«Գինձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 24.
Այն ունի հանգստացնող, քնաբեր հատկություն։ Օգնում է [[գլխացավ]]երի, ինչպես նաեւ ականջացավի դեպքում։ Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կրծքի կաթը։ Համեմն օգտակար է նաև մեջքացավերի դեպքում, փափկացնում է կարծր ուռուցքները։ Սակայն այն վնասակար է [[աչք]]երի համար։ Համեմին կարող է փոխարինել երիցուկը։ Մի թեթև խաշած համեմը դրեք դուրս եկած [[թութք]]ի վրա. դա կհանգստացնի և կթեթևացնի ցավերը։ Չափաբաժինը` 14,7 գրամ։Հին մոնղոլական ժողովրդական բժշկության մեջ համեմի թուրմը հանդիսանում է նաև շաքարային դիբետի կանխարգելման միջոց։ Նախնական փուլում հնարավոր է վիճակի զգալի բարելավում։ Քրոնիկ բնույթի դեպքում հնարավոր է նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը։
Համեմը գերազանց մեղրատու է, մեղուները ոչ միայն հավաքում են ծաղկահյութը, այլև կատարում խաչաձեւ փոշոտում, ինչը նպաստում է սերմի բարձր բերքատվությանը։ Եթե մեղվափեթակը գտնվում է համեմի ցանքի մոտակայքում, ապա մեղուների հավաքած ծաղկի հյութի եւ փոշու ընդհանուր քաշը կազմում է օրական 3,5-5 կգ։ Ծաղկման շրջանում 1 հա համեմի հոծ դաշտի մեղրատվությունը հասնում է 500 կգ։ Մեղրն ունի սուր, հաճելի բուրմունք, յուրահատուկ համ, սաթի գույն, բյուրեղանում է քամելուց 4-6ամիս անց։
 
Տապակած գինձ կանխարգելում է [[սրտխառնոց]]ի առաջացումը և վերացնում է [[բղկոց]]ը։ Հնդկական բժշկության մեջ դրա պտուղներն օգտագործում են որպես կազդուրող, [[ցավազրկող]], միզամուղ և ստամոքսային միջոց։ Տիբեթային բժշկությունը խորհուրդ է տալիս գինձը որպես [[ջերմություն]]ը իջեցնող և ծարավը հագեցնող միջոց։
 
Ժողովրդական բժշկության մեջ գինձի խոտն օգտագործում են որպես ախորժակը գրգռող և մարսողությունը կարգավորող միջոց։ Խորհուրդ է տրվում [[լնդեր]]ի արնահոսության և [[հիպերտոնիա]]յի բուժման ժամանակ։ Առանձին դեպքերում՝ հատկապես [[հիստերիա]]յի ժամանակ, նշանակում են որպես հանգստացնող և հակակծկանքային միջոց։
 
Վերին [[ցողուններ]]ի հյութը և սերմերից պատրաստած [[թուրմ]]ը օգտագործում են հազի ժամանակ և որպես լեղամուղ ու [[միզամուղ]] միջոց։ Թարմ [[հյութ]]ով և արմատների եփուկով բուժում են [[կարմրուկ]]ը և գեղձախոտը։
 
== Գրականություն ==
* Diederichsen A. Promoting the conservation and use of underutilized and neglected crops 3։ Coriander Coriandrum sativum L. — 1996. — 83 с.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գինձ» էջից