«Ուոլթ Դիսնեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 90.
 
Դիսնեյին բազմաթիվ անգամներ պատկերել են գեղարվեստական ստեղծագործությունների մեջ: [[Հերբերտ Ուելս|Հերբերտ Ուելսն]] անդրադառնում է Դիսնեյին իր [[Սուրբ տագնապը]][[1938]] թվականի նովելում, որտեղ Համաշխարհային Դիկտատոր Ռադը վախենում է, որ Դոնալդ Բադին ստեղծել են որպեսզի այն ծաղրի դիկտատորին{{sfn|Pierce|1987|p=100}}։ [[1995]] թվականի հեռուստատեսության համար պատրաստված Երազը երազանք է, որ սիրտդ է պահում։ Անեթ Ֆունիցելոյի պատմությունը Դիսնեյին մարմնավորում էր Լեն Կարիոն<ref name="Variety: Dream Is a Wish" />, և Թոմ Հենքսի [[2013]] թվականի [[Փրկելով պարոն Բենքսին]] ֆիլմը<ref name="Saving Mr Banks" />։ [[2001]] թվականին Գերմանացի գրող հրատարակեց {{lang|de|Der König von Amerika}} (թարգ՝ Ամերիկայի թագավորը), Դիսնեյի ավելի ուշ տարիներին ստեղծած գեղարվեստական աշխատանք, որը վերապատկերում է նրան որպես թուլամորթ ռասիստ: Երաժիշտ Ֆիլիպ Գլասն ավելի ուշ վերածեց գիրքն [[Կատարյալ ամերիկացին]] ([[2013]]) անունը կրող օպերայի<ref name="DT: Perfect Am" />:
 
== Մրցանակներ ==
{{See also|Ուոլթ Դիսնեյի ակադեմիական մրցանակների ցանկ}}
 
[[Պատկեր:Disney_Display_Case.JPG|մինի|Displa<nowiki/>[[The Walt Disney Family Museum]] որը ցուցադրում է Դիսնեյի ստացած ակադեմիական մրցանակներից շատերը։]]
Դիսնեյը նոմինացվել էր 59 Օսկարների համար, որոնցից ստացել էր 22-ը, բայց հիմնականները ձայնագրություններ են<ref name="Nominee Facts" />։ Նա նոմինացվել էր երեք [[Ոսկե գլոբուս|Ոսկե Գլոբուս]] մրցանակների համար, բայց չէր ստացել դրանք, ներկայացված էր նաև երկու հատուկ մրցանակներով ([[Բեմբի|Բեմբիի]]([[1942|1942)]] և [[Կենդանի անապատի]]([[1953]])) համար<ref name="GG: WD" />: Նա նաև նոմինացվեց [[Էմմի (մրցանակաբաշխություն)|Էմմիի]] չորս անվանակարգերում, որոնցից ստացավ մեկը, որպես [[Դիսնեյլենդ|Դիսնեյլենդի]] հեռուստատեսային ծրագրերի լավագույն ռեժիսոր<ref name="Emmy: Awards" />։ Կոնգրեսի գրադարանն այս ֆիլմերից մի քանիսը ներառել էր Միացյալ Նահանգների Ազգային Ֆիլմերի գրանցամատյանում քանի որ «մշակութային, պատմական և էսթետիկ տեսանկյուններից էական նշանակություն ուներ»։ ''[[Վիլիի շոգենավը]], [[3 խոզուկները]], [[Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները]], [[Ֆանտազիա (սրճարան)|Ֆանտազիան]], [[Պինոկիո (մուլտֆիլմ, 1940)|Պինոկիոն]], [[Բեմբին]], [[Մերի Պոպինզը]]''<ref name="LoC: Film Registry" />։ [[1998]] թվականին [[Ամերիկյան ֆիլմերի ինստիտուտ|Ամերիկյան ֆիլմերի ինստիտուտը]] հրատարակեց ամերիկյան 100 ամենալավ ֆիլմերի ցանկը․ ըստ փորձագետների 49-րդ տեղում էր ''Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները'', իսկ 58-րդ տեղում՝ ''Ֆանտազիան''<ref name="AFI: 100" />:
 
