«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 159.
 
Լյուդովիկոս կայսրը հիմնեց մի շարք մենաստաններ (այդ թվում՝ կորվեական), հոգ էր տանում սլավոնացիների և սկանդինավցիների շրջանում քրիստոնեության տարածման համար, նրա հոգածությանը հանձնվեց [[Համբուրգ]]ի եպիսկոպոսական տաճարը։ Այստեղից էլ առաջացել է նրա «Բարեպաշտ» մականունը ({{lang-lat|Pius}})։ սակայն այդ մականունը նրան կցվեց նրա մահվանից ավելի ուշ՝ միայն [[X դար]]ում։ Լյուդովիկոսի կյանքի օրոք pius (բարեպաշտ, աստվածավախ) հասկացությունը մտնում էր նրա կայսերական տիտղոսի մեջ և ժամանակակիցների կողմից չէր ընդունվում որպես մականուն։ IX—X դարերի փաստաթղթերում այդպիսի տիտղոսով առանձնանում էին նաև Արևելա֊ֆրանկյան պետության թագավորներ Լյուդովիկոս II Գերմանացին և [[Լյուդովիկոս IV Մանուկ]]ը։ Միայն 960 թվականից հետո սկսում են հայտնվել անձնավորող փաստաթղթեր, որոնք Բարեպաշտ մականունը կապում էին բացառապես Լյուդովիկոս I֊ի<ref name="NDB" />ի հետ։
 
=== Լյուդովիկոսի կրտսեր որդու՝ Կառլոսի թագավորության առանձնացում ===
Լյուդովիկոս Բարեպաշտը կյանքի վերջին տարիներին ավելի մեծ ապատիայով էր վերաբերում իշխանությանը՝ գործնականում դադարելով զբաղվել պետական գործերով և դրանք հանձնելով կնոջը՝ Յուդիֆին , և իր մերձավորներին, իսկ ողջ ազատ ժամանակը նվիրում էր [[աղոթք]]ներին և [[սաղմոս]]ներին։ Միակ բանը, որի հանդեպ նա դեռևս հետաքրքրություն ուներ, դա կրտսեր որդու՝ Կառլոսի ապագան էր։ 837 թվականին կնոջ հորդորով Լյուդովիկոսը վերադարձավ այն մտադրությանը, որ թագավորությունը պիտի հատկացնի կրտսեր որդուն։ Աախանի համագումարի ժամանակ հայտարարվեց Կառլոսի թագավորության ձևավորման մասին՝ Վեզերի գետաբերանից մինչև Լուարա ընկած սահմաններով, իսկ հարավում՝ մինչ Մաստրիխտ, Տուլյա և Օսերա։ Նրա մայրաքաղաքը պիտի դառնար [[Փարիզ]]ը։ Ե՛վ Պիպինը, և՛ Լյուդովիկոս Բավարիացին այս նոր բաժանման արդյունքում մեծ կորուստներ<ref name="NDB" /><ref>Бертинские анналы (год 839); Астроном (гл. 59); Нитхард (I, 6).</ref> կրեցին։
 
[[838 թվական]]ի մարտին Լյուդովիկոս Բավարիացին Տրիենտում հանդիպեց Լոտարի հետ և հոր դեմ միասնական գործողությունների մասին բանակցություններ վարեց։ Ի պատասխան՝ նույն տարվա հունիսին կայսրը հայտարարեց, որ նրանից խլում է Ֆրանկոնիան, որը նա զավթել էր առանց իր համաձայնության։ Բոլոր տիրակալություններից նրան մնաց միայն [[Բավարիա]]ն։ Լյուդովիկոս Բավարիացին, ում հայրն ամենաշատն էր պարտական գահին վերադառնալու համար, որոշեց զենքով պաշտպանել իր նվաճումները։ Լյուդովիկոս Բարեպաշտը հանդես եկավ որդու դեմ և Ռեյնով ճանապարհ ընկավ։ Կայսեր հայտնվելուն պես ֆրանկոնցիները, ալեմանները և թյուրինգիացիներն անհապաղ հեռացան Լյուդովիկոս Բավարիացուց, և վերջինս ստիպված էր նահանջել դեպի [[Բավարիա]]։ Հաղթանակած կայսրն անցավ Ալեմանիայով և 839 թվականին Զատիկը նշեց [[Բոդենի լիճ|Բոդենի լճի]] իր Բոդման ապարանքում, շուտով այդտեղ հայտնվեց նաև խռովարար որդին՝ ներողամտույուն հայցելով։ Լյուդովիկոս կայսրը ներեց նրան, բայց նրա իշխանության ներքո թողեց միայն [[Բավարիա]]ն<ref>Бертинские анналы (год 838); Астроном (гл. 60—61); Нитхард (I, 6).</ref>։