելում ստամոքսի խոցի և [[էրոզա|էրոզայի]] առաջացումը։ Բուժում է ռևմատիզմը և մրսածությունը։ Նույն ազդեցությունն ունեն նաև դրա արմատները։
Խոտի եփուկն ունի հակաշաքարախտային ազդեցություն և կանխարգելում է [[տրոմբ|տրոմբների]] գոյացումը։ Կոճղերն օգտագործում են [[սպիտակարյունություն|սպիտակարյունության]] ժամանակ։
Արմատը և դրանցից պատրաստած եփուկն օգտագործում են կենդանիների և օձերի խայթոցի ժամանակ։
Այս բույսն ունի ոչ միայն հանգստացնող, այլև հակակծկային ազդեցություն և կարգավորում է քունը։ Ասպիրակը կարելի է ազատ օգտագործել, քանի որ չունի ոչ մի հակացուցում<ref>Բնությունը՝ հարուստ դեղատուն</ref>։
 
== Կիրառական նշանակությունը ==
[[Դեղաբույսեր|Դեղաբույս]] է պարունակում է C [[վիտամին]]։ [[Մեղրատու բույսեր|Մեղրատու]] է և գեղազարդիչ։ Օգտագործվում է կանաչ շինարարության մեջ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ասպիրակ» էջից