[[1960]] թվականի փետրվարին, Դիսնեյի համար երկու աստղ նշանակվեց [[Հոլիվուդյան փառքի ծառուղի|Հոլիվուդյան փառքի ծառուղում]]․ մեկը՝ շարժանկարների, իսկ մյուսը՝ հեռուստատեսությունում աշխատանքի համար <ref name="Hollywood WoF" />[[1978]] թվականին Միկի Մաուսը ստացավ իր սեփական աստղը ծառուղում՝ շարժանկարների համար<ref name="Hollywood WoF: MM" />։ [[1986]] թվականին Դիսնեյը ներառված էր նաև Հեռուստատեսային Փառքի սրահում<ref name="Emmy: HoF" />, [[2006]] թվականի դեկտեմբերին, Կալիֆոռնիայի փառքի սրահը<ref name="CHoF: WD" /> և [[2014]] թվականին Անահեյմի աստղերի ծառուղում առաջին աստղ ստացողն էր<ref name="OC Walk of Stars" />։
 
Ուոլթ Դիսնեյի ընտանեկան թանգարանում գրառում է, որ Դիսնեյն «իր անզնակազմի անդամների հետ համատեղ ամբողջ աշխարհում ստացել է 950-ից ավել մրցանակներ և կոչումներ»<ref name="D23: WD2" />: [[1935]] թվականին նա արժանացել է Ֆրանսիական [[Պատվավոր Լեգեոնի շքանշան|պատվո լեգիոն շքանշանի]]<ref name="Guard: Legion" />, իսկ [[1952]] թվականին պարգևատրվել է երկրի ամենաբարձր շքանշանով՝ ''{{lang|fr|Officer d'Academie}}''-ով<ref name="SMT: Academie" />։ Այն ազգային մրցանակների մեջ են մտնում Թաիլանդի թագի, Բրազիլիայի Հարավային խաչի և Մեքսիկայի Ազտեք արծվի շքանշանները<ref name="CalMuseum" />։ [[1964]] թվականի սեպտեմբերի 14-ին Միացյալ Նահանգներում նա ստացավ Ազատության Նախագահական մեդալ<ref name="WP: Freedom" />, իսկ [[1969]] թվականին հետմահու ստացավ Կոնգրեսյան ոսկե մեդալ<ref name="VNN: CGM" />։ [[1955]] թվականին նա ստացավ Աշխարհի շոումեն մրցանակը Թատրոնի տնօրենների ազգային ասոցիացիայի կողմից<ref name="CalMuseum" />, և նույն թվականին [[Ազգային Ադյուբոնյան հասարակությունը]] հանձնեց Դիսնեյին իր ամենաբարձր պարգը՝ Ադյուբոնյան մեդալը, իր ''Իրական կյանքի արկածները'' ֆիլմի միջոցով «բնությունը գնահատելու և հասկանալու համար»<ref name="Audubon Medal" />։<nowiki/>[[1980]] թվականին աստղագետ Լյուդմիլա Կարակչինայի կողմից հայտնաբերված [[Փոքր մոլորակ|փոքր մոլորակը]] կոչվեց [[(4017) Դիսնեյա|4017 Դիսնեյա]]{{sfn|Schmadel|2003|p=342}}, նա ստացել է նաև պատվավոր աստիճաններ [[Հարվարդի համալսարան|Հարվարդի]], [[Եյլի համալսարան|Յեյլի]], [[Հարավային Կալիֆոռնիայի համալսարան|Հարավային Կալիֆոռնիայի]] և [[Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան|Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանների]] կողմից<ref name="D23: WD2" />։