«Ջուզեպպե Վերդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 126.
Իր կյանքի վերջին տարներին Վերդին մի շարք բարեգործական գործեր է ստանձնել․ 1894 թվականին հրատարակել է մի երգ նվիրված Սիցիլիայի երկրաշարժի զոհերի հիշատակին, իսկ 1895 -ից սկսած պլանավորել և հիմնադրել է մի շարք կառույցներ, այդ թվում Միլանի թոշակառու երաժիշտների համար հանգստյան տուն (Casa di Riposo per Musicisti), հիվանդանոց [[Բուսետո]]յին կից [[Վիլանովա սուլ Արդա]]յում{{sfn|Budden|1993|p=140}}{{sfn|Parker|n.d.|loc=§8}}։
 
Նրա վերջին գլխավոր ստեղծագործությունը ''Չորս հոգևոր գործերն'' են գրված երգչախմբի համար, հրատարաված 1898 թվականին։թվականին{{sfn|Porter|1980|p=639}}։ Մեկ տարի անց, խորապես վշտանալով Ումբերտո թագավորի սպանությամբ, նա որոշում է մի բան գրել այդ առիթով, սակայն այդպես էլ ամբողջացնել չի կարողանում{{sfn|Budden|1993|pp=143–44}}։ 1901 թվականի հունվարի 21-ին, երբ Վերդին գտնվում էր Գրանդ հոթելում, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է ունենում<ref> The hotel's website (accessed 14 June 2015) contains a brief history of the composer's stay</ref>։ Նա այդպես կաթվածահար եղած մեկ շաբաթ ապրեց, որի ընթացքում վիճակն օրեցօր ավելի էր վատթարանում։
 
Կաթվածահար լինելով նա կարողանում էր ներքին լսողությամբ կարդալ Պուչինիի «Բոհեմ», «Տոսկա», Լեոնկավալոյի «Ծաղրածուները», Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերաների պարտիտուրաները։ Բայց այն, ինչ նա մտածում էր այդ օպերաների մասին՝ գրված իր ուղղակի և արժանի ժառանգների կողմից, մնաց անհայտ։