«Ուոլթ Դիսնեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
'''Վալտեր Էլիաս Ուոլթ Դիսնեյ''' (դեկտեմբերի 5 [[1901]]-դեկտեմբերի 25, [[1966]]) ամերիկացի ռեժիսոր, հնչյունավորող, մուլտիպլիկատոր և ձեռնարկատեր: [[Ամերիկյան անիմացիոն արդյունաբերության]] նախաձեռնող, նա ներկայացրել է [[մուլտֆիլմերի արտադրության]] մեջ մի քանի զարգացումներ։ Դիսնեյը՝ որպես կինոռեժիսոր, ստացել է բազմաթիվ [[ակադեմիական մրցանակներ]], որոնք վաստակել է ինքնուրույն՝ ստանալով 22 [[Օսկար]] 59 անվանակարգերից: Նա այլ մրցանակների թվում ներկայացված էր նաև երկու [[Ոսկե գլոբուս]] մրցանակների, որոնք տրվում են նշանակալի ձեռքբերումների համար և [[Էմմի (մրցանակաբաշխություն)|Էմմի մրցանակի]]: Նրա ֆիլմերից մի քանիսը [[Կոնգրեսի գրադարան|Կոնգրեսի Գրադարանը]] ներառել է Ազգային ֆիլմի արձանագրատանը:
 
Ծնվելով [[Չիկագո|Չիկագոյում]] [[1901]] թվականին՝ Դիսնեյը վաղ տարիքում հետաքրքրված էր նկարչությամբ: Նա նկարչության դասերի էր գնում, երբ մանկահասակ տղա էր և 18 տարեկանում ստացավ գովազդներ նկարազարդողի աշխատանք: Նա վաղ [[1920]]-ականներին տեղափոխվեց [[Կալիֆոռնիա]] և իր եղբայր [[Ռոյ Օ․ Դիսնեյ|Ռոյի]] հետ միասին ստեղծեց [[Դիսնեյ Եղբայրների Ստուդիան]]: [[1928]] թվականին [[Ուբ Այվերկսի]] հետ համատեղ Ուոլթը ստեղծեց [[Միկի Մաուս|Միկի Մաուսի]] կերպարը՝ իր առաջին ամենամեծ տարածում ունեցած հաջողությունը, նա նաև մոտակա տարիներին տրամադրեց ձայն իր մուլտֆիլմերի համար: Երբ ստուդիան զարգացավ, Դիսնեյը դարձավ ավելի արկածախնդիր՝ ներկայացնելով միաձուլված ձայն, ամբողջական գույնով, եռագույն շարժանկար, երկարամետրաժ մուլտֆիլմեր և տեսախցիկների տեխնիկական զարգացումներ: Արդյունքները, որոնք երևում են պատկերներում, ինչպես [[Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները|Սպիտակաձյունիկը և Յոթ Թզուկները]] ([[1937]]), Ֆանտազիան, [[Պինոկիո (մուլտֆիլմ, 1940)|Պինոկիոն]] (երկուսն էլ [[1940]]), [[Դամբո|Դամբոն]] ([[1941]]) և [[Բեմբի|Բեմբին]] ([[1942]]) հաջորդեցին անիմացիոն ֆիլմի զարգացմանը: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ Համաշխարհային Պատերազմին]] հաջորդեցին նոր անիմացիոն և կենդանի ֆիլմեր՝ ներառյալ հաջողություն ունեցած [[Մոխրոտիկը (մուլտֆիլմ, 1950)|Մոխրոտիկը]] ([[1950]]) և Մերի Պոպինզը ([[1964]]), որոնցից վերջինս ստացավ հինգ ակադեմիական մրցանակներ:
 
[[1950]]-ականներին Դիսնեյը անցավ զվարճանքի այգիների արտադրության և [[1955]] թվականին բացեց [[Դիսնեյլենդ|Դիսնեյլենդը]]: Ծրագիրը ֆինանսավորելու համար նա այլակերպվեց դեպի հեռուստատեսային ծրագրեր, ինչպիսիք են Ուոլթ Դիսնեյի Դիսնեյլենդը և Միկկի Մաուսի Ակումբը, նա ներառված էր նաև [[1959]] թվականի Մոսկվայի Տոնավաճառը ծրագրելու, [[1960]] թվականի Ձմեռային Օլիմպիական Խաղերում և [[1964]] թվականի Նյու Յորքի Համաշխարհային տոնավաճառում: [[1965]] թվականին նա սկսեց ստեղծել մեկ այլ թեմատիկ զբոսայգի՝ Դիսնեյ Աշխարհը, որի սիրտը պետք է լիներ նոր տեսակի քաղաք , [[«Վաղվա Փորձարարական Բնօրինակ Միություն»]] ("Experimental Prototype Community of Tomorrow" (EPCOT)). Դիսնեյը իր ողջ կյանքի ընթացքում ծանր ծխող էր և մահացավ թոքերի հիվանդությունից [[1966]] թվականի դեկտեմբերին նախքան այգին և «Վաղվա Փորձարարական Բնօրինակ Միություն» ծրագիրն ավարտելը:
 
Դիսնեյը ամաչկոտ, ինքնաքննադատող և անվստահ մարդ էր, բայց ջերմ և շփվող հանրային դեմք: Նա ուներ բարձր չափանիշներ և մեծ սպասելիքեր իր հետ աշխատողներից: Չնայաց կային մեղադրանքներ, որ նա ռասիստ կամ հրեատյաց էր, բայց դրանք ժխտում էին իրեն ճանաչող մարդիկ: Նրա համբավը փոխվեց իր մահվանից մի քանի տարի հետո, հասարակ հայրենասիրական արժեքներ մատակարարողից դեպի Ամերիկյան իմպերիալիզմի ներկայացուցչի: Նա այնուամենայնիվ մնում է կարևոր կերպար անիմացիայի պատմության և Միացյալ Նահանգների մշակութային պատմության մեջ, որտեղ նա համարվում է ազգային մշակութային պատկեր: Նրա ֆիլմերը շարունակվում է ցուցադրվել և ադապտացվել: Նրա ստուդիան տարածված զվարճանքի արտադրության մեջ ունի բարձր չափանիշներ, իսկ Դիսնեյ զվարճանքի այգիները մեծացել են չափսերով և քանակով, որպեսզի գրավեն այցելուների տարբեր երկրներում: