«Գիհի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 6.
 
Հայկական իրականության մեջ ծառը հայտնի է նաև ակռի, արոտակ, արտուճ, գենի, գի, հարար, ձխնի, մատիտածառ, ցրդենի անուններով:
 
Հայտնի բոլոր գիհիների փշատերևները բութ կամ սուր թեփուկների տեսք ունեն։ Իսկ այս գիհու փշատերևները ասեղնաձև են կոշտ ու ամուր՝ 1,6-2 սմ, անգամ մինչև 4 սմ երկարությամբ։ Կլոր, մուգ կապտավուն կոները հասունանում են 1-3 տարվա ընթացքում և պարունակում են 1-10 սերմիկներ։ Առանձնապես երկարակյաց չէ․ ապրում է 300-400 տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով և անդալիսով։ Փայտանյութը խիստ արժեքավոր է, քանի որ չի փտում։ Օգտագործվում է որպես խաղողի վազի հենափայտ (խչմար), ինչպես նաև [[Ատաղձագործություն|ատաղձագործական]] և [[խառատ|խառատային]] գործիքների փայտյա մասերը պատրաստելու համար։ Բնափայտը կոնապտուղների հետ միասին օգտագործում են բժշկության մեջ միզամուղ, հակալնդախտային, ցավամեղմիչ դեղամիջոցներ պատրաստելու համար։ Փշատերևները և կոնապտուղները պարունակում են մի շարք վիտամիններ, իսկ սերմերը՝ ճարպեր։ Մշակված խեժից ստանում են [[ջնարակ]], որն օկտագործում են փայտյա իրերի լաքապատման համար։
 
== Նկարագրությունը ==
Տող 30 ⟶ 32՝
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դեղաբույսեր]]
[[Կատեգորիա:Նոճազգիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գիհի» էջից