«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
Լյուդովիկոսը, դառնալով կայսր, ընդունեց կանոններ՝ անօրինականության և չինովնիկների կամայականության դադրեցման համար, անցկացրեց ընդհանուր խորհրդակցություն, որի ժամանակ ընդունեց մեծաթիվ օտարերկրյա դեսպանություններ, անցկացրեց ավելի վաղ եկեղեցու օգտին կատարված նվիրաբերությունների հաստատում<ref name="BOL" /><ref>Теган (гл. 9—14).</ref>։
 
[[816 թվական]]ի հունիսին մահացավ [[Լևոն III]] [[Հռոմի պապ]]ը։ 10 օրից ընտրվեց նոր պապ՝ [[Ստեփան IV (V)]]֊ը։ քանի որ նա ընտրվել էր առանց Լյուդովիկոսի համաձայնության, այդ իսկ պատճառով կայսերն ուղարկեց իր ընտրվելու մասին ծանուցագիր՝ հռոմեացիներին հրամայելով կայսերը հավատարմության երդում տալ։ Ցանկանալով անձամբ տեսնել Արևմուտքի նոր կայսերը՝ Հռոմի պապը ժամանեց ֆրանկյական պետություն։ Լյուդովիկոսը հանդիսավոր կերպով ընդունեց նրան [[Ռեյմս]]ում և նրա առջև 3 անգամ ընկավ գետնին։ 816 թվականի հոկտեմբերի 5-ին [[Հռոմի պապ]] Ստեփանը հանդիսավոր կերպով իր հետ բերված ոսկե թագով թագադրեց Լյուդովիկոսին և նրա կնոջը՝ Իմենգարդային։ Լյուդովիկոսը դարձավ առաջին միապետը, ով թագադրվել էր Ռեյմսի տաճարում, որը հաջորդ 1000 տարիների ընթացքում ([[1825 թվական]]ը ներառյալ) դառնալու էր ֆրանսիացի ղեկավարների թագադրման ավանդական վայրը<ref name="BOL" /><ref>Բացառություն է հանդիսանում Հենրիխ IV֊ի թագադրումը, որն անցավ Շարտրում, այլ ոչ թե Ռեյմսում. ըստ լեգենդի՝ Քլոդվիգն առաջինն էր, ով կնքվեց Ռեյմսում, բայց չթագադրվեց։</ref>{{sfn|The New Cambridge Medieval History|1995|p=111}}։
 
=== Ordinatio imperii և Բեռնարդ Իտալացու ապստամբությունը ===