«Ռեյնալդո Բինյոնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ պԵՏԱԿԱՆՊետական ԳՈՐԾԻՉգործիչ}}
'''Ռեյնալդո Բենիտո Անտոնիո Բինյոնե Ռամայոն''' (Reynaldo Benito Antonio Bignone Ramayón{{lang-es|}} {{ԱԾ}}) - արգենտինացի ռազմական և քաղաքական գործիչ, [[Արգենտինա]]յի ինքնահռչակ նախագահ ([[1982 թվական]]ի [[հուլիսի 1]]-ից մինչև [[1983 թվական]]ի [[դեկտեմբերի 10]]-ը), [[գեներալ]], Արգենտինայի վերջին ռազմական բռնապետը, ով հարկադրված եղավ երկիրը կարճ ժամանակով կառավարելուց հետո իշխանությունը փոխանցել Ռաուլ Ալֆոնսինի կառավարությանը: Ժամանակակից Արգենտինայում ինչպես ռազմական խունտայի մյուս գործիչների, այնպես էլ նրա անունը հանված է երկրի նախագահների ցուցակից:
 
== Կենսագրություն ==
== կԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ==
Բինյոնեն ինքն իրեն Արգենտինայի նախագահ հռչակեց այն բանից հետո, երբ Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների համար անգլիացիների դեմ մղված պատերազմում արգենտինացիները պարտություն կրեցին, և ժողովրդական դժգոհ զանգվածների բազմահազարանոց հզոր ցույցերի ճնշման տակ Լեոպոլդո Գալտիերին հարկադրված եղավ հրաժարվել երկրի նախագահի պաշտոնից: Սակայն Բինյոնեին չհաջողվեց ժողովրդի դժգոհության ալիքը հանդարտեցնել. մարդկանց ուշադրությունը ներքին քաղաքական հիմնախնդիրներից շեղող պատերազմական գործողությունները դադարել էին, իսկ զանգվածների՝ գրեթե նույն ուժգնությամբ շարունակվող փողոցային ելույթները ակնբախորեն ցույց էին տալիս, որ ժողովրդավարական արժեքներին վերադարձը այլևս անխուսափելի է: Բինյոնեն փորձ արեց դեպի ժողովրդավարություն վերադարձը պայմանավորել 1976-1983 թվականներին՝ այսպես կոչված՝ «կեղտոտ պատերազմի» տարիներին իշխած ռազմական վարչակարգերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների վայրագ ոտահարումների հետաքննության գործընթացում սահմանափակումներ մտցնելով, սակայն Արգենտինայի քաղաքական կուսակցությունները մերժեցին նրա առաջարկությունները: Նախագահի պաշտոնում Բինյոնեին հաջորդած Ռաուլ Ալֆոնսինի կառավարման երրորդ տարում՝ [[1985 թվական]]ին, Արգենտինայի վերջին ռազմական բռնապետին մեղադրանք առաջադրվեց մարդկանց զանգվածաբար առևանգելու, խոշտանգելու, սպանելու համար: Սակայն [[1986 թվական]]ին նա ազատ արձակվեց: