«Ֆեռնանդո Պեսոա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Նրա մայրը ամուսնանում է երկրորդ անգամ 1895 թվականին Ժուանա Միգելա Ռոզուի հետ, վերջինս Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) Պորտուգալիայի հյուպատոսն էր, որտեղ էլ տեղափոխվեց երեխաների հետ։ Դուրբանում Պեսոան անցկացնում է իր մանկությունը և պատանեկության մի մասը։ Նրա մայրը տարվում է իր երկորոդ ամուսնու և երեխաների խնդրիներով և Ֆեռնանդոն անուշադրության է մատնվում։ Փոքրիկ տղան երկար ժամանակ է անցկացնում միայնակ և խորհում է։ Ապագա բանաստեղծի մոտ դեռ փոքր տարքից հայտնաբերվում է սետեղծագործելու տաղանդը։ Դուրբանում նրան հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ անգլիական գրականութանը և հատկապես այնպիսի գրողների ինչպիսքն են [[Ուիլյամ Շեքսպիր|Ուիլյամ Շեքսպիրը]], [[Էդգար Ալլան Պո|Էդգար Ալլան Պոն]], [[Ջոն Միլթոն|Ջոն Միլթոնը]], Ջորջ Բայրոնը, Ջոն Քիթսը, Պերսի Բիշի Շելլին և Ալֆրեդ Թեննիսոնը։ Անգլերենը մեծ դեր է խաղացել Պեսոայի կյանքում, անգլերեոն է գրաված նրա բանաստեղծական ստեղծագործությունների մեծ մասը։ Ինչպես նար Պեսոան թարգմանել է բաղմաթիվ անգլալաեզու գրողների։ Տարրական դպրոցում Պեսոան շատ լավ էր սովորում և հինգամյա կրծական ծրագիր կարողանում է ավարտել երեք տարում, 1899 թվականին նա ընդունվում է Դուրբանի միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում է երեք տարի։ Պեսոան իր խմբի լավագույն աշակերտներից մեկն էր։ Այդ տարիներին նա վերցնում է Ալեքսանդր Սյոռչ(''Alexander Search'') մականունը, որի անունից էլ գրում է նամակների ինքն իրեն։ 1901 թվականին Պեսոան սկսում է գրել իր առաջին անգլերեն բանաստեղծությունները և այդ նույն տարում նա իր ընտանքիքի հետ ճանապարհորդություն են կատարում դեպի Պորտուգալիա, որտեղ ապրում էին նրանց բարեկամները։ Այս ընթացքում Պեսոան փորձում էր անգլերենով վեպ գրել։ Վերադառնալով Աֆրիկա նա ընդունվում է Առևտրի դպրոց։ Դպրոցում ուսումնառությունը իրականացվում էր երեկոյան ժամերին իսկ օրվա այլ ժամերին Պեսոան ուսումնասիրում էր հումանիտար առարկաներ։ 1903 թվականին նա ստանում է Վրկտորյա թագուհու պատվավոր պարգև ը լավագույն էսսեի համար։ Պեսոան շատ է կարդում անգլիիացի դասականների և հետաքրքրվում է լատինական գրականությամբ, դրա զուգահեռ նա շարունակում է գրել բանաստեղծությւոններ և արձակ ստեղծագործությունններ անգլերենով։ Այս ժամանակաշրջանում ի հայտ են գալիս նրա հետերոնիմները՝ Չառլզ Պոբերտ Անոնոը և Գ. Մ. Ֆ. Լեչերը։ 1905 թվականին պատանի Պեսոան վերադառնում է Պորտուգալիա և ընդունվում Լիսաբոնի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը։ Այդ ժամանակ նա ապրում էր Լիսաբոնի իրենց փոքրիկ մի բնակարանում տատաիկի և մորաքրոջ հետ։ Չավարտելով առաջին կուրսը նա կիսատ է թողնում կրթությունը համալսարանում և սկսնում է զբաղվել ինքակրթությամբ, ուսումնասիրելով մեծագույն պորտուգալացի գրողների ստեղխագործությունները ինչպիսինք են Սեզարիո Վերդեն և Անտոնինու Վեյրան։ Շուտով 1907 թվականին մահանում է նրա տատիկը, թողնելով նրա ոչ մեծ ժառանգություն։ Այս գումարով Պեսոան բացում է փոքր տպարան, որը շուտով այրվում է: 1908 թվականին Պեսոան սկսում է աշխատել որպես գործարարա նամակագրության թարգմանիչ, որը նա կատարում էր հիմնականում անգլերեն լեզվից։ Այս տեսակ թարգմանություններով Պեսոան զբաղվեց մինչև իր կյանքի վերջը։ Ցանկութայն դեպքում Պեսոան կարող էր շեծ գումարներ վաստակել թարգամանություններ կատարելով։ Այնուամենայնիվ, հավակնոտ նորեկ բանաստեղծը և գրողը մի քանի մի քանի ընկերություններում աշխատանքի է անցնում ազատ գրաֆիկով, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի գրականության ուսումնասիրությամբ:
 
1912 թվականից Պեսոան սկսում է էսսէներ գրել և հանդես է գալիս Ագիա ամսագրում որպես գրական քննադատ<ref group="К">«A Águia» ({{tr-pt|f=x|орёл}}).</ref> ։ Այս ամսագրում նրա առաջին հոդվածը՝ «Նոր պորտուգալական պոեզիան» էր, որին հաջորդեիցն իրա մյուս հոդվածները։ Ավելի ուշ իր ընկերոջ Մարիու դե Սա֊Կարնեյրուի հետ Պեսոան մասնակցում է «Օրֆեյ» ամսագրի հրատարակմանը։ Երկու տարվա ընթացքում (1914—1916) Պեսոան հանդես է գալիս որպես սիմվոլիստական արվեստի տեսաբան և դառնում է պորտուգալական մոդեռնիզմի երեք նոր միտումների՝ «պոլիզմիզմի», «սենսացիոնիզմի» եւ «ինտեսեկցիոնիզմի» առաջատարը, որի գաղափարները մարմնավորվել են «Օրֆեուս» ամսագրի խմբագրիների խումբը (1915 թվական):
 
Ֆեռնանդո Պեսոան մահացել է Լիսաբոնում 1935 թվականի նոյեմբերի 30֊ին՝ 40 տարեկանում։Վերջինը ինչ գրել է բանաստեղծը մահանալուց առաջ անգլերեն ''«I know not what tomorrow will bring…»'' (Ես գիտեմ թե ինչ է բերելու վաղվա օրը…) նախադասությունն է։ 1985 թվականին Պեսոայի մահվան հիսունամյա տարելիցի կապակցությամբ նրա մարմին մնացորդները թաղվում են Լիսաբոնի հիերոնիմոսների հայտնի վանքում<ref>[http://www.mosteirojeronimos.pt/pt/index.php?s=white&pid=227&identificador Mosteiro dos Jerónimos] Fernando Pessoa</ref>։ Գրողի շիրմաքարին փորագրված են նրա երեք գլխավոր հետերոնիմների՝ Ալբերտու Կաեյրուի, Ալվարու դե Կապուշայի և Ռիկարդու Ռեյշայի բանաստեղծություններից տներ։