«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 178.
 
== Կառավարման արդյունքներ ==
[[Պատկեր:Saint Matthew2.jpg|350px|մինի|ձախից|Մատվեյ առաքյալ]]
Լյուդովիկոսը միասնական Ֆրանկյան կայսրության վերջին կառավարիչն էր։ Նրա կառավարման վերջին տարիներին կայսրությունը ծանր ճգնաժամ էր ապրում<ref name="BBKL" />։ Նրա մահվանից հետո որդիների միջև պատերազմները շարունակվեցին։ Արդյունքում՝ Ֆոնտենի (841 թվականին) պատերազմից հետո [[843 թվական]]ին կնքվեց Վերդենյան պայմանագիրը, որը ֆիքսում էր կայսրությունը 3 թագավորությունների բաժանելը՝ Արևմտա֊ֆրանկյան (ապագա [[Ֆրանսիա]]), Արևելա֊ֆրանկյան (ապագա [[Գերմանիա]]) և Միջինը, որն իր հերթին բաժանվեց 3 մասի։ Բայց կայսրությունը, չնայած հիմա կազմված էր անկախ թագավորություններից, որոշ ժամանակ շարունակեց միասնական պետություն համարվել։ Նրա մասերը կառավարում էին Լյուդովիկոսի երեխաներն ու թոռները։ Հետագայում տեղի ունեցան մշտական բաժանումներ և հողերի սահմանագծումներ, թագավորությունն էլ ավելի էր թուլանում։ [[IX դար]]ի վերջում [[Կառլոս Մեծ]]ի կայսրության մեջ մտնող հողերում գոյություն ուներ 6 թագավորություն․ Արևմտա֊ֆրանկյան, Արևելա֊ֆրանկյան, Իտալական, Վերին Բուրգունդյան, Ստորին Բուրգունդյան և Պամպլոնական։ Բացի այդ՝ թագավորություններում (հատկապես դա նկատելի էր Արևմտա֊ֆրանկյան թագավորությունում) ձևավորվում էին տարածքային կազմավորումներ, որոնց կառավարիչներն իրենց պահում էին ինչպես անկախ ղեկավարներ{{sfn|Тейс Л.|1993|с=126—127}}։