«Բաբելոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+Կատ
No edit summary
Տող 1.
'''Բաբելոն''', հնագույն պետություն [[Տիգրիս]] և [[Եփրատ]] գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539–ին։ Կոչվել է գլխավոր քաղաք Բաբելոնի անունով։ [[Համուրապի]] արքայի օրոք [[Միջագետք]]ի մեծ մասը միավորվել է Բաբելոնի տիրակալության ներքո։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակիի կեսից զանգվածաբար Բաբելոն են թափանցել քասիտական ցեղեր, որոնք անկման են հասցրել նրա ստրկատիրական ծաղկուն պետությունը և հիմնել իրենց տիրապետությունը (1518-1204)։ [[Քասիտական]] տիրապետության անկումից հետո Բաբելոնը ժամանակավոր վերելք է ապրել նոր դինաստիայի ներկայացուցիչ [[Նաբուգոդոնոսոր I]]-ի օրոք (1146-1123), որը ետ է մղել հարևան [[Ասորեստանի]] և [[Էլամի]] ոտնձգությունները, պահպանել երկրի անկախությունն ու հզորությունը։ Նրանից հետո Բաբելոնի կենտրոնական իշխանությունը թուլացել է։ Այնուհետև Բաբելոնը բազմիցս ենթարկվել է [[Ասորեստանի]] տիրապետությանը։ Մ.թ.ա. 539-ին [[Աքեմենյան]] թագավոր [[Կյուրոս II Մեծը]] նվաճել է Բաբելոնը և վերածվել է [[Աքեմենյան Իրանի]] փոխարքայության։ Ենթադրվում է, որ Բաբելոնի ապստամբները համագործակցել են ապստամբած [[Հայաստան]]ի հետ։ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] նվաճումներից հետո Բաբելոնը կառավարել են մակեդոնական կուսակալները։ Մ.թ.ա. մոտ 140-ից Բաբելոնը մտել է [[Պարթևական]], այնուհետև՝ [[Սասանյան]] պետության կազմի մեջ։ Շուրջ 30 տարի Բաբելոնի արքա է եղել [[Համմւրապին]] (Մ.թ.ա. 1792-1750թթ.): Նա մարտնչել է հարևան երկրների դեմ, բայց նա շատ լավ գիտակցել է, որ զենքով նվաճածը միայն զենքով հնարավոր չէ պահպանել։ Նորաստեղծ պետությունում անհրաժեշտ էր կարգուկանոն մտցնել։ Այդ նպատակով [[Համւրապին]] հրամայեց հավաքել բոլոր գործող օրենքները, ստեղծել միասնական օրենսգիրք։ Արքայի հրամանը կատարվեց։ Ստեղծված օրենսգիրքը բաղկացած էր 282 հոդվածից։
=Բաբելոնի Արքայացանկ=
 
*I (Հին) Հարստություն
*II (Մերձծովյան I) Հարստություն
*III (Քասիթական) Հարստություն
*IV (Իսսինի II) Հարստություն
*V (Մերձծովյան II) Հարստություն
*VI (Բազիի) Հարստություն
*VII (Էլամական) Հարստություն
*VIII (Է) Հարստություն
*IX Հարստություն
*X (Նոր) Հարստություն
[[Կատեգորիա:Հին Բաբելոն| ]]
[[Կատեգորիա:Պատմական քաղաք]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բաբելոն» էջից