«Լուի I Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 113.
[[Պատկեր:JudithWelfenchronik.jpg|250px|մինի|Յուդիֆ․ Վելֆերի քրոնիկա]]
Երբ [[818 թվական]]ի հոկտեմբերի 3-ին մահացավ Լյուդովիկոս Բարեպաշտի կինը՝ Իրմենգարդան, կայսրը ցանկություն հայտնեց մենաստան հեռանալու, բայց նրա խորհրդականները նրան համոզեցին մնալ գահին և իր համար ընտրել այլ կին։ Նրա երկրորդ կինը դարձավ գեղեցկուհի Յուդիֆը՝ բավարական կոմս Վելֆի<ref>Анналы королевства франков; Астроном, 31 и 32.</ref> դուստրը։ Լյուդովիկոսն ուժգին սիրեց նրան, և նրա կիրքը կնոջ հանդեպ ավելացավ 823 թվականի հունիսին, երբ ծնվեց նրանց որդի Կառլոսը։ Շուտով Յուդիֆն սկսեց համառել, որ Լյուդովիկոսն ապահովի իրենց որդու ապագան՝ առանձնացնելով նրա համար հողաբաժին՝ ինչպես դա եղել էր նրա ավագ որդիների դեպքում։ Ենթարկվելով կնոջ հորդորներին՝ [[829 թվական]]ին կայսրը հայտարարեց,որ Կառլոս Ալեմանիային տալիս է Ռեցիան և Բուրգունդիայի<ref>Теган (гл. 35).</ref> մի հատվածը։ Այդ ժամանակ Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոտարի և Պիպինի շուրջը, հավաքվեց հանրահայտ անձանց մի խումբ՝Լյուդովիկոսի քաղաքականությունից դժգոհ կամ Յուդիֆի ինտրիգաների պատճառով արքունիքից հեռացած։ Սկզբում նրանք փորձեցին կայսեր մեջ կասկած հարուցել Յուդիֆի հավատարմության հետ կապված՝ նրան մեղադրելով կայսերական սենեկապետ Բեռնար Սեպտիմանցու հետ դավաճանության մեջ, իսկ այնբանից հետո, երբ դանրանց չհաջողվեց, ևՅուդիֆը պահպանեց իր ազդեցույունը Լյուդովիկոսի նկատմամբ, սկսեցին կայսեր որդիներին հրահրել խռովության<ref name="Сидоров" /><ref>Астроном (гл. 43); Теган (гл. 36); Нитхард (I, 3).</ref>{{sfn|The New Cambridge Medieval History|1995|p=115—116}}։
 
==== 830 թվականի իրադարձություններ ====
Եղբայրենրից առաջինն Աքվիտանիայի արքա Պիպին I֊ը խռովության ալիք բարձրացրեց։ Օգտվելով Լյուդովիկոս կայսեր՝ Բրետան կատարած արշավանքից, նա զորքով շարժվեց դեպի [[Փարիզ]]։ Կայսերական զորքն անցավ նրա կողմը, նրան սատարելու մասին հայտարարեցին Լոտարն ու Լյուդովիկ Բավարիացին։ Կայսրուհի Յուդիֆը ձերբակալվեց և այն բանից հետո, երբ չկարողացավ ամուսնուն համոզել, որ նա ինքնակամ հրաժարվի գահից, ձեռնադրվեց որպես միանձնուհի։ Լյուդովիկոս Բարեպաշտի և իր որդիների մասնակցությամբ [[830 թվական]]ին Կոմպիենում անցկացված սեյմը որոշեց կայսերը զրկել գահից և ողջ իշխանությունը հանձնել Լոտարին։ Ի դեպ՝ Պիպինն ու Լյուդովիկոսը, դժգոհ մնալով Լոտարի դիրքերի հանկարծակի ուժեղացմամբ, որոշեցին հորը վերադարձնել գլշավոր իշխանությունը։ Նրանց կողմից Նիմվեգենում անցկացված սեյմի ժամանակ, որից բացակայում էին Լոտարի բազմաթիվ կողմնակիցներ, որոշում կայացվեց Լյուդովիկոս Բարեպաշտին վերադարձնել կայսերական թագը, ինչպես նաև իր կնոջը։ Տեսնելով, որ ավագանու մեծ մասը հանդես է եկել ի սատարումն Լյուդովիկոսի, Լոտարը որոշեց նրանց հետ պատերազմ չսկսել, ժամանեց հոր մոտ և հայցեց նրա ներողամտությունը<ref>Бертинские анналы (год 830); Астроном (гл. 44—45); Теган (гл. 36—37); Нитхард (I, 3).</ref>{{sfn|The New Cambridge Medieval History|1995|p=116—118}}։