«Արամեացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: be:Арамеі
կատեգորիա չկա
Տող 1.
{{կչ}}
'''Արամեացիներ''', սեմական լեզվախմբին պատկանող քոչվոր-անասնապահ ցեղեր: Մ.թ.ա. XIVդ. դուրս գալով իրենց բնօրանից՝ [[Արաբական թերակղզի|Արաբական թերակզուց]], սկսել են բնակություն հաստատել [[Բաբելոն]]ը, [[Միջագետք]]ը, [[Հրեաստան]]ը, [[Ասորիք]]ը, [[Փյունիկիա]]ն: Արամեացիները ընդհանուր անուն չեն ունեցել կոչվել են ըստ ցեղանուների: Աքքադական անձնագրություններում հիշատակվում են «արամե» (քոչվոր) ընդհանուր անունով: Մ.թ.ա. XIդ. սկզբին արամեացիները անդամահատեցին եւ ժամանակավորապես անկման հասցրին հզոր [[Ասորեստան]]ի տիրապետությունը՝ կլանելով տեղաբնիկ ցեղերի զգալի մասը: Մ.թ.ա. I հազարամյակի սկզբին առավելապես արամեացվեցին Ասորիքի եւ Հյուսիսային Միջագետքը: Ասորիքը մ.թ.ա. XI-VIIIդդ. արամեացիների անունով կոչվում էր Արամ: Մ.թ.ա. I հազարամյակի երկրորդ կեսին արամեերենը Աքեմենյան աշխարհակալության պաշտոնական երկրորդ լեզուն էր, որի տարածման սահմանները ձգվում էին [[Կապադովկիա]]յից մինչեւ Հինդոսի ափերը: Աքեմենյանների անկումից հետո սեպագիրն իր տեղը զիջեց արամեական գրին: [[Հայաստան]]ում, տակավին Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանում, հիմնվել էին արամեական դիվանատներ, որոնք պահպանվեցին ընդհուպ մ.թ.ա. IIդ.: Մեզ հասել են [[Արտաշես Ա]] թագավորի արամեական արձանագրությունները: VIIդ. հետո արամեացիները ձուլվեցին արաբներին՝ աստիճանաբար դադարելով ինքնուրուն ժողովուրդ լինելուց, իսկ նրանց փոքր քանակաությամբ մասը այժմ բնակվում են [[Սիրիա]]յի լեռնային շրջաններում։