«Համագործակցային ուսուցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
== Համագործակցային ուսուցման խմբերի տեսակները ==
=== Համագործակցային ուսուցման ֆորմալ խմբեր ===
Համագործակցային ուսուցման ֆորմալ խմբերը փոքր են՝ 2-4 անդամ։Հանձնարարականներիանդամ։ Հանձնարարականների ռազմավարությունը հետևյալն է ՝
#խմբերը ձևակերպում են առաջադրանքը, լուծում այն և պատրաստվում ներկայացնել,
#պատահականորեն ընտրված խմբի անդամը ներկայացնում է խմբի աշխատանքի արդյունքը,
Տող 19.
Համագործակցային ուսուցման ոչ ֆորմալ խմբերը ժամանակավոր գործող խմբեր են, որոնք օգտագործվում են դասախոսության, դիդակտիկ նյութերի ցուցադրման, ֆիլմ դիտելու ժամանակ սովորողների ուշադրությունը ուսուցանվող նյութի վրա կենտրոնացնելու, ուսուցման ընթացքում օգտոգործվող նյութերը նախապատրաստելու համար։
=== Համագործակցային ուսուցման հենակետային խմբեր ===
Համագործակցային հենակետային խմբերը կայուն անդամներով երկարաժամկետ խմբեր են, որոնց աշխատանքը տևում է ողջ դասընթացի, ծրագրի շրջանակներում։Խմբիշրջանակներում։ Խմբի անդամները միմյանց օգնում են, աջակցում, խրախուսում՝ նպաստելով առաջադրանքի կատարմանն ու գիտելիքների ձեռքբերմանը։Դրանքձեռքբերմանը։ Դրանք մշտական են և ապահովում են երկարաժամկետ, գործընկերային փոխհարաբերություններ։
== Համագործակցային ուսուցման մեթոդներ ==
# Աշակերտների թիմային առաջադիմություն
Տող 27.
# Հինգրոպեանոց ազատ շարադրանք։
 
'''Աշակերտների թիմային առաջադիմության մեթոդ''': Համագործակցային ուսուցման այս մեթոդը մշակվել է Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սլավինի կողմից։ Այս մեթոդը խթանում է աշակերտների ուսումնառությունը։ Այստեղ էական է այն հանգամանքը, որ գնահատվում է աշակերտների առաջընթացը։ Այս մեթոդը լուրջ խթան է ցածր առաջադիմությամբ աշակերտների համար, քանի որ նույնիսկ չնչին առաջընթացի պարագայում նրանք կարող են ներդրում ունենալ թիմի արդյունքում։ Իսկ միջին ու բարձր առաջադիմությամբ աշակերտները պետք է մի կողմից՝ օգնեն իրենց դասընկերներին, մյուս կողմից՝ կարողանան պահպանել ու բարելավել իրենց նախորդ ցուցանիշները։Այսցուցանիշները։ Այս մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տրվում գնահատելու և՛ առանձին աշակերտների, և՛ խմբերին։
 
'''Խճանկար (Ջիգսո, Jigsaw)''': Խճանկարը համագործակցային [[ուսուցման մեթոդ]] է։ Այն մշակվել և փորձարկվել է [[Տեխասի A&M համալսարան]]ում` [https://ru.wikipedia.org/wiki/Аронсон,_Эллиот Էլիոթ Արոնսոնի] և նրա գործընկերների կողմից, այնուհետև լրամշակվել է Սլավինի և վերջինիս գործընկերների կողմից: Խճանկարի փուլերն են.
Տող 38.
'''Շրջագայություն պատկերասրահում''': Սա «Խճանկար» մեթոդի տարատեսակ է, որի նպատակն է փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ։
 
'''Երեք բանալի և մեկ կողպեք''': Աշխատանքը կարելի է կատարել զույգերով կամ խմբով։ Այս մեթոդը կարելի է կիրառել այնպիսի դասերի իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան։Այսկան։ Այս մեթոդով աշխատելիս աշակերտների մեջ ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն։
 
'''Հինգրոպեանոց ազատ շարադրանք''': Հինգրոպեանոց ազատ շարադրանքի մեթոդը կարող է կիրառվել ինչպես դասի խթանման փուլում, այնպես էլ կշռադատման` ելնելով դասի նպատակից և թեմայից։ Ընտրում ենք թեման և առաջարկում հինգ րոպեի ընթացքում ազատորեն շարադրել իրենց մտքերը, որից հետո դադարեցնում են աշխատանքը և ունկնդրում մի քանիսի գրած շարադրանք։